From Wikipedia, the free encyclopedia
Ֆաինա Գեորգիևնա (Գրիգորևնա) Ռանևսկայա (ռուսերեն՝ Фаи́на Гео́ргиевна (Григо́рьевна) (ծննդյան ազգանունը Ֆաննի Գիրշևնա Ֆելդման), օգոստոսի 15 (27), 1896, Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - հուլիսի 19, 1984[1], Մոսկվա, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի խորհրդային դերասանուհի։ Ժամանակակից լրագրողները նրան անվանում են «20-րդ դարի ռուս մեծագույն դերասանուհի» և «երկրորդ պլանի թագուհիներից մեկը»[2]։ Ներկայումս հասարակության մեջ Ռանևսկայան հայտնի է իր մի շարք աֆորիզմներով, որոնք մեծ մասամբ թևավոր խոսքեր են դարձել[3]։ Ֆաինա Գևորգիևնայի կենսագիրներից մեկը՝ Մատվեյ Գեյզերը գրում է. «Ամենապարադոքսայինը Ռանևսկայայի դերասանական ճակատագրի մեջ այն է, որ նա թատրոնում և կինոյում խաղացել է տասնյակ այնպիսի դերեր, որոնց մասին գրող-երկիծաբան Էմիլ Կրոտկին ասել է։ «Նրա անունը չէր իջնում ցուցապաստառներից, որտեղ նա անփոփոխ ներառված էր «և ուրիշներ» ցուցակում[4]։ Չնայած փոքր, երբեմն էլ էպիզոդիկ դերերին, ռեժիսորներն ու հանդիսատեսը նրան նկատեց ֆիլմում։ Առաջին դերից, որը նա խաղաց Միխայիլ Ռոմմայի «Пышка» (1934 թ.)[5] համր ֆիլմում՝ տիկին Լուազո։ Ֆիլմում նա խաղում էր, ոչ այդքան հաճախ ինչքան թատրոնում, ասելով «փողերը կերել են, խայտառակությունը մնացել է»[6]։ Այդուհանդերձ, Ռանևսկայան զգալի թվով կերպարներ է կերտել ֆիլմերում՝ նա եղել է դյուրագրգիռ տիկին Լյալյա «Подкидыш» (1939 թ.) կատակերգությունում, տնտեսուհի Մարգարիտա Լվովնա՝ «Գարուն» (1947 թ.) կատակերգությունում և չար խորթ մայր "Մոխրոտը" դասական հեքիաթում (1947 թ.)։ Հետաքրքիր ցածր ձայնով Ռանևսկայան ասում է «домомучительница»՝ Ֆրեկեն Բոկ «Կարլսոնը վերադառնում է» (1970 թ.) մուլտֆիլմում։ Գրեթե քառորդ դար Ռանևսկայան խաղացել է «Մոսսովետի» անվան թատրոնում, որտեղ նա խաղացել է իր առավել հայտնի թատերական ներկայացումները. Օրիորդ Սևիջ («Տարօրինակ օրիորդ Սևիջը») և Լյուսի Կուպեր («Հետո-լռություն»)։ 60 տարվա դերասանական կարիերայի արդյունքը եղավ տասնյակ դերեր բեմում, և մոտ երեսունը ֆիլմերում։ Դերասանական գործունեության համար դերասանուհին արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ կոչմանը (1961 թ.) և երեք Ստալինյան մրցանակների (1949 թ., 1951 թ. - կրկնակի)[7][8]։ Ֆաինա Գեորգիևնան մահացել է 1984 թվականի հուլիսի 19-ին Մոսկվայի Կունցևյան հիվանդանոցում, ինֆարկտ և թոքաբորբ տանելուց հետո[9]։ Դերասանուհու համար հարազատ Տագանրոգում հուշարձան է կանգնեցվել, նրա անունով է անվանվել փողոցներից մեկը, իսկ այն տունը, որտեղ ապրել է Ռանևսկայան կա հուշատախտակ։ 1992 թվականին, Բրիտանական «Ով, ով է» հանրագիտարանը Ֆաինա Գեորգիևնային ընդգրկել է 20-րդ դարի տասը ամենանշանավոր դերասանուհիների ցանկում[10]։
- Եթե ես, տեղի տալով խնդրանքներին, սկսեի գրել իմ մասին, ապա դա կլիներ մի բողոքի գիրք «Ճակատագիրը պոռնիկ է» վերնագրով[11] |
:
Ֆաինա Ռանևսկայան (Ֆելդման) ծնվել է 1896 թվականի օգոստոսի 15(27) Տագանրոգում, հարուստ հրեական ընտանիքում։ Հայրը[12][13]՝ Գիրշ Խաիմովիչ Ֆելդմանը (1863 թ.-?), ծնվել է Մինսկի նահանգի Սմիլովիչ Իգումենսկ կոմսությունում, մայրը՝ Միլկա Ռաֆաիլովնա Զագովայլովան (1872 թ. - հետո 1945 թ.) ծնվել է Վիտեբսկ նահանգում, նրանք ամուսնացել են 1889 թվականի դեկտեմբերի 26-ին[14][15]։ Ընտանիքում կային նաև երեք տղաներ (Հակոբ, Ռուդոլֆ և Լազար) և մի աղջիկ՝ Բեյլան։ Ֆաինայի հայրն աղջկա լույս աշխարհ գալու ժամանակ ներկերի գործարանի սեփականատեր էր, ուներ մի քանի բնակարան, շինանյութերի խանութ և շոգենավ՝ «Սուրբ Նիկոլայ» անունով[16][17]։ 1898 թվականին ընտանիքը տեղափոխվեց նորակառույց բնակարան Նիկոլայևկա 12 հասցեում։ Սովորել է Տագանրոգի Մարիինյան կանանց գիմնազիայում՝ այդպես էլ չավարտելով այն։ Միևնույն ժամանակ Ֆաինան ստացել է ապահովված ընտանիքին բնորոշ տնային դաստիարակություն, սովորել երաժշտություն, երգել, օտար լեզուներ, սիրում էր կարդալ։ Տասնչորս տարեկանից հետաքրքրվում էր թատրոնով, հաճախում էր պարապմունքների Ա. Յագելլոյի մասնավոր թատերական ստուդիայում։
1915 թվականին մեկնեց Մոսկվա։ Մեծ Նիկիտայի փողոցում Ռանևսկայան ապրում էր փոքրիկ տան մեջ։ Հենց այդ տարիներին նա ծանոթացավ Մարինա Ցվետաևայի, Օսիպ Մանդելշտամի, Վլադիմիր Մայակովսկու հետ, տեղի ունեցավ նրա առաջին հանդիպումը Վ. Ի. Կաչալովի հետ։ Ռանևսկայայի հիշողություններում նա սիրահարված էր Կաչալովին և հիանում էր նրա խաղով[18]։ Ծնողներն ու եղբայրը հետհեղափոխական տարիներին լքեցին Ռուսաստանը և բնակություն հաստատեցին Պրահայում։
Մի անգամ աշնանը երիտասարդ Ֆայա Ֆելդմանը տիկին Լավրովսկայայի թատերախմբում աշխատանքի անցնելու պայմանագիր կնքեց։ ՆրաÝ առաջարկում էին կոկետ հերոսուհու կերպար, 35 ռուբլի, իր զգեստապահարանի հետ միասին։ Կերչում աշխատանքը չստացվեց, քանի որ հանդիսատեսը պատշաճ ուշադրություն չցուցաբերեց նոր խմբին։ Սակայն մի անգամ Ֆ³յան մինչև Միտրիդատ լեռը զբոսնում է Լավրովսակայաի թատրոնից մի «փորձառու ողբերգակի» հետ։ Ճանապարհին նրանք որոշում են բանկ մտնել (Ռանևսկայայի մայրը հորից թաքուն աղջկան գումար էր փոխանցում)։ Ֆաինա Գեորգիևնան մտաբերում է.
-Երբ ես ավելի ուշ ստիպված էի ընտրել կեղծանուն, - հիշում է Ֆաինան,- որոշեցի վերցնել Անտոն Չեխովի հերոսուհու անունը։ Մենք ունենք ինչ-որ ընդհանրություններ, բայց ոչ ամեն ինչ, ոչ ամեն բան։
Չավարտելով թատերական դպրոցը՝ խաղացել է շատ թատրոններում՝ սկսելով արվարձաններից (Պոդմոսկովյե Մալախովյան քաղաքամերձ թատրոն (1915 թ.)), Կերչ, Ֆեոդոսիա (1915-1916 թթ.), Ռոստով-նա-Դոնու (1916-1917 թթ.), Սովետական առաջին շարժական թատրոնում (1918-1924 թթ.), Բակինսկի թատրոնում (1925-1927 թթ. և 1929-1931 թթ.), Արխանգելյան դրամատիկական թատրոնում (1927 թ.), Սմոլենսկի դրամատիկական թատրոնում (1927-1928 թթ.), Սատլինգրադյան դրամատիկական թատրոնում (1928-1929 թթ.), իսկ հետո մոսկովյան, այդ թվում Մոսկվայի հանրային կրթության թատրոնում (1924 թ.), Կամերային թատրոնում(1931-1935 թթ.), Կարմիր բանակի կենտրոնական թատրոնում (1935-1939 թթ.), Դրամատիկական թատրոնում (ներկայումս Մայակովսկու անվան)(1943-1949 թթ.), Պուշկինի անվան թատրոնում (1955-1963 թթ.), Մոսսովետի անվան թատրոնում (1949-1955 թթ. և 1963-1984 թթ.)։ Նրա ուսուցիչը եղել է Պավլա Լեոնտևնա Վուլֆը։ Մոսսովետի թատրոնում դերասանուհին հաճախակի կոնֆլիկտներ էր ունենում գլխավոր ռեժիսորի՝ Յ. Ա. Զավադսկու հետ, ինչին հանգեցնում էր ստեղծագործական մեթոդների չհամընկնելը, դերերի բաժանումը, որը առաջարկում էր Ռանևսկայան ավելի բնորոշ էր բրեխտովյան տեսակին։ Դերասանուհին թատերականորեն իմաստավորում էր իր առօրյա կյանքը նույնպես, երբեմն վերածելով այն տրագիկոմիկ «ներկայացման»։ Հենց սրանում է թաքնված Ռանևսկայայի զուտ անձնական հանրաճանաչությունը, անկախ բեմականից։ Ֆաինայի յուրահատուկ խոսելաձևն ու վարքագիծը ֆիքսված են մեծ ֆոլկլյորի մեջ, որի ոչ բոլոր էպիզոդներն են հավաստի։ Դերասանուհու շատ արտահայտություններ վերածվել են թևավոր խոսքերի, այս ամենին նպաստել է դրանց պատկերավորությունը, սեփական դատողություն ու համոզմունքներ ունենալը, «ցենզուրայի» ("ինքնագրաքննություն") բացակայությունը։ Ոճական հոտառությունը թույլ էր տալիս Ֆաինային հանդես գալ նմանակման ժանրում, և ոչ միայն բեմական, հայտնի է նամակների մի շարք, որոնք ուղղված են իր կողմից հորինված գավառական Ա. Կաֆինկինին, հասցեագրված լրագրող Տ. Տեսսին։
Դերասանուհին սիրում էր կարդալ Պուշկին, «նրանք՝ Աննա Ախմատովայի հետ միասին մի ընդհանուր կիրք ունեին - Ալեքսանդր Պուշկինը»[18]։ Դեբյուտը ֆիլմում կայացել է 1934 թվականին, Միխայիլ Ռոմմայի «Пышка» ֆիլմում 1939-1941 թվականներին - «Մոսֆիլմ» ստուդիայի դերասանուհի, 1941-1943 թվականներին «Տաշկենտ» ստուդիայի դերասանուհի[19]։ ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ։ Ֆաինա Գեորգիևնան երազում էր խաղալ Էյզենշտեյնի մոտ և 1944 թվականին նրան հաստատեցին «Իվան Ահեղ» ֆիլմում՝ Էֆրոսինա Ստարիցկայի դերում, սակայն նրան չհաստատեցին վերադաս մարմինները։ Այդ դերը ստացավ Սերաֆիմա Բիրմանը։ Այս ամենի պատճառը Ֆաինան համարում էր իր անձնագրի հինգերորդ կետը, այնինչ նույն տեղում Բիրմանի մոտ գրված էր «մոլդովացի»[20]։ Ռանևսկայան ծանր էր տանում Սոլոմոն Միխոելսի մահը, նրանց կապում էր ամուր ընկերությունը։ Իր հիշողություններում դերասանուհին առանձնացնում է մի երկխոսություն, որտեղ նա ասել է. «Կան մարդիկ, որոնց մեջ Աստված է ապրում, կան մարդիկ, որոնց մեջ սատանան է ապրում, և կան մարդիկ որոնց մեջ որդեր են ապրում։ Ձեր մեջ Աստված է ապրում»։ Ռեժիսորը պատասխանել է. «Եթե իմ մեջ Աստված կա, ուրեմն նա աքսորվել է իմ մեջ» (երկխոսության ամսաթիվը՝ 1948 թվականի հունվարի 14)։ Ֆաինան մասնակցել է մուլտֆիլմերի ձայնագրմանը («Կարլսոնը վերադառնում է» Ֆրեկեն Բոկ)։
Կյանքի վերջում Ֆաինան դառը սարկազմով գրել է. «Երբ կմահանամ, թաղեք ինձ և տապանաքարի վրա գրեք՝ մահացավ զզվանքից»։ Դերասանուհին մահացել է 1984 թվականի հուլիսի տասնիննին (այլ տվյալներով հուլիսի 20-ին)[21]), 88 տարեկան հասակում։ Թաղված է Մոսկվայի Նոր Դոնսկի գերեզմանոցում[22], քրոջ՝ Իզաբելլայի կողքին։ Այնտեղ ամբողջ տարին կարելի է տեսնել միայն թարմ ծաղիկներ, որոնք բերում են դերասանուհու տաղանդը գնահատողները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.