Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ստեփանավանի շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Լոռու մարզի հյուսիսում։ Գտնվում էր ՀԽՍՀ հյուսիսային մասում։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Տարածությունը 636,5 կմ² է, բնակչություն՝ 36 500 (1987), խտությունը՝ 57,3 մարդ։
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/ԽՍՀՄ, Հայաստան |
---|---|
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | Հայկական ԽՍՀ → Հայաստան |
Վարչկենտրոն | Ստեփանավան |
Խոշորագույն քաղաք | Ստեփանավան |
Հիմնական լեզու | Հայերեն |
Բնակչություն (1987) | 36 500 |
Խտություն | 57,3 |
Ազգային կազմ | Հայեր |
Տարածք | 636,5 (2,1 %) |
Հիմնադրված է | 1937-1995 թ. |
Պատմական շրջան(ներ) | Գուգարք |
Ստեփանավանի շրջանի վարչական կենտրոնը Ստեփանավան քաղաքն էր։ Ուներ 1 քաղաքային և 12 գյուղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝
Ստեփանավանի շրջանի տարածքը հին ժամանակներից ի վեր եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Ստեփանավանի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի մի մասը։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, 972-1113 թվականը՝ Կյուրիկյան թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։
Պարսկական տիրապետության ժամանակ Ստեփանավանի շրջանը Վրացական թագավորության կազմում էր, իսկ 1801 թվականից Վրաստանի և Հայաստանի հյուսիսարևելյան մի քանի գավառների հետ միացվել է Ռուսական կայսրությանը՝ Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառին, 1919-20 թվականներին՝ Լոռու «Չեզոք գոտուն»։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Լոռի-Փամբակի գավառը կազմեց ՀԽՍՀ 9 գավառներից մեկը, որի կազմում շրջանի տարածքը մնաց մինչև շրջանի կազմավորումը։
Ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են Լոռե ամրոց-քաղաքը (11-րդ դար), Գտեվանքի, Հոբարձիի, Կուրթանի (6-րդ դար), Սվերդլովի (6-րդ դար), Վարդաբլուրի Ջգրեշանի (6-7-րդ դարեր) եկեղեցիները, Հնեվանքը (7-րդ դար), Ամրակիցի ռուսական եկեղեցին և այլն։
1930 թվականին ստեղծված շրջանային կուսակցական կազմակերպությունը ղեկավարել են Գ.Մովսիսյանը, Արշակ Շահնազարյոնը, Երվանդ Բոգդանյանը, Վ.Գուրգենյանը, Ցոլակ Ավագյանը, Սերգեյ Մութավյանը, Օնիկ Հովհակիմյանը, Վլադիմիր Մովսիսյանը, Վանիկ Բալայանը, Յուրի Ճշմարիտյանը։ 1987 թ. կազմակերպությունն ուներ 83 սկզբնական կուսակցական, 118 կոմերիտական կազմակերպություն։
1931-ից մինչև 1997թ. լույս է տեսել «Փարոս» շրջանային թերթը (մինչև 1962թ.՝ «Սոցիալիստական անասնապահություն»)1991-1995թ.թ. լույս է տեսել «Լոռե» շաբաթաթերթը։
Շրջխորհրդի գործկոմը տարբեր տարիների ղեկավարել են Խ.Վարդանյանը, Պ.Ստամբոլցյանը, Լևոն Առաքելովը, Անանիա Բերբերյանը, Արամ Պապյանը, Գևորգ Սաղաթելյանը, Ս.Հարությունյանը, Ա.Մկրտչյանը, Բորիս Գյոզալյանը, Նիկոլայ Կարպենկոն, Մեսրոպ Մանասյանը, Յուրի Ճշմարիտյանը, Ռուբիկ Միրզոյանը, Հայկազունի Վարդանյանը, Հովիկ Պառավյանը։
Գտնվում է Բազումի և Վիրահայոց լեռնաշղթաների միջև ու նրանց կից սարավանդների վրա։ Ունի միջին բարձրության լեռնային կտրտված մակերևույթ, 950- 2992 մ (Ուրասար) բարձրություն։ Հյուսիս-արևելքում Լեջան լեռնազանգվածն է, հարավ-արևելքում՝ Պուշկինի լեռնանցքը։ Կան շինանյութերի, պղնձի և բազմամետաղային հանքավայրեր։ Տիրապետում են լեռնատափաստանային, լեռնաանտառային (ՀԽՍՀ–ում ամենամեծ սոճուտը, 116 հա) և ալպյան մարգագետնային լանդշաֆտները։
Կլիման բարեխառն է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -3 °C-ից մինչև - 12 °C, հուլիսինը՝ 9-18 °C, տարեկան տեղումները՝ 550-850 մմ, ակտիվ վեգետացիայի շրջանը՝ 100-155 օր։ Գլխավոր գետը Ձորագետն է՝ Տաշիր, Հովանաձոր, Ուռուտ, Չքնաղ, Գարգառ վտակներով։ Գործում են Լոռու ջրանցքը և Կիրով գյուղի ջրհան կայանը։
Տնտեսության առաջատար ճյուղերն են թեթև և սննդի արդյունաբերությունը, էլեկտրասարքերի և կապի սարքերի արտադրությունը, գյուղատնտեսությունը։ Կար 16 արդ․ ձեռնարկություն, 6 կոլեկտիվ և 13 խորհրդային տնտեսություն։ Արտադրանքի ծավալով առաջնակարգ են․ «Արդ-կապ», տոհմային թռչնաբուծական գործարանները, մանկական կահույքի, կարի, գուլպայի, գորգագործական ֆաբրիկաները, պանրագործարանը։ Գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են անասնապահությունն (գլխավորապես կաթնամսատու տավարաբուծությունը) ու կարտոֆիլագործությունը։ Զբաղվում են նաե խոզաբուծությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, բանջարեղենի մշակությամբ, պտղաբուծությամբ։ Ավտոճանապարհների երկարությունը 177 կմ էր, կար օդանավակայան։ Ուներ կապի հանգույց՝ 17 բաժանմունքով։
1986-87 ուսումնական տարում գործում էր 17 միջնակարգ, 11 ութամյա, 3 երաժշտական, 3 մարզական դպրոց, 1 տեխնիկում, 1 պրոֆտեխնիկական ուսումնարան։ 1986 թվականին կար 23 գրադարան, 19 մշակույթի տուն և ակումբ, 2 կինոթատրոն, 1 հիվանդանոց, 1 պոլիկլինիկա, 5 ամբուլատորիա։ Գործում են Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը, հանգստյան տուն, պանսիոնատներ, մանկական առողջարան, տուրիստական հանգրվան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.