Սուրբ Գևորգ եկեղեցի (Սվերդլով)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Գևորգ եկեղեցի (Սվերդլով)[1], կանգուն VI դարի հայկական եկեղեցի է Հայաստանի Լոռու մարզի Սվերդլով գյուղում։ 19-րդ դարում և 2010 թվականին եկեղեցին վերանորոգվել է։ Լոռվա վաղմիջնադարյան թաղածածկ միանավ եկեղեցիներից մեկը՝ Սվերդլով (մինչև 1940 թ.՝ Հայդարբեկ) գյուղի Ս. Գևորգն է, տեղադրված նրա հյուսիսարևելյան բարձրադիր մասի միջնադարյան գերեզմանոցի տարածքում։ Այն արևելք-արևմուտք առանցքի նկատմամբ սիմետրիկ հորինվածքով, շետված ձգվածությամբ աչքի ընկնող (ընդհանուր երկարություն՝ 21,6 մ) կառույց է։ Բարձրանում է աստիճանաձև որմնախարսխի վրա (արևմտյան ճակատում ունի 3 աստիճան, հարավայինում՝ 2, մյուսները ծածկված են հողի շերտով)։ Աղոթասրահը (16,35×5,80 մ) արևելյան կողմում ավարտվում է պայտաձև լայն խորանով։ Ծածկված է կիսագլանաձև թաղով, որն ուժեղացված է T-աձև կտրվածքի որմնամույթերից բարձրացող չորս թաղակիր կամարով։ Որմնամույթերը իրար հետ կապված են նաև որմնակամարներով։ Ավագ խորանին երկու կողմից կից են աղոթասրահի հետ հորինվածքային օրգանական կապի մեջ գտնվող, ուղղանկյուն հատակագծով, կիսագլանաձև թաղով ծածկված ավանդատներ՝ մինչև հատակն իջնող կիսաշրջան խորաններով։ Աղոթասրահի հետ կապվում են դեպի ավագ բեմ տանող աստիճանների հանդեպ բացվող ուղղանկյուն մուտքերով։
Սուրբ Գևորգ եկեղեցի (Սվերդլով) | |
Եկեղեցի | |
---|---|
Եկեղեցին | |
Տեղադրություն | Հայաստան Լոռու մարզ, Սվերդլով |
Աշխարհ | Գուգարք |
Երկիր | Հայաստան |
Պատմական երկիր | Մարզպանական Հայաստան |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կանգուն |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 6-րդ դար |
41°06′05″ հս․ լ. 44°26′03″ ավ. ե.HGЯO |
Եկեղեցին ներկայումս գրեթե ամբողջական տեսքով է, որը XIX դարի վերանորոգման արդյունք է։ Նախնական իրենց տեսքով են արևմտյան և հարավային պատերն՝ կես բարձրությամբ, իրականացված խոշոր սրբատաշ բազալտե քարերով (արևմտյան մուտքի բարավորի քարն ունի 3 մետրից ավելի երկարություն)։ Մյուս ճակատները, նաև ավանդատները ամբողջությամբ վերակառուցված են՝ օգտագործելով մանր, կոպտատաշ քարեր (նախնական են միայն անկյունաքարերը)։ Վերափոխված են պատուհանները, նորացված են քիվերը, կղմինդրե ծածկը։ Նախապես մուտքերը եղել են չորսը՝ երկուսը հարավային, մեկական՝ արևմտյան և հյուսիսային կողմերից։ Ներկայումս հարավային ճակատի արևելյան կողմինը և հյուսիսային ճակատինը փակված են։ XIX դարավերջի հավելում է հարավային մուտքի առջև, եկեղեցուն կից գտնվող զանգակատունը՝ ութսյունանի ռոտոնդալով։
Հյուսիսային ավանդատան հարավարևմտյան անկյունում դիտելի է երբեմնի բաց խորանի հարավային եզրը՝ գմբեթարդի իմպոստով, որից, ինչպես նաև արևմտյան պատի պահունակի առկայությունից և աղոթասրահի մուտքերի շատությունից երևում է, որ եկեղեցին իր նախնական վիճակում շրջապատված է եղել (հավանաբար երեք կողմից) արտաքին սրահով (ինչպես այդ տիպի հուշարձաններից շատերը)։ Դրանով պետք է բացատրել շեշտված վերձիգ համաչափությունները։
Հարդարանքից քիչ բան է մնացել։ Աղոթասրահը ներքուստ սվաղված է։ Որմնամույթերն ունեն պարզ տրամատով խոյակներ և խարիսխներ։ Հյուսիսային ավանդատան պատուհանից վերև պահպանված է շրջանագծի մեջ առնված հավասարաթև խաչ։ Ավագ խորանի պատուհանն ունի եռաստիճան տրամատի հորիզոնական եզրերով կիսաշրջանագծային պսակ։ Մուտքերը հարդարված են եղել շքամուտքի ձևով. արևմտյանում և հյուսիսայինում պահպանված են միայն հետքերը, հարավայինում՝ խոյակավոր զույգ կիսասյուները՝ վրան հանգչող որմնակամարով։
Նույն գերեզմանոցի տարածքում Ս. Գևորգից փոքր-ինչ դեպի հյուսիս գտնվում է համեմատաբար փոքրաչափ միանավ եկեղեցի՝ կառուցված կիսամշակ դեղնավուն ֆելզիտով։ Կիսաշրջան խորանի երկու կողմերում կան գրեթե մինչև գետին իջնող մեծ բարձրությա շերտեր։ Ուղղանկյուն բացվածքով մուտքը Ս. Գևորգին նայող՝ հարավային կողմից է։ Ունի վերասլաց համաչափություններ, մեծ թեքությամբ երկլանջ կտուր։ Կանգուն է ողջ բարձրությամբ, կիսագլանաձև թաղը խարխուլ վիճակում է։ Հորինվածքային առանձնահատկություններից հավանական է, որ կառուցվել է XIII դարում և հետևել է քաղկեդոնական դավանանքին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.