Սիպիլ
հայ հրատարակիչ, մանկավարժ, բանաստեղծ, գրող From Wikipedia, the free encyclopedia
Սիպիլ (Զաբել Հովհաննեսի Խանջյան, արևմտահայերեն՝ Զապէլ Յովհաննէսի Խանճեան, հուլիսի 23, 1863, Սկյուտար, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հունիսի 19, 1934, Ստամբուլ, Թուրքիա), հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խանջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սիպիլ արմտ. հայ.՝ Զապէլ Ասատուր | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Զապէլ Յովհաննէսի Խանճեան |
Ծնվել է | հուլիսի 23, 1863 |
Ծննդավայր | Սկյուտար, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 19, 1934 (70 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Շիշլիի գերեզմանատուն |
Գրական անուն | Սիպիլ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող, հրատարակիչ և մանկավարժ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Թուրքիա |
Կրթություն | Սկյուտարի ճեմարան (1879) |
Անդամակցություն | Ազգանվեր հայուհյաց ընկերություն |
Ամուսին | Հրանտ Ասատուր |
![]() | |
Սիպիլ Վիքիքաղվածքում | |
Սիպիլ Վիքիդարանում |
Կենսագրություն

1879 թ. ավարտել է Կ. Պոլիսի Սկյուտարի ճեմարանը, նույն թվին հիմնել Ազգանվեր հայուհյաց ընկերությունը։ Դասավանդել է նախ գավառներում, ապա՝ Կ. Պոլիսի վարժարաններում։ Գրական-հասարակական գործունեությունը շարունակել է նաև համիդյան ռեակցիայի տարիներին. 1898 թ. Գրիգոր Զոհրապի և Հրանտ Ասատուրի (ամուսնու) հետ վերահրատարակել է «Մասիս» հանդեսը, որի էջերում տպագրել է «Կիսադեմեր քողին ետևեն» դիմանկարների շարքը՝ նվիրված արևմտահայ նշանավոր գործիչներ Եղիա Տեմիրճիպաշյանին, Ռեթեոս Պերպերյանին։ Այդ շարքը հետագայում զետեղվել է Հ. Ասատուրի և Սիպիլի կազմած «Դիմաստվերներ»-ում (1921 թ.)։ Մեծ եղեռնից հետո էլ Սիպիլը չի կտրվել հասարակական կյանքից։ Նա ուշադիր հետևել և արձագանքել է Խորհրդային Հայաստանում գրական-մշակութային կյանքին[1]։
Գրական շրջանակներին Սիպիլը հայտնի է դարձել 1880-ական թթ. վերջերին՝ «Մասիս» և «Հայրենիք» պարբերականներում հրատարակված չափածո և արձակ գործերով։ 1891 թ. տպագրվել է նրա «Աղջկան մը սիրտը» վեպը, 1902 թ.՝ բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ցոլքեր»-ը։ Սիպիլը երգել է սեր, հայրենիք, ընդհանրապես՝ մարդկային նուրբ զգացմունքներ։ Նա շարունակել է արևմտահայ ռոմանտիկական մտածողության հետ։ Այս հիման վրա էլ նրա ստեղծագործությունը գրականության պատմության մեջ բնութագրվել է որպես անցման շրջանի երևույթ։ Սիպիլի ստեղծագործությունների համար հատկանշական են քնարական ու էպիկական տարրերի ներդաշնակ զուգադրությունը, կանացիական նրբությունը, մշակված լեզուն։ Սիպիլը գրել է նաև մանկավարժական-մեթոդական հոդվածներ, մանկական բանաստեղծություններ, կազմել «Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի» (1879 թ.) դասագիրքը, որը Հ. Ասատուրի աշխատակցությամբ բարեփոխվել և բազմիցս վերահրատարակել է «Թանգարան» ընթերցարանների հետ[2][3][4]։
Երկեր
- Կորտօն հրամանատարը, Կ. Պոլիս, 1890։
- Աղջկան մը սիրտը, Կ. Պոլիս, 1891, 254 էջ։
- Ցոլքեր (բանաստեղծութիւններ), Կ. Պոլիս, 1902, 94 էջ։
- Կնոջ հոգիներ (պատմուածքներ), Կ. Պոլիս, 1925, 194 էջ։
- Քերթուածներ, Երևան, 1935, 132 էջ։
- Աղջկան մը սիրտը, ա. տ., 1938, 371 էջ։
- Ամբողջական գործը, Իսթանպուլ, 1939, 240 էջ։
- Աղջկան մը սիրտը, Պէյրութ, 1949, 211 էջ։
- Բանաստեղծութիւններ։ Ցոլքեր և հատուածներ, Վենետիկ, 1955, 98 էջ։
- Երկեր, Երևան, 1965, 452 էջ։
- Երկեր, Երևան, 1977։
- Ցոլքեր (բանաստեղծութիւններ), Երևան, 1978, 162 էջ։
Թարգմանություններ
![]() |
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Ֆրանսիական պոեզիա.- Երևան։ Երևանի համալս. հրատ., 1984.- 480 էջ.- (Ուսանողի գրադարան)։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.