հայ հրապարակախոս, լրագրող, մանկավարժ, տնտեսագետ, բանաստեղծ, գրող From Wikipedia, the free encyclopedia
Ռեթեոս Հակոբի Պերպերյան (հոկտեմբերի 10, 1848[1], Hasköy, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2] - ապրիլի 7, 1907[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]), հայ բանաստեղծ, մանկավարժ, հրապարակախոս, տնտեսագետ։
Ռեթեոս Պերպերյան արմտ. հայ.՝ Ռեթէոս Պէրպէրեան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1848[1] |
Ծննդավայր | Hasköy, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2] |
Վախճանվել է | ապրիլի 7, 1907[1] (58 տարեկան) |
Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Մասնագիտություն | բանաստեղծ, մանկավարժ, հրապարակախոս և տնտեսագետ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Ներսեսյան վարժարան (1866)[1] |
Աշխատավայր | Պերպերյան վարժարան[1] և Երկրագունտ |
Զավակներ | Օննիկ Պերպերյան, Շահան Պերպերյան և Մաննիկ Պերպերյան |
Ռեթեոս Պերպերյան Վիքիդարանում | |
Reteos Berberian Վիքիպահեստում |
Օննիկ և Շահան Պերպերյանների հայրը։
Ռեթեոս Պերպերյանը ծնվել է Կոստանդնուպոլսի Խասգյուղ թաղամասում։ 1866 թվականին ավարտել է Կ. Պոլսի Ներսեսյան վարժարանը, զբաղվել ուսուցչությամբ։ 1876 թվականին հիմնել է Պերպերյան վարժարանը։ Պերպերյանի «Առաջին տերեւք» (1877), «Խոհք եւ յուշք» (1904) ժողովածուները կրում են ֆրանսիական ռոմանտիզմի, մասնավորապես Լամարթինի ազդեցությունը։ Վերջինիս մի շարք բանաստեղծությունները թարգմանել է հայերեն՝ «Մահ Սոկրատա», «Լիճ» և այլն։ Անդրանիկ բանաստեղծությունները սիրո և բնության երգեր են, վերջին շրջանի գործերում իշխում է փիլիսոփայական խոհը։
Պերպերյանի մանկավարժական-բարոյագիտական հայացքները («Դաստիարակի մը խօսքերը», 1901, «Դպրոց եւ Դպրութիւն», 1907[3]) հիմնված են գեղեցիկի, բարու և ճշմարիտի սկզբունքների վրա։ Կարևորել է կնոջ դերը հասարակության մեջ։ Ըստ նրա՝ բարոյական դաստիարակության ամենազորեղ միջոցը դաստիարակի անձնական օրինակն է։
Պերպերյանը գրել է նաև հրապարակախոսական-փիլիսոփայական աշխատություններ։ Տնտեսագիտության հիմնական խնդիրներին մոտեցել է դասական քաղաքատնտեսության դիրքերից։ Հարստության ստեղծման, ապրանքի արժեքի, փողի մասին դատել է՝ ելնելով արժեքի աշխատանքային տեսության սկզբունքներից։ Վերլուծելով աշխատավարձի էությունը՝ աշխատավորի համար գլխավորը համարել է իրական աշխատավարձը և այն անմիջականորեն կապել կենսամիջոցների գների հետ։ Կապիտալը բնորոշել է որպես «խնայված» հարստություն և ոչ թե շահագործման արդյունք։
Հանդես է եկել նաև Հրաչյա կեղծանունով[4]։ Մահացել է Սկյուտարում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.