Ռեթեոս Պերպերյան
հայ հրապարակախոս, լրագրող, մանկավարժ, տնտեսագետ, բանաստեղծ, գրող From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ռեթեոս Հակոբի Պերպերյան (հոկտեմբերի 10, 1848[1], Hasköy, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2] - ապրիլի 7, 1907[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]), հայ բանաստեղծ, մանկավարժ, հրապարակախոս, տնտեսագետ։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պերպերյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Օննիկ և Շահան Պերպերյանների հայրը։
Remove ads
Կենսագրություն
Ռեթեոս Պերպերյանը ծնվել է Կոստանդնուպոլսի Խասգյուղ թաղամասում։ 1866 թվականին ավարտել է Կ. Պոլսի Ներսեսյան վարժարանը, զբաղվել ուսուցչությամբ։ 1876 թվականին հիմնել է Պերպերյան վարժարանը։ Պերպերյանի «Առաջին տերեւք» (1877), «Խոհք եւ յուշք» (1904) ժողովածուները կրում են ֆրանսիական ռոմանտիզմի, մասնավորապես Լամարթինի ազդեցությունը։ Վերջինիս մի շարք բանաստեղծությունները թարգմանել է հայերեն՝ «Մահ Սոկրատա», «Լիճ» և այլն։ Անդրանիկ բանաստեղծությունները սիրո և բնության երգեր են, վերջին շրջանի գործերում իշխում է փիլիսոփայական խոհը։
Պերպերյանի մանկավարժական-բարոյագիտական հայացքները («Դաստիարակի մը խօսքերը», 1901, «Դպրոց եւ Դպրութիւն», 1907[3]) հիմնված են գեղեցիկի, բարու և ճշմարիտի սկզբունքների վրա։ Կարևորել է կնոջ դերը հասարակության մեջ։ Ըստ նրա՝ բարոյական դաստիարակության ամենազորեղ միջոցը դաստիարակի անձնական օրինակն է։
Պերպերյանը գրել է նաև հրապարակախոսական-փիլիսոփայական աշխատություններ։ Տնտեսագիտության հիմնական խնդիրներին մոտեցել է դասական քաղաքատնտեսության դիրքերից։ Հարստության ստեղծման, ապրանքի արժեքի, փողի մասին դատել է՝ ելնելով արժեքի աշխատանքային տեսության սկզբունքներից։ Վերլուծելով աշխատավարձի էությունը՝ աշխատավորի համար գլխավորը համարել է իրական աշխատավարձը և այն անմիջականորեն կապել կենսամիջոցների գների հետ։ Կապիտալը բնորոշել է որպես «խնայված» հարստություն և ոչ թե շահագործման արդյունք։
Հանդես է եկել նաև Հրաչյա կեղծանունով[4]։ Մահացել է Սկյուտարում։
Remove ads
Տես նաև
Երկեր
- Երկու բանախօսութիւնք, ԿՊ, 1880
- Համառօտ քաղաքական տնտեսութիւն...ԿՊ, 1883
- Դրամ, ԿՊ, 1886
Գրականություն
- Կարապետյան Պ, Մեծ դաստիարական և ուսոցչապետ Ռեթէոս Յ. Պէրպէրյան, ԿՊ, 1933։
- Թևոսյան Ա. Ռեթեոս Պերպերյան։ Փիլիսոփայական և հասարակական-քաղաքական հայացքները, Երևան, 1989։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads
