From Wikipedia, the free encyclopedia
Պրոկոֆի Ապրասիոնովիչ Ջափարիձե (ռուս.՝ Прокофий Апрасионович Джапаридзе, վրաց.՝ პროკოფი აპრასიონის ძე ჯაფარიძე, կուսակցական ծածկանունը՝ Ալյոշա, հունվարի 3(15), 1880 - սեպտեմբերի 20, 1918), կոմունիստական հեղափոխական գործիչ, Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատման ղեկավարներից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1898 թվականից։
Պրոկոֆի Ջափարիձե վրաց.՝ პროკოფი აპრასიონის ძე ჯაფარიძე | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3 (15), 1880 |
Ծննդավայր | Շարդոմեթի, Օնիի մունիցիպալիտետ, Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթ, Վրաստան |
Մահացել է | սեպտեմբերի 20, 1918[1] (38 տարեկան) |
Մահվան վայր | Թուրքմենբաշի, Խորհրդային Ռուսաստան |
Քաղաքացիություն | Վրաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Prokofy Dzhaparidze Վիքիպահեստում |
Ծնվել է Շարդոմետի գյուղում (այժմ՝ ՎՀ Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթի մարզ), կալվածատիրոջ ընտանիքում։ Հայրը մահացել է վաղ հասակում։ Սովորել է Թիֆլիսի Ալեքսանդրյան ուսուցչական ինստիտուտում (1896-1900)։
1900 թվականի օգոստոսին մասնակցել է Թիֆլիսի բանվորների մայովկայի և երկաթուղայինների գործադուլի կազմակերպմանը, որի համար հեռացվել է ինստիտուտիցից, 11 ամիս բանտարկվել և արտաքսվել է Քութայիսի նահանգ։
1901-1904 թվականին եղել է ՌՍԴԲԿ Իմերեթա-Մեգրելական և Կովկասյան միութենական կոմիտեների անդամ։ 1904 թվականի օգոստոսից հեղափոխական աշխատանք է տարել Բաքվի նավթագործ բանվորների շրջանում, ընտրվել ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի կազմում, ղեկավարել 1904 թվականի դեկտեմբերի Բաքվի համընդհանուր գործադուլը։
Բաքվի կուսակցական կազմակերպությունից եղել է ՌՍԴԲԿ 3-րդ համագումարի (1905) պատգամավոր։ 1906-1908 թվականին մասնակցել է բոլշևիկյան «Բակինսկի ռաբոչի» («Бакинский рабочий»), «Պրիզիվ» («Призыв»), «Կոչ Դևեթ», «Գուդոկ» («Гудок»), «Վոլնա» («Волна») թերթերի ու ամսագրերի հրատարակմանը։
1906-1909 թվականին եղել է նավթարդյունաբերական բանվորների միության վարչության քարտուղարը, արդյունաբերողների հետ կոլեկտիվ պայմանագիր կնքելու համար պայքարի կազմակերպիչը։ Կուսակցական աշխատանք է տարել Դոնի Ռոստովում և Կուբանի երկրամասում։ 1911 թվականին ձերբակալվել Է, 3 տարով արտաքսվել Վելիկի Ուստյուգ։
1914 թվականի հունիսից աշխատել է Թիֆլիսի բոլշևիկյան կազմակեր պությունում։ 1915 թվականին նորից է ձերբակալվել և աքսորվել Ենիսեյի նահանգի Կամենկա գյուղը, որտեղից շուտով փախել է Թիֆլիս։ Բարաթով կեղծանունով Տրապիզոնում հեղափոխական աշխատանք է տարել ռուս, բանակի զինվորների շրջանում։
1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո եկել է Բաքու և ընտրվել ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի անդամ։ Ստեփան Շահումյանի, Նարիման Նարիմանովի, Մեշադի Ազիզբեկովի, Իվան Ֆիոլետովի և մյուսների հետ գլխավորել է Բաքվում սոցիալիստական կարգերի հաստատման համար։ Բաքվի կուսակցական կազմակերպությունից մասնակցել է ՌՍԴԲԿ 6-րդ համագումարին (1917 թվականի օգոստոս), ընտրվել ՌՍԴԲԿ ԿԿ անդամության թեկնածու։
1918 թվականի հունվարից՝ Բաքվի խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, մարտին մտել է մուսավաթական ապստամբության պաշտպանության կոմիտեի մեջ։ 1918 թվականի ապրիլից միաժամանակ՝ Բաքվի ժողկոմխորհի ներքին գործերի կոմիսար, հունիսից՝ պարենավորման կոմիսար։ Բաքվում խորհրդային իշխանության ժամանակավոր անկումից հետո 1918 թվականի հուլիսի 31-ին ձերբակալվել Է։
Գնդակահարվել է 1918 թվականի սեպտեմբերի լույս 20-ի գիշերը Բաքվի 26 կոմիսարների թվում՝ Էս-Էռների և անգլիացի ինտերվենտների կողմից, Ախչա-Կումայի ավազուտներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.