Նոր Կյանք (Շիրակի մարզ)
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Նոր Կյանք (նախկին անվանումը՝ Մաջըթլի), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից 16 կմ հարավ-արևելք, Մանթաշ գետի ձախ ափին։ Վերանվանվել է Նոր կյանք 1940 թ. հունիսի 1-ին։
Գյուղ | ||
---|---|---|
Նոր Կյանք | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Արթիկի շրջան | |
Մակերես | 12.7 կմ² | |
ԲԾՄ | 1650 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 1953[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 244[2] | |
|
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նոր Կյանքի մշտական բնակչությունը կազմել է 1701, առկա բնակչությունը՝ 1590 մարդ[3]։ 1831 թվից ի վեր բնակիչները գրեթե ամբողջությամբ հայեր են[4], որոնց նախնիները 1829-1830 թթ.-ին գաղթել են Կարսից և Խնուսից։
Նոր Կյանքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի, շաքարի ճակնդեղի մշակությամբ և անասնապահությամբ։
Նոր Կյանքում գտնվում են Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (VI-VII դարեր), “Թուխ Մանուկ” մատուռը (X-XII դարեր), “Անտոնենց” (մ.թ.ա. 1-ին հզմ.) և VIII դար “Տապան կոտրուկի արտեր” գյուղատեղիները։
Գրիգոր Լուսավորիչի անվան եկեղեցի- Խիստ ուշագրավ այս հուշարձանը, որը հայտնի չէ, թե ով է կառուցել, կենտրոնագմբեթ կառուցվածք է՝ խաչաձև հատակագծով։ Գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է։ Արևելյան խաչթևում կիսակլոր աբսիդը՝ ցածրիկ բեմով, մյուս խաչթևերը ուղղանկյուն են։ Եկեղեցու պատերը շարված են սրբատաշ վարդագույն տուֆաքարերով և կրաշաղախով, կառուցման հավանական ժամանակն է 7-րդ դարը։ Այն բազմիցս ենթարկվել է վերանորոգումների, որոնց ընթացքում օգտագործվել է նաև սև տուֆ։ Արևմտյան կողմից մեկ ուրիշ եկեղեցի կառուցելու կապակցությամբ քանդել են հին եկեղեցու արևմտյան պատը, քանդված գմբեթի բացվածքը ծածկել փայտով՝ սողոմաքաշ երդիկի ձևով։ Հուշարձանի պատերին պահվել են մի քանի դժվարընթեռնելի արձանագրություններ՝ 909-1003-1010 թվականներով։ Եկեղեցու մոտ կան մի քանի հին շիրմաքարեր։ Գյուղի հյուսիսարևելակողմի բանջարանոցներում կա բազալտե մի մահարձան՝ բաղկացած պատվանդանից և կոթողից։ Կոթողը խաչքար է, նրա զարդաքանդակները բնորոշ են 10-11֊րդ դարերին։ Տեղացիք այդ մահարձանը «Հազամերխաչ» են կոչում․ առաջներում այն եղել է ուխտատեղի։
Գյուղի արևելյան եզրին՝ սարալանջի վրա, տարածվում է հին գերեզմանատունը, որտեղ իրենց դարաշրջանին համապատասխան ձևով մշակված գերեզմանաքարերից բացի խիստ ուշագրավ են խոյաձև տապանաքարերը։ Այստեղ որպես գերեզմանաքար օգտագործված են նաև խարչքարերի և կոթողների բեկորներ։ Գյուղի արևելակողմի ձորակում կուտակված են զանազան տեղերից բերված 10-12֊րդ դարերին բնորոշ քանդակազարդ խաչքարերի բազմաթիվ բեկորներ։ Գյուղից մեկ կիլոմետր դեպի արևելք կա «Անտոնենց խարաբեք » անունով բնակատեղի[6]։
Եկեղեցու հյուսիսայն պատին փորագրված Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանի վիմագրերը լուռ էին մինչև 20-րդ դարի 80-ական թվականները։ Վերծանելուց հետո ավելի հարստացավ գյուղի պատմությունը։ Առաջին արձանագրությունը եկեղեցու հին մուտքի բարավորի վրայի կամարակապ քարին Է փորագրված, որը է հասել մեզ ամբողջովին խաթարված վիճակում։ Պահպանվել է միայն թվականը՝ Թ ՅԾԻ (909թ․)։ Երկրորդ արձանագրությունը որմի արևմտյան մասում է՝ երեք քարերի վրա։ Գրված է ելունդավոր տառերով և բաղկացած է հինգ տողից․
Երրորդ արձանագրությունը փորագրված է հյուսիսային որմի կենտրոնական մասում։ Այն ութ տողանոց է, որտեղ նաև վնասվածքներ կան։
Չորրորդ արձանագրությունը փորագրված է եկեղեցու հյուսիսային մուտքի վերև՝ կամարի չորս քարերի վրա, և բաղկացած է երեք տողից․
Հինգերորդ արձանագրությունը փորագրված է նույն 1010թ․ որմի արևելյան անկյունում և ունի 12 տող․
Վեցերորդ արձանագրությունը երկտող է և փորագրված է ելունդավոր տառերով որմի արևելյան անկյունում և ամբողջովին խաթարված է։ Գրչագրական առանձնահատկություններով այն նման է վերը նշված 1001 թ․ արձանագրությանը և ակնհայտորեն ժամանակակից է նրան․
Արձանագրության շատ քարեր կոտրված են կամ գրությունը՝ ջնջված, բայց պատմական գիտությունների թեկնածու, հնագետ Հուսիկ Մելքոնյանը կարողացել է ի մի բերել և վերծանել։ Իր ուսումնասիրությունների արդյունքները նա հրատարակել է «Լրաբեր հասարակական գիտությունների» պարբերականում (11-րդ դարի վիմագրեր Նոր Կյանք գյուղից․«Լրաբեր հասարակական գիտությունների » Երևան , 1983, էջ 57-67)[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.