From Wikipedia, the free encyclopedia
Նյարդային հյուսվածք, նյարդային համակարգի հիմնական հյուսվածքային բաղադրիչ։ Նյարդային համակարգը կարգավորում և վերահսկում է մարմնի գործառույթներն ու գործունեությունը։ Այն բաղկացած է երկու մասից՝ կենտրոնական նյարդային համակարգ (ԿՆՀ), որը ներառում է ուղեղը և ողնուղեղը, և ծայրամասային նյարդային համակարգ (ԾՆՀ), որը ներառում է ճյուղավորվող ծայրամասային նյարդերը։ Այն բաղկացած է նեյրոններից՝ նյարդային բջիջներ, որոնք ընդունում և փոխանցում են իմպուլսները և նեյրոգլիայից, որը հայտնի է որպես գլիալ բջիջներ կամ գլիա։ Դրանք նպաստում են նյարդային ազդակների տարածմանը, ինչպես նաև մասնակցում են նեյրոնների սնուցմանը[1]։
Նյարդային հյուսվածք | |
---|---|
Ենթադաս | Հյուսվածք |
Կազմված է | նեյրոն և Նեյրոգլիա |
MeSH | A10.755 |
Նկարագրված է | Նոր հանրագիտարանային բառարան, 1911-1916 |
Nerve tissue Վիքիպահեստում |
Նյարդային հյուսվածքը կազմված է տարբեր տեսակի նեյրոններից, և բոլորը ունեն աքսոններ։ Աքսոնը բջջի երկար ելուստներն են, որոնք նյարդային իմպուլսները փոխանցում են հաջորդ բջիջին։
Նյարդային համակարգի ֆունկցիաներն են՝ զգայական, մկանների, գեղձերի, հոմեոստազի և մտավոր գործունեության կառավարում։
Նյարդային հյուսվածքը կազմված է նեյրոններից, որոնք նաև կոչվում են նյարդային բջիջներ և նեյրոգլիալ բջիջներից։ ԿՆՀ-ում հայտնաբերված նեյրոգլիայի չորս տեսակներն են՝ աստրոցիտները, միկրոգլիալ բջիջները, էպենդիմալ բջիջները և օլիգոդենդրոցիտները։ ԾՆՀ-ում հայտնաբերված նեյրոգլիայի երկու տեսակներն են՝ ուղեկցող գլիալ և Շվանի բջիջներ։ Կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) հյուսվածքները հայտնաբերված են գորշ և սպիտակ նյութերում։ Հյուսվածքը դասակարգվում է իր նեյրոնային և նեյրոգլիալ բաղադրիչներով[2]։
Նեյրոնները հատուկ առանձնահատկություններով բջիջներ են, որոնք թույլ են տալիս ստանալ և փոխանցել նյարդային ազդակները հաջորդ նեյրոնին[3]։ Դրանք ունեն մեծ բջջային մարմին (սոմա), ելուստներ, որոնք կոչվում են դենդրիտներ և աքսոն։ Դենդրիտները բարակ, ճյուղավորվող ելուստներ են, որոնք ստանում են էլեկտրաքիմիական ազդանշաններ (նեյրոտրանսմիտրներ) բջջում գործողության պոտենցիալ ստեղծելու համար։ Աքսոնները երկար ելուստներ են, որոնք գործողության պոտենցիալը փոխանցում են բջջային մարմնից դեպի հաջորդ նեյրոն։ Աքսոնի լամպանման ծայրը նեյրոնի դենդրիտից բաժանված է փոքր բացվածքով, որը կոչվում է սինապտիկ ճեղք։ Երբ գործողության պոտենցիալը շարժվում է դեպի աքսոնային տերմինալ, նեյրոտրանսմիտրները արտազատվում են սինապսի միջով և կապվում հետսինապտիկ ընկալիչների հետ՝ շարունակելով նյարդային ազդակը[4]։
Նեյրոնները դասակարգվում են ըստ ֆունկցիոնալ և կառուցվածքային բաժինների։
Ֆունկցիոնալ դասակարգում[5]․
Կառուցվածքային դասակարգում[5]․
Նեյրոգլիան ներառում է նյարդային հյուսվածքի ոչ նյարդային բջիջները, որոնք ապահովում են նեյրոններին տարբեր կարևոր ֆունկցիաներով։ Նրանք ավելի փոքր են, քան նեյրոնները, և կառուցվածքով տարբերվում են՝ կախված իրենց ֆունկցիաներից[4]։
Նեյրոգլիալ բջիջները դասակարգվում են հետևյալ կերպ[6]․
Կենտրոնական նյարդային համակարգ[11]․
Ծայրամասային նյարդային համակարգ[12]․
Կապող հյուսվածքի երեք շերտերը, որոնք շրջապատում են յուրաքանչյուր նյարդ[11]․
Նյարդային հյուսվածքի գործառույթը նյարդային համակարգի հաղորդակցման ցանցի ձևավորումն է՝ հյուսվածքների միջով էլեկտրական ազդակներ փոխանցումը[13]։ Կենտրոնական նյարդային համակարգի գորշ նյութը, որը պարունակում է սինապսներ, կարևոր է տեղեկատվության մշակման համար։ Սպիտակ նյութը, որը պարունակում է միելինացված աքսոններ, հեշտացնում է նյարդային ազդակների փոխանցումը կենտրոնական նյարդային համակարգում[14]։ ԾՆՀ-ում գանգլիոնային հյուսվածքը, որը պարունակում է բջջային մարմիններ և դենդրիտներ նյարդային հյուսվածքի ազդակների փոխանցման կետեր են[11]։
Նյարդային հյուսվածքի նորագոյացությունները (ուռուցքները) ներառում են․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.