From Wikipedia, the free encyclopedia
Աքսոն, նյարդային բջջի երկար ելուստ, որը նեյրոնի մարմնից ազդակները հաղորդում է նյարդավորվող բջջին։
Յուրաքանչյուր նեյրոն սովորաբար կազմված է 1 աքսոնից և մի քանի դենդրիտներից, կախված այն բանից, թե նեյրոնները միաբևեռ են, երկբևեռ կամ բազմաբևեռ։ Նյարդային ազդակը աքսոնին հաղորդվում է դենդրիտից կամ նեյրոնի մարմնից[1]։ Եթե աքսոնը նյարդային հյուսվածքում կապված է հաջորդ նյարդային բջջի մարմնի հետ, ապա այդպիսի սինապսը կոչվում է աքսո-սոմատիկ, դենդրիտի հետ՝ աքսո-դենդրիտային, իսկ այլ աքսոնի հետ՝ աքսո-աքսոնային։
Աքսոնի սնուցումը և աճը կախված է նեյրոնի մարմնից։ Նեյրոնի մարմնից անջատման դեպքում ծայրամասային մասում աքսոնը մահանում է, իսկ մարմնից սկսվող հատվածը մնում է կենսունակ։
Աքսոնները կարող են լինել մի քանի միկրոմետրից մինչև 1 մետր, օրինակ ողնուղեղային նեյրոնների աքսոնները, որոնք սկսվում են ողնուղեղից և վերջանում վերջույթներում։ Շատ անողնաշարավորների մոտ հայտնաբերվել են հսկայական աքսոններ՝ հարյուրավոր միկրոմետր հաստությամբ, օրինակ կաղամարի մոտ՝ 2-3 միկրոմետր։ Սովորաբար այդ աքսոնները պատասխանատու են մկանային ազդակների համար։ Աքսոնի մեծ տրամագիծը ավելացնում է ազդակի հաղորդման արագությունը։
Միելինային պատյանը հանդիպում է միայն ողնաշարավորների մոտ։ Դրանք ձևավորվում են Շվանային բջիջներից։
Միելինազուրկ աքսոններն ավելի փոքր են չափսերով և ավելի դանդաղ են հաղորդում ազդակները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.