ուղեղի մաս From Wikipedia, the free encyclopedia
Գորշ նյութ կենտրոնական նյարդային համակարգի հիմնական բաղկացուցիչներից է։ Իր մեջ պարունակում է նեյրոնների մարմիններ, դենդրիտներ, գլիալ բջիջներ (աստրոցիտ, օլիգոդենդրոցիտ), մազանոթներ, ինչպես նաև աքսոնների սկզբնամասերը։ Սպիտակ նյութը իր մեջ պարունակում է հիմնականում աքսոններ, իսկ գորշ նյութը հիմնականում կազմված է նեյրոններից[2]։ Գույների տարբերությունը կապված է միելինի պարունակության հետ։ Գորշ նյութը բաց մոխրագույն է, վարդագույն կամ դեղին երանգավորմամբ։ Այդ երանգները հաղորդում են մազանոթները և նեյրոնների մարմինները[2]։
Գորշ նյութ | |
---|---|
Ողնուղեղային նյարդի կազմավորում վենտրալ և դորզալ ուղիներից։ Գորշ նյութը պատկերված է ողնուղեղի կենտրոնում։ | |
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | cell part cluster of neuraxis?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | կենտրոնական նյարդային համակարգ և գլխուղեղ |
MeSH | A08.186.211.168 և A08.186.854.348 |
Foundational Model of Anatomy | 67242 |
Terminologia Anatomica 98 | A14.1.00.002, A14.1.02.020, A14.1.04.201, A14.1.05.201, A14.1.05.401 և A14.1.06.301 |
Նկարագրված է | Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3 |
Gray matter Վիքիպահեստում |
Կազմված է նեյրոններից և կենտրոնական նյարդային համակարգի այլ բջիջներից։ Այն առկա է գլխուղեղում, ուղեղի ցողունում, ուղեղիկում և ողնուղեղում։
Գորշ նյութը պատում է ուղեղի կիսագնդերի և ուղեղիկի մակերեսը, առաջացնելով կեղևը։ Գորշ նյութը առկա է նաև սպիտակ նյութի խորքում առանձին կուտակումների (կորիզների) տեսքով։ Այդ կուտակումներից են՝ տեսաթումբը, ենթատեսաթումբը, հիմնային կորիզները, ուղեղիկի կորիզները, սև նյութը, կարմիր կորիզը, օլիվան, գանգուղեղային նյարդերի կորիզները։
Գորշ նյութը ողնուղեղի կտրվածքի վրա ունի թիթեռի տեսք։ Այն կազմված է առաջային, հետին և կողմնային եղջյուրներից, իսկ նրանց կուտակումները ողնուղեղի ամբողջ երկարությամբ առաջացնում են առաջային, հետին և կողմնային պարանիկներ։ Աջ և ձախ կեսի գորշ նյութերի իրար հետ կապվում են գորշ կպուկի միջոցով։
Գորշ նյութը պարունակում է ուղեղի նեյրոնների մեծ մասը։ Գորշ նյութով են կազմավորված ուղեղի տարբեր հատվածներ, որոնք պատասխանատու են շարժական և զգայական ֆունկցիաների համար[3]։
Ողնուղեղի գորշ նյութը բաժանվում է երեք եղջյուրների։
Ալկոհոլի մեծ քանակների օգտագործումը իջեցնում է գորշ նյությի քանակը[4][5]։ Մարիխուանայի կարճ ժամանակով (30 օր) օգտագործումը կապված չէ սպիտակ կամ գորշ նյութում կատարվող փոփոխությունների հետ[6]։ Այնուամենայնիվ հետազոտություննեը ցույց են տվել, որ մարիխուանայի երկարատև օգտագործումը կապ ունի հիպոկամպում, նշահամալիրում, քունքային բլթի կեղևում գորշ նյութի ցածր քանակների հետ և գորշ նյութի բարձր քանակի հետ ուղեղիկում[7][8][9]։ Մարիխուանայի երկարատև օգտագործումը կարող է նաև վնասել սպիտակ նյութը տարիքային փոփոխությունների տիպով[10]։ Մեդիտացիան փոփոխում է գորշ նյութի կառուցվածքը[11][12][13][14][15]։ Համակարգչային խաղերով երկարատև խաղալը կարող է իջեցնել գոր՛ նյութի քանակը հիպոկամպում[16][17][18][19]։
Նմանատիպ ինտելեկտի գործակից ունեցող կանայք և տղամարդիկ ունեն գորշ և սպիտակ նյութերի տարբեր հարաբերակցություն[20]։
Հղիության ժամանակ կատարվում են որոշակի փոփոխություններ ուղեղի կառուցվածքում։ Սոցիալական ճանաչաղության համար պատասխանատու գոտիների գորշ նյութի քանակը պակասում է[21]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.