Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Բրգաձև նեյրոն (բրգաձև բջիջ), նեյրոնների տեսակ, հիմնականում գտնվում են գլխուղեղի կեղևում, հիպոկամպում, նշիկաձև մարմնում։ Այս բջիջները կաթնասունների գլխուղեղի առաջճակատային և կեղև-ողնուղեղային ուղու հիմնական դրդող նեյրոններն են։ Առաջին անգամ հայտնաբերվել և ուսումնասիրվել են Ռամոն ի Կախալի կողմից։.[2][3] Հայտնաբերումից հետո բրգաձև նեյրոնների հետազոտումը հանդիսացավ բազմաթիվ գիտնականների խնդիրը, որոնք ցանկացան պարզել նրանց նշանակությունը հիշողության և հոգեկան այլ ռեակցիաների գործում։
Բրգաձև նեյրոն | |
---|---|
Տեսակ | բջջի տեսակ |
Ենթատեսակ | նեյրոն, neuron of cerebral cortex?[1] և pyramidal cell? |
Տեղադրություն | Մեծ ուղեղի կեղև |
Կառուցվածք | բրգանման |
Ֆունկցիա | դրդում |
Նեյրոտրանսմիթեր | գլուտամինաթթու և Գամմա-ամինոկարագաթթու |
Foundational Model of Anatomy կոդ | 84105 |
Neurolex կոդ | sao862606388 |
Հիմնական առանձնահատկությունը եռանկյունի բրգաձև մարմինն է, որի պատճառով էլ կոչվում են այսպես։ Ունեն մեկ աքսոն, մեկ ծայրային դենդրիտ, խիստ ճյուղավորված դենդրիտային ճյուղեր և բազմաթիվ դենդրիտային փշիկներ[4]։
Ծայրային դենդրիտը սկիզբ է առնում նեյրոնի մարմնի վերին մասին։ Այն բավականին հաստ է, որից սկսվում են բազմաթիվ դենդրիտային ճյուղեր[4]։
Հիմնական դենդրիտները սկսվում են ծայրային հաստ դենդրիտից, թվով 3-5 են։ Մարմնից հեռանալուն զուգընթաց, ճյուղավորվում են[4]։
Բրգաձև նեյրոնները ուղեղի ամենախոշոր բջիջներն են։ Մարմինը մոտավորապես 20 μm երկարություն ունի։ Դենդրիտների տրամագիծը կես միկրոմետրից մինչև մի քանի միկրոմետր է, երկարությունը՝ մի քանի հարյուր միկրոմետր։ Ճյուղավորման շնորհիվ, բրգաձև նեյրոնի դենդրիտների ընդհանուր երկարությունը կարող է հասնել մի քանի սանտիմետրի։ Աքսոնը նույնպես երկար է, խիստ ճյուղավորված։
Դենդրիտային փշիկների առկայությունն էապես մեծացնում է բրգաձև նեյրոնների ազդակներ ընդունելու մակերեսը։ Նրանք բացակայում են նեյրոնի մարմնի վրա։ Առնետների ծայրային դենդրիտի վրա կան մոտավորապես 3000 դենդրիտային փշիկներ։ Մարդկանց բրգաձև նեյրոններում փշիկների քանակը կարող է հասնել մինչև 6000-ի[5]։
Նեյրոնների տարբերակումը սկսվում է ուղեղի զարգացման ամենավաղ շրջաններում։ Ցողունային Progenitor cells կուտակվում են ենթակեղևային պրոլիֆերատիվ փորքային գոտում և ենթափորոքային գոտում։ Անհաս բրգաձև նեյրոնները գաղթում են ձևավորվող կեղևային թիթեղիկ, որտեղ ենթարկվում են հետագա ձևափոխման։ Ներսածին կաննաբինոիդները մոլեկուլներ են, որոնք ուղղորդում են զարգացող նեյրոններին և նրանց աքսոններին[6]։ Ctip2 և Sox5 աճի գործոնները ուղղուրդում են բրգաձև նեյրոնների աքսոններին դեպի իրենց նյարդավորման տեղը[7]։
Խննդից հետո բրգաձև նեյրոնների ձևավորումը շարունակցվում է։ Առնետների մոտ 3-ից մինչև 21-րդ օրերն ընկած ժամանակահատվածում բրգաձև նեյրոնների մարմինը կրկնակի անգամ մեծանում է, խոշորանում են ծայրային և հիմնային դենդրիտները։ Միաժամանակ փոքրանում է նրանց թաղանթային պոտենցիալը, նվազում է թաղանթային դիմադրությունը, մեծանում է գործողության պոտենցիալի արժեքը[8]։
Դենդրիտների մեծաքանակությունը նպաստում է բրգաձև բջիջների՝ բազմաթիվ ազդանշաններ ընդունելու հատկությանը։ Մյուս նեյրոնների նման, նրանց դենդրիտների վրա հայտնաբերվել են Na+, Ca2+, and K+ անցուղիներ, որոշ քանակով նաև՝ մարմնի վրա։ Այս անցուղիներն ունեն տարբեր առանձնահատկություններ։ Դենդրիտների պոտենցիալակախյալ Ca2+ անցուղիներն ակտիվանում են դրդող հետսինապսային պոտենցիալներից և գործողության պոտենցիալի հետվերադարձով նեյրոնի մարմնով։ Գործողության պոտենցիալի հետվերադարձը կախված է K+ անցուղիներով։ K+ անցուղիները բրգաձև նեյրոններում օժանդակում են գործողության պոտենցիալի տատանասահմանի կարգավորման մեխանիզմին[9]։
Բրգաձև նեյրոնների պատասխանը կախված է ստացվող ազդակների հանրագումարից։ Մեկ նեյրոնը կարող է ստանալ մոտավորապես 30000 դրդող և 1700 արգելակող ազդակներ։ Դրդող ազդակները ստացվում են հիմնականում դենդրիտային փշիկներով, իսկ արգելակողները՝ մարմնով, նույնիսկ աքսոնով։ Բրգաձև բջիջները որպես դրդող միջնորդանյութ օգտագործում են գլյուտամատ, և որպես արգելակող՝ գամմա-ամինոկարագաթթու[4]։
Տարբերում են բրգաձև բջիջների հետևյալ տեսակները՝ RSad, RSna և IB։
Բրգաձև նեյրոններից ազդակներ են ուղղվում ողնուղեղի համապատասխան շարժանեյրոններ, որոնք պատասխանատու են մարմնի շարժողական ակտիվության համար։ այս կապերի առաջացման հարցում մեծ դեր ունեն տարբեր բնույթի աճի գործոնները[10]։
Առաջ ճակատային մասի բրգաձև նեյրոնները մասնակցում են ճանաչողական (կոգնիտիվ) ռեակցիաներին։ Այս նեյրոնների համախմբվածության աստիճանը որոշում է մարդու և բարձրակարգ կենդանիների ճանաչողական գործունեության մակարդակը։ Մեծ դեր ունեն մարմինների ճանաչման գործում[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.