Նելսոն Ալեքսանյան

հայ հրապարակախոս, լրագրող, թարգմանիչ From Wikipedia, the free encyclopedia

Նելսոն Ալեքսանյան

Նելսոն Դրաստամատի Ալեքսանյան (հունվարի 1, 1952(1952-01-01), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 17, 2020(2020-06-17), Երևան, Հայաստան[1]), հայ թարգմանիչ, լրագրող, հրապարակախոս, 1989 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Նելսոն Ալեքսանյան, Ծնվել է ...
Նելսոն Ալեքսանյան
Thumb
Ծնվել էհունվարի 1, 1952(1952-01-01)
ԾննդավայրՎաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 17, 2020(2020-06-17) (68 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունթարգմանիչ, հրապարակախոս և լրագրող
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԼիտերատուրնայա Արմենիա, Նոյյան տապան և Արմենպրես
Փակել

Կենսագրություն

Ծնվել է 1952 թվականի հունվարի 1-ին, Էջմիածին քաղաքում (այժմ՝ Վաղարշապատ)։ Սովորել է ԵՊՀ ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում և Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում։ Աշխատել է Հայաստանի գրողների միության «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսում, «Նոյյան տապան» և «Արմենպրես» լրատվական գործակալություններում, «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթում։

Նրա թարգմանությամբ առանձին գրքերով և ժողովածուներով լույս են տեսել հայաստանյան և սփյուռքահայ արդի և դասական տասնյակ գրողների ստեղծագործություններ ինչպես Հայաստանում և Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսրայելում, Լեհաստանում և այլուր։

Ռուսերենից հայերեն է թարգմանել գիտական և իրավաբանական բնույթի դասագրքեր։ Հայաստանյան մամուլում հրապարակել է տասնյակ հրապարակախոսական հոդվածներ։ Շուրջ 50 թարգմանական գրքի հեղինակ է[2]։

Թարգմանություններ

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.