Յուլի Դանիել

ռուս արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ From Wikipedia, the free encyclopedia

Յուլի Դանիել

Յուլի Դանիել (ռուս.՝ Юлий Маркович Даниэль, հանդես է եկել նաև Նիկոլայ Արժակ, Յուրի Պետրով կեղծանուններով, նոյեմբերի 15, 1925(1925-11-15)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4] - դեկտեմբերի 30, 1988(1988-12-30)[2][3][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), ռուս արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ։

Արագ փաստեր Յուլի Դանիելռուս.՝ Юлий Маркович Даниэль, Ծնվել է ...
Յուլի Դանիել
ռուս.՝ Юлий Маркович Даниэль
Thumb
Ծնվել էնոյեմբերի 15, 1925(1925-11-15)[1][2][3][…]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[4]
Վախճանվել էդեկտեմբերի 30, 1988(1988-12-30)[2][3][5][…] (63 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[4]
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Գրական անունNikolaj Aržak[6]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, թարգմանիչ, գիտաֆանտաստիկ գրող և արձակագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական տարածաշրջանային համալսարան
Պարգևներ
«Հայրենական պատերազմի»  I աստիճանի շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ԱմուսինԼարիսա Իոսիֆովնա Բոգոռազ և Իրինա Ուվարովա
ԶավակներԱլեքսանդր Դանիել
ԱզգականներPavel Uvarov?
Փակել

Ծնվել է հրեա գրող, դրամատուրգ Մարկ Դանիելի ընտանիքում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել, պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ավարտել է Մոսկվայի մարզային մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, աշխատել գրականության ուսուցիչ։ 1955 թվականին նրան ազատել են աշխատանքից՝ պատճառաբանելով, որ շեղվում է պարտադիր ծրագրից։ Դասերը վարել է հետաքրքիր և բարձր մակարդակով, վայելել է աշակերտների սերն ու հարգանքը։

1957 թվականից ԽՍՀՄ-ում հրատարակվել է որպես թարգմանիչ։ 1958 թվականից արտասահմանում, Նիկոլայ Արժակ կեղծանունով հրապարակել է պատմվածքներ և վիպակներ, որոնցում քննադատել է խորհրդային իշխանություններին։ Այդ հրապարակումների համար 1965 թվականին ձերբակալվել է և 1966 թվականին դատապարտվել՝ 5 տարի պատիժը կրելու ճամբարային ռեժիմում։ 1970 թվականին ազատվելուց հետո ապրել է Կալուգայում, հանդես է եկել որպես թարգմանիչ՝ Յուրի Պետրով կեղծանունով։ Թարգմանել է համաշխարհային (այդ թվում՝ հայ) պոեզիայից[7]։

Թաղված է Վագանկովյան գերեզմանոցում։

Յուլի Դանիելը հայերեն

  • Բիբլիական թեմաներով; Բանաստեղծություն; Աղոթք; Երգ; Ռոմանս հայրենիքի մասին; Դատավճիռ; Կժի արարումը; Ժամապահը; Ամանորի քայլերգ-հռչակագիր; Շիշը ծովում։ Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 143-161։ Թարգմ.՝ Խորեն Գասպարյան։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.