From Wikipedia, the free encyclopedia
Յուդիթ Հերցբերգ (հոլ.՝ Judith Frieda Lina Herzberg, նոյեմբերի 4, 1934[1][2][3][…], Ամստերդամ, Նիդերլանդներ), նիդերլանդցի բանաստեղծուհի և դրամատուրգ։
Յուդիթ Հերցբերգ հոլ.՝ Judith Herzberg | |
---|---|
Ծննդյան անուն | հոլ.՝ Judith Frieda Lina Herzberg |
Ծնվել է | նոյեմբերի 4, 1934[1][2][3][…] (90 տարեկան) |
Ծննդավայր | Ամստերդամ, Նիդերլանդներ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, դրամատուրգ, սցենարիստ, գրող, թարգմանչուհի և լիբրետիստ |
Լեզու | հոլանդերեն |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Կրթություն | Մոնտեսորիի ճեմարան Ամստերդամում |
Պարգևներ | |
Judith Herzberg Վիքիպահեստում |
Ծնողները (հայրը՝ փոստաբան, պատմաբան և գրող Աբել Հերցբերգը) ներկալված են եղել Վեստերբորկի ճամբարում, այնուհետև տեղափոխվեցին Բերգեն-Բելզեն և ազատագրվեցին 1945 թվականին բրիտանական բանակի կողմից։ Յուդիթը, նրա ավագ քույրերը և եղբայրը այդ ժամանակ նացիստներից թաքնվում էին գյուղում։ Պատերազմից հետո Յուդիթը սովորում էր Մոնտեսսորի ամստերդամյան լիցեյում, բարձրագույն կրթություն չի ստացել։ Առաջին բանաստեղծությունները գրել է 1961 թվականին։ Բնակվում է Նիդերլանդներում և Իսրայելում, որտեղ արտագաղթել էին քույրն ու եղբայրը։
Բանաստեղծությունների հետ մեկտեղ, հեղինակ է դրամաների, սցենարների, էսսեների, թարգմանությունների հին հունարենից (Էվրիպիդեսի տրոյացիները), ֆրանսերենից (Դյումա որդու Կամելիազարդ տիկինը), նորվեգերենից (Հենրիկ Իբսեն), շվեդերենից (Յուհան Ավգուստ Ստրինդբերգ) և այլն։
Յուդիթ Հերցբերգի բանաստեղծություններն ու դրամաները թարգմանվել են մի շարք եվրոպական լեզուներով։ Դրամատուրգիայի և պոեզիայի համար արժանացել է Յան Կամպերտի (1980 թ., 1981 թ.), Յոստ վան դեն Վոնդելի (1984 թ.), Կոնստանտիյն Հյույգենսի (1994 թ.), Պիտեր Հոֆտի (1997 թ.) մրցանակի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.