From Wikipedia, the free encyclopedia
Յոսեֆ Յունգման (չեխ․՝ Josef Jungmann, 16 հուլիսի, 1773, Հուդլիցե, Չեխիա - 14 նոյեմբերի, 1847, Պրահա, Չեխիա), չեխ բանաստեղծ և բանասեր, Չեխական ազգային վերածննդի առաջատար գործիչներից մեկը։ Յոսեֆ Դուբրովսկու հետ միասին Յոսեֆ Յունգմանը համարվում է նոր չեխերենի հիմնադիրը։
Յոսեֆ Յունգման չեխ․՝ Josef Jungmann | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 16, 1773[1][2][3][…] |
Ծննդավայր | Հուդլիցե, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[3][4][5][…] |
Վախճանվել է | նոյեմբերի 14, 1847[1][2][3][…] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[3][6][4][…] |
Գերեզման | Օլշանի գերեզմանատուն[7] |
Մասնագիտություն | գրող, բառարանագիր, լեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ, մանկավարժ, ուսուցիչ, բանասեր, պատմաբան և համալսարանի դասախոս |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն |
Կրթություն | Պրահայի Կարլի համալսարան |
Անդամակցություն | Կրակովի գիտական ընկերություն[5] |
Աշխատավայր | Պրահայի Կարլի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Johanna Jungmannová? |
Զավակներ | Josef Josefovic Jungmann? |
Josef Jungmann Վիքիպահեստում |
Յոսեֆ Յունգմանը ծնվել է 1773 թվականի հուլիսի 16-ին Հուդլիցեում՝ կոշկակարի ընտանիքում։ Նա եղել է ընտանիքի վեցերորդ երեխան։ Ծնողները Յոսեֆ Յունգմանին նախապատրաստում էին քահանա դառնալու համար։ 1788-1792 թվականներին նա հաճախել է գիմնազիա, ապա սովորել է փիլիսոփայություն և իրավունք։ 1799 թվականից Յոսեֆ Յունգմանը դասավանդել է Լիտեմերժիցե քաղաքի գիմնազիայում։ 1815 թվականին Յոսեֆ Յունգմանը տեղախոփվում է Պրահա, որտեղ մինչև 1845 թվականը որպես չեխերենի պրոֆեսոր աշխատել է Ակադեմիական գիմնազիայում։ 1817 թվականին Յունգմանը ստանում է փիլիսոփայության և իրավունքի դոկտորի գիտական աստիճան։ 1827-1838 թվականներին նա եղել է Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան, իսկ 1838 թվականին դարձել է նույն համալսարանի ռեկտոր[8]։
Յոսեֆ Յունգմանը եղել է չեխերենի ու հատկապես նրա գրական տարբերակի բարեփոխման կողմնակից։ Իր ստեղծագործությունների մեծ մասը նա գրել է չեխերեն։ 1805 թվականին լույս է տեսել Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանի «Ատալա» նովելի՝ Յունգմանի կատարած թարգմանությունը, որում ցույց էր տրված, որ չեխերենով կարելի է վերաշարադրել գեղարվեստական մեծ նշանակություն ունեցող ստեղծագործություններ։ Ավելի ուշ Յունգմանը չեխերեն է թարգմանել Ջոն Միլթոնի, Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի ու Ֆրիդրիխ Շիլլերի ստեղծագործություններից։ Հետագա տարիներին Յունգմանը մասնակցել է չեխերենի նոր ուղղագրության վերաբերյալ ծավալված գիտական բանավեճին՝ այդ թեմայով հրատարակելով մի շարք հոդվածներ, որոնցից առավել կարևոր էր «Gespräche über die tschechische Sprache» («Զրույցներ չեխերենի մասին») հոդվածը։ 1820 թվականին լույս է տեսնում նրա հեղինակած «Slovesnost» գիրքը, որ ոճաբանության դասագիրք էր, իսկ 1825 թվականին հրատարակվում է «Չեխական գրականության պատմությունը»։
Յոսեֆ Յունգմանի ամենանշանակալի աշխատությունը եղել է չեխ-գերմաներեն հինգ հատորանոց բառարանը։ Նրանում ներկայացված են ոչ միայն չեխերենի բառապաշարի պատմական բոլոր շերտերը՝ սկսած միջնադարյան Չեխիայից, այլ նաև փորձ է արվել հարստացնել Յունգմանին ժամանակակից չեխերենի բառապաշարը՝ ստեղծելով նոր բառեր ու փոխառություններ կատարելով հարևան, սլավոնական լեզուներից։
Յոսեֆ Յունգմանի պատվին է կոչվել հրապարակ (չեխ․՝ Jungmannovo náměstí) Պրահայում՝ Նովո Մեստեում։ 1878 թվականին այնտեղ տեղադրվել է գիտնականի հուշարձանը[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.