Ավստրիացի անվանի կոմպոզիտոր և դիրիժորՅոհան Շտրաուսի ավագ որդին է և նրա անվանակիցը[8]։ Հայրը զավակներին արգելել էր երաժշտությամբ զբաղվել, և տղան նրանից թաքուն է հաճախել դաշնամուրի, ջութակի պարապմունքների։ Ուսուցիչների տված հիանալի երաշխավորագրերի հիման վրա քաղաքապետարանից արտոնագիր է ստացել ելույթներ ունենալու համար, կարճ ժամանակում ստեղծել իր ոչ մեծ նվագախումբը և 1844 թվականին իր առաջին համերգը տվել վիեննականCassino Dommayer-ում[9]։ Չորս տարի անց դարձել է ազգային գվարդիայի երկրորդ գնդի նվագախմբի ղեկավարը (առաջին գնդինը հայրն էր)[10], միաժամանակ քայլերգեր, պոլկաներ է հորինել։ Շուտով Վիեննայում տիրապետող է դարձել իրար հետ մրցող հայր և որդի Շտրաուսների երաժշտությունը։ Հոր մահից հետո՝ 1849 թվականին, որդին, չնայած հայրը նրան զրկել էր ժառանգությունից, խնամքով ի մի է բերել ու իր միջոցներով հրատարակել նրա ստեղծագործությունների ժողովածուն, գրել է Aeols-Töne Op.88-ը՝ ի հիշատակ նրա, այնուհետև միավորել է իր և հոր նվագախմբերը և այդ մեծ նվագախմբով համերգային փառավոր շրջագայություն կատարել Ավստրիայում ու Գերմանիայում[11], հետագայում՝ նաև Ռուսաստանում, Լեհաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում[12]՝ ձեռք բերելով միջազգային պանծալի համբավ։ 1852 թվականինԱվստրո-Հունգարիայի կայսր Ֆրանց-Իոսիֆ Առաջինը նրան է շնորհել պալատական համերգներ ու պարահանդեսներ կազմակերպելու արտոնությունը (նախկինում այդպիսի արտոնություն տրվել էր հորը)։ 1862 թվականին Շտրաուսն ամուսնացել է երգչուհի Հենրիետա Տրեֆցի հետ[11] (1878 թվականին վերջինս մահացել է, և Շտրաուսն ամուսնացել է ևս երկու անգամ[13][14]՝ բոլոր դեպքերում մնալով անժառանգ)։ 1863 թվականից նվագախմբի ղեկավարումը հանձնել է իր Յոզեֆ ու Էդվարդ եղբայրներին, իսկ ինքը կլանվել է նոր ստեղծագործություններ հորինելու աշխատանքով, մանավանդ, որ Օֆենբախի խորհրդին հետևելով՝ պարային երաժշտությունից զատ՝ օպերետներ էլ էր գրում և մեծ հաջողությամբ բեմականացնում։ Նրա արվեստով հիանում էին ժամանակի մեծահամբավ կոմպոզիտորները՝ Վագները, Լիստը, Բրամսը և այլք։ Պատահական չէ, որ նրան շնորհվել է «վալսի մեծ արքա» պատվանունը (իսկ հորը պատվել են «վալսի արքա» անվանումով)։
Ալֆրեդ Հիչքոքի «Վիեննական վալսեր» (անգլ.՝ Waltzes from Vienna, 1934) ֆիլմը կինոպատում է «Չքնաղ, կապուտակ Դանուբի վրա» վալսի ստեղծման մասին[15]։
Յոհան Շտրաուսի կյանքի ու ստեղծագործության մասին է ամերիկյան «Մեծ վալս» կինոնկարը (1938)[16]։
Հայր և որդի Յոհան Շտրաուսների բախումը (կոնֆլիկտը) դրված է 1951 թվականին նկարահանված «Վիեննան պարում է» ավստրիական կինոնկարի սյուժեի հիմքում։
«Հրաժեշտ Պետերբուրգին» խորհրդային ֆիլմը (1971) պատմում է Յոհան Շտրաուսի ռուսաստանյան համերգաշարի մասին։
Շտրաուսների երաժշտական տոհմի մասին են պատմում «Շտրաուսների ընտանիքը» (The Strauss Family, 1972), «Շտրաուսների տոհմը» (The Strauss Dynasty, 1991) և Strauss, the King of 3/4 Time (1995) հեռուստաֆիլմերը[17][18]։
1963 թվականին ԱՄՆ-ում ցուցադրվել է «Վալսի արքան» (The Waltz King) անիմացիոն կինոնկարը[19]։
| autor = Hanns Jäger-Sunstenau| tytuł = Johann Strauss – Der Walzerkönig und seine Dynastie. Familiengeschichte, Urkunden| wydawca = Verlag Jugend und Volk| miejsce = Wien-München| rok = 1965| strony = 338}}
Weitlaner, Juliana (2019). Johann Strauss. Father and Son. Their Illustrated Lives. Prague: Vitalis. ISBN978-3-89919-648-1.
Gänzl, Kurt (2001). The Encyclopedia of Musical Theatre (3 Volumes). New York: Schirmer Books978-0-02-864970-2
Paul Löwenberg collection of Lanner-Strauss materials, 1825–1916|location= Music Division, Library of Congress|description_URL=https://lccn.loc.gov/2013572138}}