From Wikipedia, the free encyclopedia
Մուհամմադ բին Զայիդ բին Սուլտան ալ-Նահյան (արաբ․՝ محمد بن زايد بن شيطان آل نهيان, մարտի 11, 1961[1], Ալ-Ային, Abu Dhabi, Պայմանագրային Օման, British protectorate, Միացյալ Թագավորություն[2][3]), Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն և ԱՄԷ-ի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ[4][5]։
Մուհամմադ բին Զայիդ ալ-Նահյան | |
Կրթություն՝ | Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | իսլամ և սուննի իսլամ |
Ծննդյան օր | մարտի 11, 1961[1] (63 տարեկան) |
Ծննդավայր | Ալ-Ային, Abu Dhabi, Պայմանագրային Օման, British protectorate, Միացյալ Թագավորություն |
Դինաստիա | Ալ Նահյան և Nahyan? |
Քաղաքացիություն | ԱՄԷ |
Հայր | Զաիդ բին Սուլթան Ալ-Նախայան |
Մայր | Ֆատիմա բինթ Մուբարաք ալ-Քաթբի |
Զավակներ | Khalid bin Mohammed bin Zayed Al Nahyan? |
Պարգևներ | |
Մուհամմադ բին Զայիդը, ամբողջական անունը՝ Մուհամմադ բին Զայիդ բին Սուլթան բին Զայիդ բին Խալիֆ բին Շահբութ բին Զիաբ բին Իսա բին Նահյան բին Ֆալահ բին Յաս, ծնվել է 1961 թվականի մարտի 11-ին երկրում, որն այն ժամանակ կոչվում էր Պայմանագրային Օման[6][7]։
Նա Արաբական Միացյալ Էմիրությունների առաջին նախագահի և Աբու Դաբիի կառավարչի՝ Զայիդ բին Սուլթան ալ-Նահյանի և նրա երրորդ կնոջ՝ Ֆաթիմա բինթ Մուբարաք Ալ-Քեթբիի երրորդ որդին է։ Մուհամմադի եղբայրներն են Խալիֆան (ԱՄԷ ներկայիս նախագահ), Սուլտանը, Համդանը, Հազան, Սայիդը, Իսան, Նահյանը, Սայիֆը, Թահնունը, Մանսուրը, Ֆալահը, Դիաբը, Օմարը և Խալիդը (նաև երկու հանգուցյալ եղբայրներ՝ Նասեր և Ահմեդ)[8][9][10]։ Դրանից բացի Մահամմադն ունի մի քանի քույր[11][12]։
Նա կրթություն է ստացել իր հայրենի Ալ Այն քաղաքում և Աբու Դաբիում, որից հետո սովորել է Սանդհերսթի թագավորական ռազմական ակադեմիայում[13][14]։ Ակադեմիան ավարտել է 1979 թվականին[15]։
Սանդհերսթում ուսման ընթացքում անցել է զրահատանկային գործի բազային կուրս, օդաչուական դասընթաց, պարաշյուտիստների դասընթաց, ինչպես նաև մարտական ինքնաթիռների և ուղղաթիռների կառավարման ուսուցում, վերապատրաստվել է «Գազել» էսկադրիլիայում[12][16]։
2003 թվականի նոյեմբերին նրա հայրը՝ Զայիդ բին Սուլտանը, որդուն նշանակել Է Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնի տեղակալ։ Հոր մահից հետո Մուհամմադ բին Զայիդը 2004 թվականի նոյեմբերին դարձել է Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն։ 2004 թվականի դեկտեմբերից նա նաև Աբու Դաբիի գործադիր խորհրդի նախագահն է, որը պատասխանատու է էմիրություններում Աբու Դաբիի պլանավորման և քաղաքաշինական աշխատանքների համար[17]։
2010 թվականի նոյեմբերին Մուհամմադ բին Զայիդը և ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարար Աբդուլա բին Զայիդ ալ-Նահյանն ԱՄԷ կատարած իրենց երկրորդ պետական այցի ժամանակ ողջունել են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ II-ին և Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպին[18][19][20]։ Նա նաև ուղեկցել է թագուհուն և դուքսին այցի սկզբում Շեյխ Զաիդի մեծ մզկիթում կատարած էքսկուրսիայի ժամանակ։
Մուհամմադն առաջատար դեր է խաղացել ԱՄԷ-ի արտաքին քաղաքականությունում՝ նպաստելով տարածաշրջանի սահմաններից դուրս երկրների հետ փոխգործակցության ընդլայնմանը, որի մեջ մտնում են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրները։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2018 թվականին Մուհամմադ բին Զայիդին ծայրահեղականությանը հակազդելու և ապագա գործընկերության երկկողմ ծրագրի մշակման ռազմավարությունները քննարկելու նպատակով Փարիզ է հրավիրել։ Համատեղ հայտարարությունը ներառել է համագործակցության ընդլայնման և կրթության, մշակույթի, պատմական ժառանգության, տնտեսության, ներդրումների, էներգետիկայի, տիեզերքի, խաղաղության և տարածաշրջանում անվտանգության, պաշտպանական համագործակցության, ծայրահեղականությանը հակազդելու և կլիմայի փոփոխության դեմ պայքարի, ինչպես նաև այլ խնդիրների վերաբերյալ փոխանակման դրույթներ[21][22] :
2019 թվականին Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնը մասնակցել է Սինգապուրի և ԱՄԷ-ի միջև կոմպլեքսային գործընկերության ստորագրման արարողությանը, որի շրջանակներում երկու երկիրն էլ պայմանավորվել են բիզնեսի, ֆինանսների, ներդրումների, պաշտպանության, զարգացման և կրթության ոլորտներում ամրապնդել համագործակցությունը։ Կողմերը նաև ստորագրել են փոխըմբռնման երեք հուշագիր, որոնցում նրանք համաձայնվել են համագործակցել շրջակա միջավայրի պահպանության և ողջամիտ սպառման ոլորտում։ Նույն թվականին այցելել է Աֆղանստան և մշակույթի, կրթության, սպորտի, հանքարդյունաբերության, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցությանը նվիրված մի քանի հուշագրեր ստորագրել։
Նա նաև ԱՄԷ-ի անունից զգալի ֆինանսական օգնություն է տրամադրել միջազգային ասպարեզում պետության դերի ամրապնդման համար։ 2018 թվականին եղել է Եթովպիայում, որտեղ հանդիպել է երկրի վարչապետ Աբի Ահմեդի հետ ԱՄԷ-ից Եթովպիայի համար օգնության առաջին տրանշի վճարումից առաջ՝ 3 մլրդ $ չափով, որը նախատեսված էր արժութային պակասուրդը հաղթահարելու համար։ Դրանից բացի ԱՄԷ-ն երաշտի շրջանում օգնություն է տրամադրել Սոմալիին[23][24][25][26][27][28][29][30]։
Նա ԱՄԷ-ն ներկայացրել է 2012 և 2014 թվականների միջուկային անվտանգության գագաթնաժողովների ժամանակ[31][32], որոնք կազմակերպվել են Հարավային Կորեայում և Նիդեռլանդներում համապատասխանաբար։ Հնդկաստանի կառավարությունը 2017 թվականի հունվարի 26-ին հանրապետության 68-րդ օրվա տոնակատարությանը նրան հրավիրել է որպես գլխավոր հյուր[33]։
Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնը 2016 թվականին այցելել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, իսկ 2019 թվականի փետրվարին Հռոմի պապին ողջունել է ԱՄԷ-ում՝ նշելով առաջին պապական այցը Արաբական թերակղզի։ Ֆրանցիսկոս Պապի այցը համընկել է «Մարդկային եղբայրության գլոբալ կոնֆերանս» խորագրով համաժողովի անցկացման հետ, որը կազմակերպվել էր Մուհամմադ բին Զայիդի հովանավորությամբ։ Խորհրդաժողովում հանդուրժողականության և փոխըմբռնման աջակցության հարցերի շուրջ հակամարտությունների և ծայրահեղականության կանխարգելման համար քննարկումներ և սեմինարներ են անցկացվել։ Այս այցի շրջանակներում Ֆրանցիսկոս պապը «Զայիդ Սպորտ սիթի» մարզահամալիրում առաջին պատարագն է մատուցել Արաբական թերակղզում, որին մասնակցել են աշխարհի 100 երկրներից 180 000 հավատացյալներ, այդ թվում՝ 4000 մուսուլմաններ[35][36][37][38][39][40][41]։
Մուհամմադը շրջագայել է ամբողջ աշխարհում՝ առաջ տանելով ԱՄԷ-ի թեմատիկան, որը 2019 թվականին ընտրվել է «Հանդուրժողականության տարի»։ Նա նաև մասնակցել է զինված ծայրահեղականության դեմ պայքարի տարածաշրջանային և գլոբալ ծրագրերին՝ այդ խնդիրների լուծման համար գործընկերության կնքման շուրջ Հնդկաստանում պաշտոնյաների, Եգիպտոսի նախագահ Աբդուլ-Ֆաթահ Աս-Սիսիի և այլ առաջնորդների հետ զրույցներ անցկացնելով[42][43][44][45][46][47][48][49]։
2019 թվականին հիմնադրվել է Զայիդի գոյակցության գլոբալ հիմնադրամը՝ նախաձեռնություն, որն ուղղված է այն սկզբունքների և նպատակների իրականացմանը, որոնք մանրամասն շարադրված են Ֆրանցիսկոս պապի և Ահմադ Ալ-Թայեբը բժշկի՝ Ալ-Ազհար մզկիթի մեծ իմամի կողմից ստորագրված մարդկանց եղբայրության մասին փաստաթղթում[50][51]։
Մուհամմադ բին Զայիդն Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության գերագույն նավթային խորհրդի փոխնախագահն է։ Խորհուրդն Աբու Դաբիի ածխաջրածնային ռեսուրսների համար պատասխանատու հիմնական ղեկավար մարմինն է։ Նա ղեկավարել է զարգացման և դիվերսիֆիկացման մի քանի ռազմավարությունների իրագործում, հատկապես նրանց, ովքեր առնչվել են հում նավթի, բինզինի և բուրավետ ածխաջրածինների արտադրության հետ, ղեկավարել է գազի գնագոյացման և պոլիոլեֆինների արտադրության ծավալների հարցերը[52][53][54]։
Մուհամմադ բին Զայիդը «Տավազուն» հոլդինգի տնտեսական խորհրդի ղեկավարն է, որը նախկինում հայտնի էր որպես ԱՄԷ-ի՝ Օֆսեթ ծրագրերի բյուրո, որը ստեղծվել էր 1992 թվականին։ Նրա աշխատանքն Աբու Դաբիի էմիրությունում տնտեսության դիվերսիֆիկացման բարձրացումն էր։ Լինելով «Տավազուն» տնտեսական խորհրդի ղեկավար՝ Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնը պաշտպանական ներդրումներ է կատարել տարբեր ոլորտների շահավետ նախագծերում, որպեսզի օգնի դիվերսիֆիկացնել ԱՄԷ-ի տնտեսությունը[55][56][57][58]։
Նա «Մուբադալա» ներդրումային ընկերության նախագահն է, որն 2002 թվականին իր հիմնադրման պահից Աբու Դաբիի կառավարության հիմնական ներդրումային գործիքն է։ «Մուբադալա» ընկերության խնդիրն է երկարաժամկետ սոցիալական և տնտեսական օգուտներ ստանալ Էմիրությունների համար՝ տնտեսության և միջազգային ներդրումների դիվերսիֆիկացման միջոցով[59][60]։
Բացի այդ, նա նաև Աբու Դաբիի տնտեսական զարգացման խորհրդի (ADCED) ղեկավարն է, որը երկրի տնտեսության ծրագրավորման հիմնական ինստիտուտն է։ Այդ պաշտոնում նա ձեռնամուխ է եղել «Շարակա» նախաձեռնության իրագործմանը, որի նպատակն է աջակցել ԱՄԷ-ի մասնավոր սեկտորին և հեշտացնել բիզնեսի վարումն ու ներդրումները Աբու Դաբիում[61]։ Նրա ղեկավարությամբ ADCED-ն ԱՄԷ-ում ձեռնարկատիրության ընդլայնման բազմաթիվ ծրագրեր է իրականացնում[59][62]։
2018 թվականի հունիսին նա հաստատել է 50 միլիարդ դիրհամի չափով տնտեսության խթանման եռամյա համալիր, որը նպատակ ունի նպաստել երկարաժամկետ տնտեսական օգուտներին ինչպես ԱՄԷ-ի բնակիչների, այնպես էլ ներդրողների համար։ Նա նաև հանձնարարել է իրականացնել շինարարական նորմերի և կանոնների կոմպլեքսային վերանայում՝ խթանելու քաղաքների զարգացումը[63]։
Նա Աբու Դաբիի ներդրումային վարչության (ADIA) փոխնախագահն է։ ADIA-ն միջոցներ է ներդնում Աբու Դաբիի ժողովրդի անունից՝ տնտեսության դիվերսիֆիկացման և գլոբալիզացիայի նպատակով։ ADIA-ի պորտֆելը ներառում է ավելի քան երկու տասնյակ դասակարգ և ակտիվների ենթակատեգորիա։
Նա հաստատել է գյուղատնտեսական տեխնիկայի համար 1 միլիարդ դիրհամ ծավալով խթանման միջոցառումների համալիրը, ինչն օգնել է ֆինանսավորել ճշգրիտ հողագործության, գյուղատնտեսական ռոբոտների, կենսաէներգետիկայի և փակ հողում մշակաբույսերի մշակության հետ կապված նախագծերը[64]։
Մուհամմադ բին Զայիդը նաև ջանքեր է գործադրել ԱՄԷ-ում կրթության մակարդակի բարձրացման ուղղությամբ, որպեսզի համապատասխանի միջազգային ամենաբարձր չափանիշներին Աբու Դաբիի կրթության խորհրդի նախագահի իր զբաղեցրած պաշտոնի շնորհիվ, որն ստեղծվել է 2005 թվականին մասնավոր և պետական հաստատություններում, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում Ռ-12 կրթության որակի բարձրացման ռազմավարությունների մշակման և իրականացման համար։
Բացի այդ, նա գլխավորում է ԱՄԷ-ի ռազմավարական հետազոտությունների կենտրոնը (ECSSR)։ ECSSR-ը նպաստում է տարածաշրջանի տնտեսական, սոցիալ-քաղաքական խնդիրների և անվտանգության հարցերի ակադեմիական ուսումնասիրությանը։
Նա օգնել է զարգացնել ԱՄԷ-ի տեխնոլոգիաները և խրախուսել մշակույթում նորարարությունների ներդրումը՝ հովանավոր հանդես գալով այնպիսի միջոցառումներում, ինչպիսիք են գիտության, տեխնոլոգիայի և նորարարության ազգային փառատոնը։ Նա նաև հիմնել է Մուհամմադ բին Զայիդի անվան ռոբոտատեխնիկայի միջազգային մրցույթ՝ ԱՄԷ-ն ռոբոտատեխնիկայի և ինքնավար համակարգերի հետազոտությունների տարածաշրջանային կենտրոն դարձնելու համար[12][65][66][67]։
2008 թվականին շեյխ Մուհամմադ բին Զայիդի գիտական ծրագրի ուսանող-կրթաթոշակառուների առաջին խումբն ընտրվել է Աբու Դաբիում Նյու Յորքի համալսարանի մասնաճյուղի նախաձեռնության համաձայն, որի շրջանակներում Արաբական Միացյալ Էմիրությունների լավագույն ուսանողներին տրվում են հատուկ հնարավորություններ՝ կատարելագործվելու որպես գիտնականներ և քաղաքական առաջնորդներ։
Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնը զգալի ջանքեր է գործադրել բնության պաշտպանության համար՝ գլխավորելով վայրի բազեների, մեծ արոսների և արաբական օրիքսի պաշտպանության ԱՄԷ-ի ծրագիրը։ Նա նաև 1 միլիոն դոլար է նվիրաբերել էլեկտրահաղորդման գծերի հետ շփումից վայրի թռչունների սատկումը կանխելու համար։ Այդ ֆինանսական օգնությունը հատկացվել է շեյխ Մուհամադ բին Զայիդի հիմնադրամից, որի աշխատանքն ուղղված է գիշատիչ թռչունների պահպանմանը՝ ընդհանուր 20 միլիոն դոլար ծավալով[68]։
Բացի այդ, նա գլխավորում է Մուհամմադ բին Զայիդի՝ տեսակների պահպանմանն ուղղված հիմնադրամը, որը բարեգործական կազմակերպություն է 25 միլիոն եվրո բյուջեով, որը նպատակային դրամաշնորհներ է տրամադրում տեսակների պահպանման առանձին նախաձեռնությունների համար, խրախուսում է տեսակների պահպանման ոլորտում առաջատարների աշխատանքը և բարձրացնում է հասարակական տրամասությունում տեսակային բազմազանության խնդրի կարևորությունը։ Հիմնադրամի նպատակն է նաև աջակցել տեսակների պահպանմանն ուղղված ջանքերին ողջ աշխարհում[69][70][71]։
Անտառային մողեսների տեսակներից մեկը՝ Enyalioides binzayedi-ը, անվանվել է Մուհամմադ բին Զայիդի պատվին, որպեսզի նշի իր դերը որպես այդ հիմնադրամի հիմնադիր, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել արշավականներին, որոնց արշավների ընթացքում հայտնաբերվել է այս տեսակը Պերուի Կորդիլիերա Ազուլ ազգային պարկում[72]։
Նա 15 միլիարդ դոլար Է հատկացրել իր երկրում արևային, քամու և ջրածնային էներգետիկայի տեխնոլոգիաների զարգացման համար։ «Մուբադալա» ընկերությանը պատկանող «ԳլոբալՖաունդրիզ» դուստր ձեռնարկության բազայի հիման վրա Մուհամմադ բին Զայիդն օգնել է ԱՄԷ-ում կիսահաղորդիչների արտադրության ծրագիր մշակել՝ ճանապարհ հարթելով դեպի առաջավոր տեխնոլոգիաներ, այդ թվում՝ էներգետիկ սեկտորում[73]։
2011 թվականին Մուհամմադ բին Զայիդը և Գեյթսի հիմնադրամը պարտավորվել են 50-ական միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել Աֆղանստանում և Պակիստանում երեխաների համար պատվաստանյութերի ձեռքբերման և առաքման գործին։ 100 միլիոն ԱՄՆ դոլարի երկու երրորդը տրամադրվել է GAVI դաշինքին՝ 5 միլիոն աֆղան երեխաների իմունիզացիայի, 5 միլիոն պնևմոկոկային պատվաստանյութի գնման և կիրառման համար։ Նվիրատվության մնացած մասը հատկացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որն այն օգտագործել Է Աֆղանստանում և Պակիստանում 35 միլիոն երեխաների համար պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութի գնման և կիրառման համար։ GPEI-ն (Պոլիոմիելիտի վերացման միջազգային նախաձեռնություն) 2018 թվականի ապրիլին հայտարարել է վերջին 12 միլիոն ԱՄՆ դոլարի բաշխման մասին, որն իրականացվել է ԱՄԷ-ի՝ 120 միլիոն ԱՄՆ դոլարի պարտավորության շրջանակներում, որը 2013 թվականին Աբու Դաբիում անցկացված պատվաստանյութերի գլոբալ գագաթնաժողովի ժամանակ Մուհամմադ բին Զայիդի իր վրա վերցրած պարտավորությունն է[74][75][76][77]։
Առողջապահության համաշխարհային նախաձեռնություններում նրա ներդրումը կազմում է նաև 30 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն, որը նվիրաբերվել է մալարիայի դեմ պայքարի գործընկերությանը՝ այդ հիվանդությունն արմատախիլ անելու նպատակով։ Այս նվիրատվության հայտարարությունից մեկ ամիս անց Աբու Դաբիում տեղի ունեցել Առողջապահության համաշխարհային ֆորում, որը նվիրված էր մալարիայի, պոլիոմիելիտի և օնհոցերկոզի դեմ պայքարին[78][79][80]։
Նա 55 միլիոն դիրհեմ է նվիրաբերել նաև ՄԱԿ-ի համաշխարհային այն նախաձեռնությանը, որը նվիրված էր մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին[73]։
Նյու Յորքում անցկացվող «Zayed Charity Marathon» բարեգործական մարաթոնը իր բացումից ի վեր՝ 2005 թվականից, միլիոնավոր դոլարներ է հավաքել։ Այն կոչված է հանրության ուշադրությունը հրավիրել երիկամների հիվանդությունների խնդրին, իսկ եկամուտները ուղղվում են ԱՄՆ-ի ազգային երիկամային հիմնադրամ։ Մուհամադ բին Զայիդը կազմակերպել է այս միջոցառումը՝ ի պատիվ իր հոր, որին 2000 թվականին Քլիվլենդի կլինիկայում երիկամի փոխպատվաստում է արվել[81][82]։
Նա նպաստել է մարդկանց առողջության բարելավմանը՝ հիմանդրելով նաև «Reaching Last Mile» հիմնադրամը։ 2017 թվականին նա հիմնադրել է հիմնադրամ՝ 100 միլիոն ԱՄՆ դոլար ներգրավելու համար, որն ուղղված էր ենթակա այն հիվանդությունների կանխարգելմանը, վերացման և պայքարին, որոնք ազդում են աշխարհի ամենաաղքատ երկրների առողջական և տնտեսական հեռանկարների վրա։
Մուհամադ բին Զայիդի նվիրատվությունն այդ հիմնադրամին կազմել է շուրջ 20 միլիոն դոլար։ Այլ ներդրումները ստացվել են Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամից և բրիտանական կառավարությունից։ Միջոցների կառավարումն իրականացվելու Է «END» հիմնադրամի կողմից՝ բարեգործական ներդրումային հարթակ, որն ուղղված է հինգ ամենատարածված և մոռացված արևադարձային հիվանդությունների՝ օնհոցերկոզի, ավշային ֆիլյարիոզի, պոլիոմիելիտի, մալարիայի և դրակունկուլյոզի դեմ պայքարին։ Բացի այդ, Մուհամադ բին Զայիդը հայտարարել է Աբու Դաբիում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների մշակման հետազոտական ինստիտուտ հիմնելու մտադրության մասին[83][84][85][86][87][88][89][90]։
Զբոսաշրջության զարգացման և տեղական արվեստի դիվերսիֆիկացման ասպարեզում Մուհամմադ բին Զայիդն աջակցել է արվեստի թանգարանների շինարարությունը[91][92][93][94], այդ թվում՝ Աբու Դաբիում Լուվրի և Գուգենհայմ թանգարանը Աբու Դաբիում, ինչպես նաև մշակութային ժառանգության օբյեկտների պահպանմանը, ինչպիսիք են Կարս ալ Հոսնը[95][96][97][98]։
2009 թվականին Աբու Դաբիի թագաժառանգ արքայազնը և Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ցուցահանդես են բացել «Emirates Palace» հյուրանոցում, որտեղ ներկայացվել են արվեստի գործեր, որոնք ձեռք են բերվել Լուվրի Աբու Դաբիի մասնաճյուղի համար, ինչպես նաև ժամանակավոր ցուցանմուշներ ֆրանսիական ազգային թանգարաններից։ Ցուցահանդեսը նվիրված էր թանգարանի նոր հատվածում շինարարական աշխատանքների մեկնարկին, որը գտնվում է Սաադիյաթ կղզու մշակութային շրջանում։ Թանգարանի բացումը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերին[99]։
Նրա աջակցությանն է արժանացել է ոչ միայն կերպարվեստի, այլև լեզվական ոլորտին։ Շեյխը Նաբատիի պոեզիայի սիրահար է, ուստի նա հաճախ աջակցում է երկրում պոեզիայի մրցույթներին՝ նրանցից իր հովանու ներքո ոմանք անցկացնելով[100]։
Մուհամադ բին Զայիդը Ամիրի գվարդիայում ծառայել է որպես սպա, եղել է ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի օդաչու, ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի և օդային պաշտպանության հրամանատար, ինչպես նաև զինված ուժերի շտաբի պետի տեղակալ[101][102]։
2005 թվականին նա նշանակվել է Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ և այդ պատճառով կոչումով բարձրացվել է և դարձել գեներալ-լեյտենանտ[103]։
Մուհամմադ բին Զաիդը կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման ջատագով է և, հետևաբար, աջակցում է նրանց աճող ներկայությունը մի շարք ոլորտներում, որտեղ տղամարդիկ ավանդաբար գերակշռում են։ 2019 թվականի ապրիլին նա ողջունել է արաբ կանանց համար ռազմա-խաղաղապահական ծրագրի կին սպաների պատվիրակությանը, որոնք վերապատրաստում են անցնում Աբու Դաբիում՝ մասնակցելու ՄԱԿ-ի խաղաղության պահպանման գլոբալ գործողություններին։ Նա կարևորել է կին սպաների դերը խաղաղության և անվտանգության պահպանման գործողություններում[104]։
Նա նաև խրախուսում է կանանց ներկայությունը հանրային ծառայության մեջ։ 2019 թվականին նա ընդունելություն է անցկացրել Էմիրություններում առաջին դիպլոմավորված կին հրշեջների պատվին՝ ընդգծելով կանանց դերը որպես «ազգի զարգացման իրական գործընկերներ և մասնակիցներ»[105] և հայտարարել է, որ նրանք «որոշում են երկրի ներկայի և ապագայի համար ռազմավարական պլանները»[106]։
Բացի այդ, նա կանոնավոր հանդիպումներ է ունենում ԱՄԷ-ի բազմաթիվ հաստատությունների ներկայացուցիչների հետ, վստահություն հայտնելու իրենց ունակության մեջ, օգնելու ազգին իրականացնել իրենց բարձր ձգտումները[107][108]։
Նա ԱՄԷ-ի սանիտար ինքնաթիռով Մալալա Յուսուֆզայի համար կազմակերպել է մասնագիտացված բժշկական օգնություն և տրանսֆեր Մեծ Բրիտանիա այն բանից հետո, երբ թալբիները 2012 թվականի հոկտեմբերին կրակել են նրա գլխին և պարանոցին։ Նա երկարատև բժշկական օգնություն է ստացել Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ թագուհու հիվանդանոցում[109][110]։
Մուհամադ բին Զաիդի ղեկավարությամբ ԱՄԷ-ի պաշտոնատար անձինք սերտորեն համագործակցել են Պակիստանի իշխանությունների հետ՝ Մալալայի համար մասնագիտացված խնամք և տրանսֆեր կազմակերպելու համար։ 2013 թվականի մայիսին ուխտագնացության մեկնելիս Մալալան կանգ է առել Աբու Դաբիում, որպեսզի շնորհակալություն հայտնի ԱՄԷ-ին և Մուհամադ բին Զաիդին նրանց օգնության և աջակցության համար, նշելով, որ Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնի դերն ընդգծել Է Իսլամական վարժանքների հումանիտար հատկանիշները[111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125]։
Աբու Դաբիի թագաժառանգ արքայազնը, լինելով բազեի որսի վաղեմի երկրպագու, բազեի որսորդության և թռչունների ուսումնասիրության դպրոց է հիմնել։ Մուհամադ բին Զաիդան հնագույն ավանդույթի հանրահռչակման և պահպանման նպատակով այն փոխանցել է ԱՄԷ-ի բնակիչների նոր սերունդներին։ Նա սովորել է դա իր հանգուցյալ հորից[100][126][127]։
2019 թվականի մարտին Աբու Դաբիում տեղի է ունեցել Համաշխարհային հատուկ Օլիմպիադա։ Օլիմպիադայի ընթացքում Մուհամմադ բին Զաիդն ընդգծել է միասնականության, ինչպես նաև մասնակիցների իրավունքների և հնարավորությունների ընդլայնման կարևորությունը ինչպես միջոցառման ժամանակ, այնպես էլ հայրենիք վերադառնալուց հետո[128]։
Մուհամմադ բին Զաիդը ամուսնացած է Սալամե բինտ Համդան բին Մուհամեդ Ալ Նահայանի հետ[129]։ Նրանց հարսանիքը տեղի է ունեցել 1981 թվականին։
Մուհամմադ բին Զաիդը պարգևատրվել է բազմաթիվ ռազմական, հումանիտար, բնապահպանական և դիվանագիտական պարգևներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.