Նարենդրա Մոդի

From Wikipedia, the free encyclopedia

Նարենդրա Մոդի

Ներենդրա Դամոդարդաս Մոդի (հինդի՝ नरेन्द्र दामोदरदास मोदी, սեպտեմբերի 17, 1950(1950-09-17)[20][21][22], Վադնագար, Mehsana district, Բոմբեյ, Հնդկաստան[23]), հնդիկ հասարակական, պետական գործիչ։ 2001 թվականի հոկտեմբերի 7-ից ստանձնել է Գուջարաթ նահանգի նահանգապետի պաշտոնը։ Բհարաթիա ջանաթիա կուսակցության ղեկավար։ 2014 թվականի մայիսի 26-ից Հնդկաստանի վարչապետը։

Արագ փաստեր Դրոշ (16-րդ) Հնդկաստանի Վարչապետ Դրոշ, մայիսի 26, 2014 ...
Ներենդրա Մոդի
नरेन्द्र दामोदरदास मोदी
Thumb
Դրոշ
(16-րդ) Հնդկաստանի Վարչապետ
Դրոշ
 մայիսի 26, 2014
Նախորդող Մանմոհան Սինգհ
 
Կուսակցություն՝ Բհարաթիա ջանաթա կուսակցություն[1][2][3]
Կրթություն՝ Gujarat University? (1983)[4][5] և Դելիի համալսարան (1978)[6]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գրող, սոցիալական աշխատող և մատենագետ
Ազգություն հնդիկ
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր սեպտեմբերի 27, 1950 (74 տարեկան)
Ծննդավայր Վադնագար
Քաղաքացիություն  Հնդկաստան
Ի ծնե անուն անգլ.՝ Narendrabhai Damodardas Modi, գուջարաթի՝ નરેન્દ્ર દામોદરદાસ મોદી, नरेंद्रभाई दामोदरदास मोदी, հինդի՝ नरेंद्रभाई दामोदरदास मोदी և ᱱᱚᱨᱮᱱᱫᱽᱨᱚ ᱢᱳᱫᱤ
Հայր Դամոդար Դաս Մուլչանդ Մոդի
Մայր Խիրաբեն
Ամուսին Ջաշոդաբեն Նարենդրաբհայ Մոդի[7]
 
Կայք՝ narendramodi.in
 
Ինքնագիր Thumb
 
Պարգևներ
Փակել

Կենսագրություն

Երիտասարդ տարիներ

Նարենդրա Դամոդարդաս Մոդին ծնվել է 1950 թվականի սեպտեմբերի 17-ին Վադնագար քաղաքում[24]։ Դամոդարդաս Մուլչանդա Մոդիի և կնոջ՝ Հիրաբենի 6 երեխաներից երրորդն էր։ Վաղ հասկից սկսեց հետաքրքրվել քաղաքականությամբ, ընդգրկվեց Rashtriya Swayamsevak Sangh-ի (Հայրենիքի կամավոր ծառաների միություն) շարքերը[25]։ Ստացել է քաղաքագետի կրթություն։

Քաղաքական կարիերա

1998 թվականին Բհարաթիա ջանաթայի այն ժամանակվա ղեկավար Լալա Կրիշնա Ադվանիի հանձնարարությամբ Գուջարաթ և Հիմաչալ-Պրադեշ նահանգներում ղեկավարեց այդ կուսակցության ընտրարշավը։ 2001 թվականի հոկտեմբերին դարձավ Գուջարաթի գլխավոր նախարարը՝ փոխարինելով թոշակի անցած Կեշուբհայ Փաթելին[26][27]։ 2007 թվականին վերընտրվեց երրորդ անգամ[28][29][30], իսկ 2012-ին՝ չորրորդ։

Ինչպես Հնդկաստանում, այնպես էլ արտասահմանում Մոդին համարվում է հակասական կերպար[31][32][33][34][35][36][37]։ Սուր քննադատության արժանացան նրա գործողությունները 2002 թվականի Գուջարաթի ջարդերի ժամանակ։ Մասնավորապես, նա մեղադրվում էր մուսուլման հնդիկներին պաշտպանություն չտրամադրելու մեջ։ Չնայած դրան՝ Մոդին Գուջարաթի բնակչության կողմից մեծ աջակցություն ունի։ Նրան է վերագրվում 2000-ական թվականներին նահանգում գրանցված տնտեսական աճը[38]։ Ըստ India Today հայտնի ամսագրի՝ 2006 և 2011 թվականներին Մոդին ճանաչվել է Հնդկաստանի լավագույն գլխավոր նախարար[39]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.