Մեդոն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Մեդոն[5] ( ֆր.՝ Meudon ), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Սեն գետի հարավային ափին, Իլ դը Ֆրանս երկրամասի Օ դը Սեն դեպարտամենտում։ Փարիզի հարավ-արևմտյան արվարձանն է։ Զբաղեցնում է շուրջ 10 քառակուսի կիլոմետր տարածք[6]։ Բնակչության թվաքանակը 2005 թվականի տվյալներով եղել է 44200։
Remove ads

Մեդոնը աճել է Բուրբոնների նստավայր-պալատի շուրջ, որը Լուի XIV-ը կառուցել է իր որդու՝ « Մեծ Դոֆինի» համար։ Գահաժառանգի մահից հետո Մեդոնի պալատը անկում է ապրել և վերջնականապես ավերվել է ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ։ Նրա ավերակները հանձնվել են Փարիզի աստղադիտարանի մասնաճյուղի տնօրինությանը։ Նման ճակատագրի է արժանացել նաև Մեդոնում գտնվող Բելվյու / Bellevue պալատը, որը կառուցվել էր արքունի ճարտարապետ Գաբրիելի նախագծով ու ղեկավարությամբ՝ մարքիզուհի դը Պոմպադուրի համար։
Մեդոնը հավակնում է ֆրանսիական ավիացիայի ծննդավայր կոչվելու պատվին։ 1880 թվականին ինժեներ Շառլ Ռենարը Մեդոնում կառուցել է մի անգար, որի մերձակայքում փորձարկվել են առաջին թռչող սարքերը։ Հենց Մեդոնում է օդ բարձրացել La France դիրիժաբլը։
1876 թվականին Մեդոնում շարք է մտել Փարիզի աստղադիտարանի աստղաֆիզիկայի հետազոտական կենտրոնը[7]։ ONERA- ի աերոդինամիկայի գիտահետազոտական ինստիտուտը նույնպես գործում է Մեդոնում[8]։ 1921-1981 թվականներին այստեղ էր տեղակայված ավիացիոն թանգարանը, որն այնուհետև տեղափոխվեց Փարիզից հյուսիս ՝ Լը Բուրժե օդանավակայան։
19-րդ դարում Մեդոնը իսկական մեքքա է դարձել արվեստագետ երիտասարդների համար։ Այստեղ ապրել են Մոպասանը, Ռենուարը և Մանեն, իսկ Ռոդենի վիլլան՝ նրա գերեզմանով հանդերձ, հռչակվել է ազգային թանգարան։ Մեդոնի հետ են կապված գրողներ Ռաբլեի և Սելինի կյանքի վերջին տարիները։ Ռիխարդ Վագները այստեղ է գրել իր նշանավոր «Թռչող հոլանդացին», իսկ Մարինա Ցվետաևան՝ Ռիլկեին ձոնած ուղերձը (Ամանորյա»-ն)։
1897 թվականի փետրվարին Մեդոնում տեղի է ունեցել մենամարտ բանաստեղծ, արձակագիր և քննադատ Ժան Լորենի և գրող Մարսել Պրուստի միջև։ Մենամարտի պատճառը Պրուստի «Զվարճանքներ և օրեր» գրքի վերաբերյալ Լորենի հրատարակած խորտակիչ գրախոսությունն էր։ Պրուստի մարտավկան նրա ընկերն էր՝ իմպրեսիոնիստ նկարիչ Ժան Բերոն։
Մեդոնում է Սարտրն անցկացրել իր մանկության մի քանի տարիները։
Ռուսաստանում հեղափոխությունից հետո Մեդոնը՝ այդ ոչ մեծ ու հին քաղաքը, որը գտնվում է Փարիզի և Վերսալի միջև, անմիջապես նախընտրելի բնակավայր հանդիսացավ ռուսաստանցի փախստականների համար. այնտեղից մինչև մայրաքաղաք գնացքով ընդամենը 20 րոպե էր, իսկ բնակարաններն այստեղ ավելի էժան էին։ 1920-ականների վերջին այստեղ կառուցվել է Փրկչի հարության ուղղափառ եկեղեցին, որը պատկերազարդել է Յու . Ն.Ռեյթլինգերը 1932թ.
Քաղաքի ժամանակակից բնակիչներից ամենահայտնիներից են Ջոնի Դեփն ու Վանեսա Պարադին, Բորիս Սպասկին Մեդոնում ապրել է մոտ 40 տարի։
Remove ads
Ժողովրդագրություն
Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".
Remove ads
Քույր քաղաքներ
Պատկերասրահ
- Աստղադիտարանն ու օրանժերեան
- Վալ Ֆլյորի երկաթուղային կայարանը
- Կայսերական մայրին (Cèdre Impérial), որը դարձել է կայսրուհի Եվգենյայի և Վիկտորյա թագուհու հատուկ ուշադրության առարկան[10]
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads