From Wikipedia, the free encyclopedia
Դիրիժաբլ (ֆր.՝ dirigeable բառից, որը նշանակում է "կառավարվող"), օդից թեթև թռչող ապարատ, որը մի կողմից իրենից ներկայացնում է օդապարիկի, շարժիչի (սովորաբար պտուտակավոր էլեկտրական կամ ներքին այրման շարժիչով) և կառավարման համակարգի կողմնորոշման (կառավարման ղեկեր) համակցություն, ինչի շնորհիվ դիրիժաբլը կարողանում է շարժվել յուրաքանչյուր ուղղությամբ անկախ օդային հոսքերի ուղղությունից։ Քանի որ դիրիժաբլը հանդիսանում է օդից թեթև թռչող սարք, ապա նա լողում է օդում շնորհիվ վեր հանող՝ արքիմեդյան ուժի։ Հիմնականում նրա թաղանթը լցնում են օդից թեթև գազերով, օրինակ հելիումով, ջրածնով։
Հիմնական մասը կազմում է մեծ թաղանթը, որը լցվում է օդից թեթև գազով։ Վաղ ժամանակներում թաղանթը կազմված էր լինում յուղաներկած մեջնապատից, իսկ այժմ թաղանթները պատրաստում են միաշար կամ բազմաշար սինթետիկ նյութերից, որպեսզի կանխվի գազի արտահոսքը և մեծանա ծառայելու ժամկետը։ Եղանակային պայմանների ազդեցությունը, սարքի զանգվածը փոքրացնելու, ինչպես նաև ուղղահայաց վայրէջքի համար, նրա կազմության մեջ մտնում է վարամբարձ ուժի մի ողջ կառավարման համակարգ, որում օգտագործվում է թաղանթի աերոդինամիկական ուժը, ինչպես նաև մթնոլորտային սեղման ճանապարհով, որը պահպանվում է բալոնների մեջ։ Բացի դրանից թաղանթի կառուցվածքի մեջ մտնում են նաև գազի համար կանխարգելիչ կլապաններ։ Առաջին դիրիժաբլներում օգտակար բեռը, սարքավորումները և վառելիքը տեղավորում էին կաբինայի մեջ։ Բացի թաղանթից, շարժիչից և կաբինայից, դասական դիրիժաբլի կառուցվածքի մեջ մտնում են նաև գրավիտացիոն և աերոդինամիկական կառավարման համակարգ՝ հավասարակշռության պահպանման համար։
Ամենաառջին դիրիժաբլները շարժման մեջ էին դրվում գոլորշային շարժիչների կամ մկանային ուժի միջոցով։ 1880-ական թվականներին ընդունված էին արդեն էլեկտրաշարժիչները։ Իսկ արդեն 1890-ական թթ. կիրառության մեջ դրվեցին ներքին այրման շարժիչները։ 20-րդ դարի ընթացքում օգտագործվում էին դիզելային շարժիչները։
Մեծ դասական դիրիժաբլները 1930-ական թթ. գործնականում ընդունակ չէին վայրէջք կատարել ցանակացած հրապարակում, ինչպես դա անում է օրինակ ուղղաթիռը[1]։ Թռիչքի ընթացքում հիմնականում ղեկավարում են երկու օդաչու, ընդ որում օդաչուներից մեկը հիմնականում հետևում է սարքի աշխատանքին, իսկ մյուսը հետևում է սարքի դիրքին և ուղղությանը։ Ըստ կառուցվածքի լինում են հետևյալ հիմնական տեսակների՝ փափուկ դիրիժաբլ, կիսակոշտ դիրիժաբլ։ Երկու դեպքերում էլ գազի թաղանթը փափուկ է, որովհետև ընդունում է ցանակացած տեսք և համապատասխան ճնշման դեպքում է միայն ընդունում կոշտ տեսք։ Կիսակոշտ դիրիժաբլի օրինակ է «Իտալիա» անունով դիրիժաբլը։ Ցիալկովսկին ասել է.
Կոշտ դիրիժաբլի առավելությունն այն է, որ նրա արատաքին կառուցվածքը մետաղական է, իսկ գազը գտնվում է կոշտ բալոնների մեջ։ Չնայած դրան կոշտ դիրիժաբլները ունեն թերություններ ևս, օրինակ վայրէջքը չնախապատրաստած հրապարակ առանց մարդկանց օգնության չափազանց դժվար էր և հիմնականում ուղեկցվում էր վթարներով։ Կոշտ դիրիժաբլի կմախքը վերականգնելը պահանջում էր անձնակազմի երկար աշխատանք, ինչի պատճառով այն շատ թանկարժեք էր[2]։
Մեր օրերում հիմնականում որպես գազ օգտագործվում է իներտ գազ հելիումը, չնայած նրա թանկարժեքությանը։ Անցյալում օգտագործում էին թթվածին։
Գոլորշային շարժիչով դիրիժաբլը, որը նախագծել է Անրի Ժիֆֆարը, առաջին թռիչքն իրականացրել է 1852 թ. սեպտեմբերի 24-ին։ Հաջորդ՝ ամբողջովին ղեկավարվող առաջին թռիչքը տեղի ունեցավ ֆրանսիական ռազմական դիրիժաբլով, որն էլեկտրական շարժիչով էր[3]։ 1900 թվականին տեղի ունեցավ կոշտ հիմնակմախքով դիրիժաբլի՝ ցեպելինի առաջին թռիչքը, որը կառուցել էր գերմանացի գյուտարար Ֆերդինանդ ֆոն Ցեպելինը։ 1901 թ. հոկտեմբերի 19-ին, ֆրանսիացի օդագնաց Ալբերտո Սանտոս-Դյումոն, մի քանի փորձից հետո թռչեց շուրջ 20կմ/ժ արագությամբ Էյֆելյան աշտարակի բարձրությամբ։ Այդ ժամանակաշրջանում, երբ փափուկ դիրիժաբլները լայն տարածում էին ստանում, կոշտ դիրիժաբլների զարգացումը նույնպես կանգ չէր առնում։ Նրանք կարողանում էին ավելի ծանր բեռ տանել, քան ինքնաթիռները, և այդ իրավիճակը պահպանվում էր երկար տարիներ։
Որպես ուղևորների փոխադրամիջոց՝ դիրիժաբլներն այլևս լայն տարածում չունեն, սակայն օդում անշարժ կախվելու հնարավորության շնորհիվ օգտագործվում են լուսանկարչական և հեռուստատեսային նկարահանումներ կատարելու համար։ Մեծ չափերի դիրիժաբլները, դժվար ղեկավարման ու դանդաղաշարժության պատճառով, լայն կիրառությունից դուրս են մղվել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.