ֆրանսիացի պոետ, նկարիչ, գրող, քննադատ From Wikipedia, the free encyclopedia
Մաքս Ժակոբ (ֆր.՝ Max Jacob, հուլիսի 12, 1876[2][3][4][…], Կեմպեր[5][6][7][…] - մարտի 5, 1944[2][8][9][…], Drancy concentration camp, Դրանսի), ֆրանսիացի բանաստեղծ և նկարիչ։ Պատվո լեգեոնի շքանշանակիր է (1932)։
Մաքս Ժակոբ ֆր.՝ Max Jacob | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Max Jacob Alexandre[1] |
Ծնվել է | հուլիսի 12, 1876[2][3][4][…] |
Ծննդավայր | Կեմպեր[5][6][7][…] |
Վախճանվել է | մարտի 5, 1944[2][8][9][…] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Drancy concentration camp, Դրանսի |
Գերեզման | Saint-Benoît-sur-Loire |
Գրական անուն | Morven le Gaëlique[10] և Léon David[10] |
Մասնագիտություն | նկարիչ, բանաստեղծ, գրող, գրական քննադատ, արվեստի քննադատ, ակնարկագիր, արձակագիր, թարգմանիչ, գծանկարիչ, արվեստագետ, վիմագրող, նկարազարդող, պաստելիստ, ջրանկարիչ և վիզուալ արտիստ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | École coloniale? և Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Ժանրեր | վեպ |
Գրական ուղղություններ | կուբիզմ |
Պարգևներ | |
Max Jacob Վիքիպահեստում |
Գերմանական հրեաների ընտանիքից է, որոնք 1825 թվականին գաղթել են Սարբրյուկենայից (Բրետան)։ 1890-1891 թվականներին Փարիզում Շարկոյի մոտ բուժման կուրս է անցել։ 1894 թվականից ապրել է Փարիզում, սովորել է իրավունք, 1898 թվականի դեկտեմբերին հրատարակվել է որպես գեղարվեստական քննադատ՝ Լեոն Դավիթ կեղծանվամբ։ 1901 թվականին ծանոթացել է Պիկասոյի հետ (Ամբրուազ Վոլարի նկարների ցուցադրումից հետո, որին Ժակոբը գնահատել է շատ բարձր)։ Որոշ ժամանակ նրա հետ ապրել է Վոլտերի բուլվարի մոտ գտնվող տանը։ Հնարավոր է, որ հենց Ժակոբն է անվանակոչել Ռավինյան փողոցի համար 13 տունը՝ կոչելով Բատո-Լավուար, ուր 1904 թվականին տեղափոխվել է Պիկասոն։ 1904 թվականին Պիկասոյի շնորհիվ ծանոթացել է Ապոլիների, հետո Մոդիլյանիի, Բրակի, Դերենի, Ռուսսոյի և այլոց հետ։ Մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ձեռնագուշակության և ատտղագիտության հանդեպ, տարվել է կաբալլայով։ Այդ շրջանում Ժակոբին հատուկ է եղել վարքի չափազանց տարօրինակ ոճ և օրիգինալ տեսքը, որով ցույց էր տալիս իմ կողմնորոշումը սեփական սեռի ներկայացուցիչների հանդեպ։
1909 թվականի սեպտեմբերի 22-ին Մաքս Ժակոբի հետ միստիկ դեպք է պատահել, շատ տարիներ անց դա նկարագրել է «Պատմություն իմ վերաբերյալ»-ում (1939)[12]։ Վերադառնալով Ազգային գրադարանից Ռավինյան փողոցի № 7 տանը գտնվող իր չքավոր կացարան՝ նա Հրեշտակի պատին կարմիր պաստառների ֆոնի վրա նկատել է դեղին մետաքսով պատված, բաց կապույտ զարդարանքով կերպարանք։ Ժակոբը ընկել է ծնկների վրա, նրա աչքերը լցվել են արցունքով, նա զգացել է առեղծվածային լուսավորում։ Սակայն Ժակոբը կնքվել է շատ ուշ՝ 1915 թվականի փոտրվարի 18-ին, նրա կնքահայրը դարձել է Պիկասսոն։
1920 թվականին Պիգալի հրապարակում ընկել է ավտոմեքենայի տակ։ Իր դժվար ապաքինման մասին պատմել է «Բեոտիայի թագավորը» գրքում (1921)։ 1921-1928 և 1936-1944 թվականներին ապրել է բենեդիկտյան Սեն-Բենուա-սյուր-Լուար վանքում։ 1925-1926 թվականներին ճանապարհորդել է Իտալիայում և Իսպանիայում։ Ժակոբի գուաշային առաջին ցուցադրումը եղել է Բերխնեյմի պատկերասրահում 1926 թվականի մարտին։
Օկուպացիայի շրջանում վիճակված է եղել կրել դեղին աստղ և չափազանց հիվանդագին կերպով է վերապրել այդ հանգամանքը։ 1942-1943 թվականներին Ժակոբի քույրն ու եղբայրը մահացել են նացիստական համակենտրոնացման ճամբարներում։ 1944 թվականի փետրվարի 24-ին որպես հրեա և հոմոսեքսուալ ձերբակալվել է գեստապոյի կողմից, ուղարկվել է Օռլեանի բանտ, հետո Դրանսի ճամբար, որտեղ մի քանի օրից մահացել է բրոնխների և թոքերի բորբոքումից։ 1949 թվականին Ժակոբի մարմինը տարվել է Սեն-Բենուա-սյուր-Լուարի գերեզմանոց, 1960 թվականին պաշտոնապես ճանաչվել է Ֆրանսիայի համար մահացած բանաստեղծներից, նրա անունը գրված է 1939-1945 թվականներին զոհված գրողների Փարիզի պանթեոնի հուշատախտակի վրա։
Սկսել է երեխաների համար գրքերից («Քաբուլի թագավորի պատմությունը», 1903), բազմիցս անդրադարձել է բրետոնական բանահյուսությանը։ Ժակոբի բանաստեղծությունները լի են գրոտեսկով և բառախաղերով, մոտ են կուբիզմին և սյուրռեալիզմին։
Ժակոբի բանստեղծությունների հիման վրա երգեր են գրել Էրիկ Սատին, Ֆրանսիս Պուլենկը, Անրի Սոգեն։ Բանաստեղծի հայտնի դիմանկարներն ստեղծել են Մոդիլյանին, Պիկասսոն, Կոկտոն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.