From Wikipedia, the free encyclopedia
«Մաքուր արվեստ» (ռուս.՝ Чистое искусство), 2016 թվականին նկարահանված ռուսական դետեկտիվ թրիլեր, որի ռեժիսորն է Ռենատ Դավլետյարովը։ Ֆիլմի սցենարի հեղինակը Մարկ Ֆրանկետտին է՝ «Sunday Times» ամսագրի խմբագիրը։ Ֆիլմի հիմքում իրական պատմություն է այն մասին, թե ինչպես համաշխարհային ամենախոշոր աճուրդները ցուցադրում են քիչ հայտնի նկարիչների կրկնօրինակները՝ ներկայացնելով դրանք որպես հայտնի նկարիչների գործեր[1]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի 9-ին Ռուսաստանում[2]։
Մաքուր արվեստ ռուս.՝ Чистое искусство | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | միստիկ ֆիլմ և թրիլեր |
Թվական | 2016 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ռենատ Դավլետյարով |
Պրոդյուսեր | Ռենատ Դավլետյարով |
Սցենարի հեղինակ | Յուրի Կորոտկով և Ռենատ Դավլետյարով |
Դերակատարներ | Աննա Չիպովսկայա, Պյոտր Ֆեոդորով, Կոնստանտին Յուշկևիչ, Իլյա Լյուբիմով, Ալեքսանդր Յացենկո, Ալեքսեյ Բարաբաշ, Leonid Mozgovoy?, Լյուդմիլա Չուրսինա, Անատոլի Բելի և Եվգենյա Մալախովա |
Կինոընկերություն | Plus Ultra Brigade? |
Տևողություն | 93 րոպե |
Բյուջե | 2 000 000 $ |
Սաշան ծնվել է Աստրախանում. 13 տարեկանում կորցնում է ծնողներին և հայտնվում է մանկատանը, քանի որ չէր ուզում բեռ լինել հորաքրոջ համար։ Հետո նա ընդունվում է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ և դառնում լավ լրագրող։ Հեռանալով լրագրությունից, Սաշան զբաղվում է լուսանկարչությամբ, դառնալով հաջողված նորաձև լուսանկարիչ։
Անդրեյը նորաձև ավանգարդիստ է, նկարում է այն, ինչ իրեն դուր է գալիս։ Մի պատկերագետ վերցնում է նրան իր մոտ և սկսում վաճառել նրա կտավները։
Ցուցահանդեսներից մեկի ժամանակ Անդրեյն ու Սաշան ծանոթանում են և սկսում հանդիպել։ Սաշան երազում էր տան, ընտանեկան ջերմության, սիրելիի մասին, բայց ամեն ինչ փոխվեց, երբ մի երեկո գտնում է սիրելիին նրա բնակարանում մահացած։
Սաշան չէր կարողանում հասկանալ, թե ինչու սպանեցին նկարչին։ Ոստիկանությունը Անդրեյի բնակարանում գումարով լիքը պայուսակ է գտնում և հայտնում, որ սա սովորական կողոպուտ է։
Սաշան զանգում է իր հին ընկերոջը՝ Միշային, որը նկարչական հավաքույթի անդամ էր, բայց վերջինս հավաստիացնում է, որ սա ընդամենը սովորական գողի արարք է։ Սաշան փորձում է նրան հակառակում համոզել և սկսում է սեփական հետաքննությունը։
Փոստում նա հայտնաբերում է Անդրեյի նկարած նկարը, կազմված երեք մասերից, և որոշում է գործի անցնել։
Սրճարաններից մեկում նա հասկանում է, որ նկարը QR-կոդ է, որը տանում է դեպի ֆայլերի պահոց, որը թողել էր Անդրեյը։
Ֆիլմի սյուժեի երկրորդ մասը պատմում է այն մասին, թե ինչպես երկու նախագահների հանդիպման ժամանակ, Ռուսաստանի նախագահը ԱՄՆ-ի նախագահին տալիս է մեկ միլիոն դոլար արժողությամբ Շիշկինի կտավը, իսկ շուտով մահանում է պատկերասրահի սեփականատեր Կովալյովը՝ Կուզնեցյան կամրջի պատկերասրահի տնօրենը, որը վաճառել էր իր նկարներից մեկը Կրեմլին, և որը դարձել է միջազգային պարգև։ Կովալյովի սպանությունը դառնում է համար 1-ը Լուբյանկայում։
Սաշան նայում է Կովալյովի կատալոգը, ինչպես նաև նրա պատկերասրահի տեսագրությունները, և հասկանում է, որ կատալոգում ներկայացված գործերը կեղծ են՝ նկարված անհայտ նկարիչների կողմից։ Չհասկանալով, ինչպես կարող էր Անդրեյը նման խարդախության մեջ ներգրավվել, նա գնում է տղայի ընկերոջ՝ Զուևի մոտ։ Զուևն ասում է, նրանք Անդրեյի հետ աշխատել են Ֆիլիպիչի մոտ։ Ավելի ուշ Զուևին սպանում են աղջա աչքի առաջ։
Սաշան ապրում է իր նախկին ընկերուհու՝ Տամարայի բնակարանում, քանի որ այդ հասցեն վերջինը կստուգվեր։ Տամարան տալիս է նրան իր մեքենան՝ վառ կապույտ Mini Cooper: Սաշան որոշում է զրուցել Ֆիլիպիչի՝ Անդրեյի ուսուցչի հետ, բայց վերջինս քաղաքում չէր և Սաշան որոշում է գնալ նրա ամառանոցը։ Այնտեղ նա գտնում է Ֆիլիպիչին կախված և վերադառնում է, նախապես զանգահարելով ոստիկանություն։ Հանցագործության վայր է գալիս Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության փոխգնդապետ Վոլկովը, որը վարում էր նաև Կովալյովի գործը։ Զրուցելով հարևանների հետ, նա հաշվառում է Սաշայի մեքենան իսկ դրանով նաև գտնում աղջկա բնակության հասցեն։
Տամարայի բնակարան է գալիս վարձու մարդասպանը և սպանում նրան. Սաշային հաջողվում է փախուստի դիմել։
Սաշան իմանում է, որ Կովալյովի պատկերասրահի նկարները գնահատել է XIX դարի ռուսական նկարչության հայտնի գիտակ Խրիստոֆորովը։ Սաշան այցելում է նրան՝ Տրետյակովյան պատկերասրահ և մեղադրում նրանում, որ շփոթել է հոլանդացի նկարիչներին շրջիկ նկարիչների հետ։ Ծեր պրոֆեսորը սարսափի ու զայրույթի մեջ է։ Ռենտգեն հետազոտության ժամանակ հայտնաբերվում են այլ նկարչի կողմից ավելացված տարրեր։
Սաշան հասկանում է, թե բանն ինչում է. ամերիկացիներին են նվիրել կեղծ նկար, որը շուտով բացահայտվելու է և հասունանալու է միջազգային սկանդալ։
Ֆիլմն ավարտվում է մեքենայի մեջ նկարահանված կադրով, երբ Սաշան լսում է նորություն այն մասին, որ Շիշկինի նկարը գողացվել է Նյու Յորքից...
Ֆիլմի երաժշտությունը գրել է տասնհինգամյա երգահան Դենիս Սուրովը։ Ռեժիսորը խոստովանում է, որ երիտասարդ երգահանին գտել են պատահականորեն, նա անանուն քննադատել է Դավլետյարովի ֆիլմի երաժշտությունը, պնդելով, որ ինքն ավելի լավը կգրեր[3]։
Ֆիլմի թրեյլերում հնչում է The Cranberries խմբի «Zombie» երգի քավեր տարբերակը՝ Missio-ի կատարմամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.