From Wikipedia, the free encyclopedia
Մարկ Ալան Դակասկոս (անգլ.՝ Mark Alan Dacascos , փետրվարի 26, 1964[2], Հոնոլուլու, ԱՄՆ), ամերիկացի դերասան և մարտարվեստի վարպետ[3]։ 7-ից 18 տարեկանների կարատեի և քունգ-ֆուի տարբեր ոճերի մրցաշարերի բազմակի հաղթող[4]։ Հանդիսատեսին հայտնի է «Շանհայան կապավորը», «Օրորոցից մինչև գերեզման», «Լացող մարդասպանը», «Գայլերի եղբայրություն» և «Միայն ամենաուժեղը» ֆիլմերից։
Մարկ Դակասկոս անգլ.՝ Mark Dacascos | |
---|---|
Հասակը | 175 սմ[1] |
Ծնվել է | փետրվարի 26, 1964 (60 տարեկան)[1] |
Ծննդավայր | Հավայի, ԱՄՆ[1] |
Կրթություն | Փորթլենդի պետական համալսարան և Լոս Անջելեսի Վելի քոլեջ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան[1] |
Ակտիվ շրջան | 1985 –այժմ[1] |
Ժանրեր | Մարտական, Դրամա, Թրիլեր[1] |
Ընտրանի | "Շանհայան կապավորը", "Օրորոցից մինչև գերեզման", "Լացող մարդասպանը" |
Ամուսին(ներ) | Ջուլիա Քոնդրա (3 երեխա)[1] |
Երեխա(ներ) | Մակոա Դակասկոս, Կապոնո Դակասկոս և Նոելանի Դակասկոս |
dacascos.com | |
Մարկ Ալան Դակասկոսը ծնվել է 1964 թվականի փետրվարի 26-ին Հավայիում, ԱՄՆ։ Մարկի երակներում հոսում են մի քանի արյուններ՝ չինական, ֆիլիպինյան, իսպանական, ճապոնական և իռլանդական։ Մարտական արվեստների ուսուցիչ հայրը՝ Էլ Դակասկոսը (Ալբերտ Ժոզեֆ Դակասկոս) դարձել է Մարկի առաջին շիֆուն (մարտարվեստի ուսուցիչ)։ Մարկի մայրը՝ Մորիկո Մաքվեյը, եղել է Էլի աշակերտուհին։ Մարկի երկրորդ շիֆուն դարձել է նրա «երկրորդ մայրը»` Մալիյա Բարնալը։ Նա եղել է ԱՄՆ-ի լավագույն մարտիկների տասնյակի մեջ և հինգ տարիների ընթացքում եղել է կանանց մեջ մարտարվեստում առաջինը։ Ինչպես նաև եղել է առաջին կինը, ով հայտնվել է հայտնի «Սև գոտի» («Black Belt» magazine) ամսագրի շապիկին։
Էլ Դակասկոսն ստեղծել է սեփական «Wun hop kuen do» ոճը քունգ-ֆուում, որն իր վրա կրել է չինական և ֆիլիպինյան դպրոցների ազդեցությունները։ Այն Kajukenbo (Կարատե (Karate)), Ձյուդոյի (Judo), Կեմպոյի (Kenpo) և չինական ու արևմտյան բոքսի (Boxing) բռնցքամարտի ոճերի համադրություն է, որը տարածվել է Հավայիում։ Էլ Դակասկոսը դասավանդում է իր ոճը Պորտլենդ քաղաքում՝ ԱՄՆ, Օրեգոն նահանգ։
Ծննդյան օրվանից Մարկին շրջապատել են մարտարվեստները, և դա չէր կարող չանդրադառնալ նրա կյանքի վրա։ Մարկը մարտարվեստի առաջին մրցաշարը հաղթել է 9 տարեկանում։
17 տարեկանում Մարկը մեկնել է Թայվան` Muo-Hui Shen շիֆուի մոտ սովորելու, ով այն ժամանակ սովորեցնում էր Ցին-նա և Շուայցզյաո (չինական ձյուդո) ոճերը, որոնց մեջ մարտի ժամանակ օգտագործվում է հակառակորդի հագուստը։ Զուգահեռաբար Մարկը շարունակում էր մասնակցել մրցաշարերին և ցուցադրական ելույթներին։
Նույն ձևով Մարկը դարձել է պրոֆեսոր Jiang Hao-Quan-ի ուսանողը, ով ուսուցանում էր Շաոլինի տարբեր ոճեր, ինչպես` Chin Na, Shui Jao և Թայ չի (Թայ ցզի)։
Ավելի ուշ Մարկը սկսել է Կապոեյրո ուսանել Ամեն Սանտոյի (Amen Santo) մոտ, ով խաղում է նրա ուսուցչի դերը «Միայն ուժեղագույնները» ֆիլմում։
Մարտական արվեստները «...միշտ եղել են իմ կյանքի մի մասը»,- ասում է Մարկը։
«Եվ ես ջանասիրաբար կաշխատեմ, որպեսզի շարունակեմ կատարելագործվել։ Եղել են ժամանակներ, երբ ես «դոփում էի տեղում», մի քանի անգամ եղել են պահեր, երբ ինձ անհրաժեշտ էր շունչ քաշել, և ես զբաղվել եմ այլ գործերով։ Բայց, եթե ազնիվ լինեմ, ես երբեք չեմ մտածել մարտարվեստը ընդհանրապես թողնելու մասին։ Ես երջանկություն եմ ունեցել ունենալ երեք ծնողներ, որոնցից երկուսը, իմ համեստ կարծիքով, հրաշալի մարտիկներ են (Էլ Դակասկոս և Մալիյա Բերնալ)։ Ես կցանկանայի երբևէ սովորեցնել ուրիշներին այն ամենը, ինչ նրանք սովորեցրել են ինձ։ Վաղ մանկությունից լինելով նրանց աշակերտը` ես հասկացել եմ, թե ինչ է ծանր աշխատանքը. դա ինձ պատրաստել է դերասանի մասնագիտության համար։ Մտավոր և հոգևոր ասպեկտները օգնել են ինձ նույնքան, որքան ֆիզիկական ուսումը։ Ես կարծում եմ` դրանք նույնիսկ ավելի կարևոր են եղել։ Շնորհակալ եմ հայրիկ և մայրիկ»։
Մարկն մրցաշարերի սկսել է մասնակցել 7 տարեկանից։ 18 տարեկանում նա մասնակցել է Եվրոպայի և Միացյալ Նահանգների ավելի քան 200 մրցաշարերի։ Դրանցից մի քանիսն են.
Առաջին տեղ - Pee Wee Division
Առաջին տեղ - Junior Division
Առաջին տեղ - Թեթև քաշ - Brown Belt Division
Առաջին տեղ - Թեթև քաշ - Brown Belt Division
Առաջին տեղ - Junior Division
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանր | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1963 – | Գլխավոր հոսպիտալ | General Hospital | ոստիկանության կադետ | Սերիալ, Դրամա | Սքոթ ՄակԿինսի Բիլ Լուդել Օուեն Ռենֆրո | Մորիս Բենարդ, Սթիվ Բերտոն, Ռեբեքա Հերբստ, Լաուրա Ռայթ, Կելի Մոնակո |
1985 | Դիմ Սում։ Սրտի թեթև բաբախյուն | Dim Sum: A Little Bit of Heart | Կատակերգություն | Ուեյն Վան | Լորին Չյու, Կիմ Չյու, Վիկտոր Վոնգ, Իդա Ֆ. Օ. Չանգ, Կորա Միաո | |
1989 – 1996 | Պատմություններ դամբարանից | Tales from the Crypt | Ֆելիքս Ջոնսոն | Սերիալ, Սարսափ, Ֆենտեզի, Թրիլեր, Կատակերգություն, Քրեական, Դետեկտիվ | Ռասել Մալկեյ Էլիոթ Սիլվերշտեյն Ռոբերտ Զեմեկիս, | Ջոն Կասիր, Ռոյ Բրոկսմիթ, Միգել Ֆերեր, Կեմ Կլարկ, Լարի Դրեյկ |
1989 – 1993 | Դոկտոր Դուգի Հաուեր | Doogie Howser, M.D. | Ջուլիան | Սերիալ, Դրամա, Կատակերգություն, Ընտանեկան | Սթիվեն Կրեգգ Սքոթ Գոլդշտեյն Ուին Ֆելփս | Նիլ Պատրիկ Հարիս, Մաքս Կասելա, Բելինդա Մոնտգոմերի, Լոուրենս Պրեսման, Քատրին Լայն |
1989 – 1991 | Dragnet | Քևին Չոու | Սերիալ, Դրամա, Կատակերգություն, Քրեական | Գեորգ Ֆենադի Չարլզ Բեյլ Սիդնի Հայերս | Ջեֆ Օստերհեյջ, Բերնարդ Ուայտ, Thalmus Rasulala, Դոն Ստրաուդ, Լարի Հենկին | |
1990 | Հրեշտակների քաղաքը | Angel Town | Ստոների վարորդ | Մարտական, Դրամա | Էրիկ Կարսոն | Օլիվե Գրյուներ, Փիթեր Կվոն, Թերեզա Սալդանա, Ֆրենկ Արագոն, Ջեյմս Կարերա |
1990 – 1991 | Ֆլեշ | The Flash | Օսակո | Սերիալ, Ֆանտաստիկ, Ֆենտեզի, Մարտական | Մարիո Ացցոպարդի Բրյուս Բիլսոն Դեննի Բիլսոն | Ջոն Ուեսլի Շիփ, Ամանդա Պեյս, Ալեքս Դեսերտ, Վիտո Դ’Ամբրոզիո, Բիֆ Մենարդ |
1991 | Փողի համար խենթացածները | Dead on the Money | մարտարվերստի ուսուցիչ | Դրամա | Մարկ Կալինգեմ | Կորբին Բերնսեն, Ամանդա Պեյս, Էլինոր Փարկեր, Քևին ՄակԿարտի, Շիրի Նորտ |
1992 | Ամերիկյան սամուրայ | American Samurai | Կենջիրո Սանգա | Մարտական | Սեմ Ֆյորսթենբերգ | Դևիդ Բրեդլի, Վալերի Տրափ, Ռեքս Ռայոն, Մելիսա Հելման |
1993 | Միայն ուժեղները | Only the Strong | Լուիս Սթիվենս | Մարտական, Դրամա | Շելդոն Լեթիչ | Ստեյսի Տրևիս, Ջեֆրի Լյուիս, Պակո Քրիստիան Պրիետո, Տոդ Զուսման |
1993 | Աքլորներ | Roosters | Ֆիլիպինոյի որդին | Դրամա | Ռոբերտ Մ. Յանգ | Էդվարդ Ջեյմս Օլմոս, Սարա Լասեզ, Սոնյա Բրագա, Մարիա Կոնչիտա Ալոնսո, Դեննի Նուչի |
1994 – 1996 | Արևմտյան Վայկիկի | One West Waikiki | Մոկու | Սերիալ, Դրամա | Փիթեր Խ. Հանտ Սթիվ Ստեֆորդ Ջերի Տորպ | Շերիլ Լեդ, Ռիչարդ Բերջի, Կայլա Բլեյք, Օգի Սուլուետա, Պոլ Գլիսոն |
1994 | Ավտոնեքեբա փախցնողի աղջիկը | Dragstrip Girl | Ջոնի Ռամիրես | Դրամա | Մերի Լամբերտ | Նատաշա Գրեգսոն Վագներ, Մարիա Ցելեդոնիո, Քրիստոֆեր Կրաբ, Ռեյմոնդ Քրուզ |
1994 | Կրկնակի վիշապ | Double Dragon | Ջիմմի Լի | Ֆանտաստիկ, Մարտական, Կատակերգություն, Արկածային | Ջեյմս Յուկիչ | Ռոբերտ Պատրիկ, Սքոթ Վուլֆ, Քրիստինա Վագներ, Ջուլիա Նիքսոն-Սոուլ |
1995 | Մահացու անցյալ | Deadly Past | Լեո | Մարտական, Դրամա, Քրեական | Տիբոր Տակաչ | Քերոլ Օլտ, Դիդի Պֆայֆեր, Ռոն Մարկեթ, Վիննի Կերտո |
1995 | Լացող մարդասպանը | Crying Freeman | Յո Հինոմուրա / Ֆրիմեն | Մարտական, Թրիլեր, Քրեական | Քրիստոֆ Գանս | Ջուլի Կոնդրա, Կևան Օխտցի, Դեբի Պոդովսկի, Մյուրեյ Լոուրի |
1995 | Քինկգբոքսոր 5։ Վրեժ | Kickboxer 5 | Մեթ Ռիվս | Մարտական, Թրիլեր, Դրամա | Քրիստին Փիթերսոն | Ջեյմս Ռայան, Ջոֆ Միդ, Թոնի Կապրարի, Գրեգ Լեթեր |
1996 | Դոկտոր Մորոյի կղզին | The Island of Dr. Moreau | Լո Մեյ | Սարսափ, Ֆանտաստիկ, Մարտական, Թրիլեր | Ջոն Ֆրանկենհայմեր Ռիչարդ Ստենլի | Մարլոն Բրանդո, Վել Կիլմեր, Ռոն Պերլման, Դևիդ Տյուլիս, Ֆայրուզա Բալկ |
1996 | Սաբոտաժ | Sabotage | Միշել Բիշոպ | Մարտական, Թրիլեր, Դրամա | Տիբոր Տակաչ | Քերի-Էն Մոս, Թոնի Տոդ, Գրեմ Գրին, Ջոն Նևիլ |
1997 | Գենոզավր | DNA | դոկտոր Աշ Մեթլի | Ֆանտաստիկ, Մարտական | Ուիլյամ Մեսա | Յուրգեն Պրոխնով, Ռոբին ՄակԿի, Թոմ Տաուս, Ռոջեր Աարոն Բրաուն |
1997 | Դրայվ | Drive | Տոբի Վոնդ | Ֆանտաստիկ, Մարտական, Կատակերգություն, Արկածային | Սթիվ Վանգ | Կադիմ Հարդիսոն, Ջոն Պայպեր-Ֆերգյուսոն, Բրիթանի Մերֆի, Տրեյսի Ուոլտեր |
1997 | Կարմիր հետք | Deathline | Մերիկ | Ֆանտաստիկ, Մարտական | Տիբոր Տակաչ | Ռուտգեր Հաուեր, Իվոն Շիո, Պատրիկ Դրայկաուս, Ռենդոլ Ուիլյամ Կուկ |
1998 | Բուգի Բոյ | Boogie Boy | Ջես Փեյջ | Թրիլեր, Քրեական | Կրեյգ Համան | Էմիլի Լլոյդ, Մայքլ Պենյա, Ջեյմս Վուլվեթ, Սքոթ Սաուերս |
1998 | Ապաստարան | Sanctuary | Luke Kovak | Մարտական | Տիբոր Տակաչ | Ջեյմս Վուլվեթ, Քայլի Տրևիս, Ալան Սկարֆ, Էլիզաբեթ Ռոզեն |
1998 – 2000 | Չինական ոստիկանը | Martial Law | Սթիվեն Գարթ | Սերիալ, Մարտական, Կատակերգություն, Քրեական | Օլեյ Սեսոն Գրեգ Բիման Ուիտնի Ռենսիկ | Սամո Հունգ, Քելլի Հու, Արսենիո Հոլ, Լուիս Մենդիլոր, Գրետչեն Էգոլֆ |
1998 – 1999 | Ագռավը | The Crow: Stairway to Heaven | Էրիկ Դրիվեն | Սերիալ, Ֆենտեզի, Մարտական, Թրիլեր, Դրամա, Քրեական | Ալան Սիմոնդս Ջեյմս Խեդ Տ.Ու. Պիկոկ | Մարկ Գոմես, Սաբինա Կարսենտի, Կետի Ստյուարտ, Ջոն Կետբերտ |
1998 | Գործողություն | No Code of Conduct | Պոլ Դե Լուկա | Մարտական, Թրիլեր, Դրամա, Քրեական | Բրետ Մայքլս | Չարլի Շին, Մարտին Շին, Պոլ Գլիսոն, Ռոն Մեյսեկ |
1999 | Բազա | The Base | մայոր Ջոն Մերֆի / կապիտան Ջոն Դալթոն | Մարտական, Դրամա | Մարկ Լ. Լեսթեր | Տիմ Էբել, Պոլա Տրիկի, Նոյ Բլեյկ, Դուեյն Մակոպսոն |
2000 – | C.S.I.: Հանցագործության վայրը | CSI: Crime Scene Investigation | Անանդա | Սերիալ, Թրիլեր, Դրամա, Քրեական, Դետեկտիվ | Քենետ Ֆինկ Ռիչարդ Ջ. Լյուիս Ալեկ Սմայթ | Ուիլյամ Լ. Փիթերսեն, Մարժ Հելգենբերգեր, Ջորջ Իդս, Պոլ Գիլֆոյլ, Ջորժա Ֆոքս |
2000 | Շանհայան կապավորը | Leui ting jin ging | Տոնի Լաու | Մարտական | Ստենլի Տոնգ | Աարոն Կվոկ, Նորիկա Ֆուջիվարա, Վան Լիխոմ, Ռուբի Լին, Կուլիո |
2000 | Գայլերի եղբայրություն | Le Pacte des loups | Մենի | Մարտական, Թրիլեր, Դրամա, Դետեկտիվ, Արկածային, Պատմական | Քրիստոֆ Գանս | Վենսան Կասել, Մոնիկա Բելուչի, Սամյուել Լե Բյան, Էմիլի Դեկենն |
2001 | Մարդասպանի բնազդ | Instinct to Kill | Ջ. Տ. Դիլոն | Մարտական | Գուսթավո Գրեֆ-Մարինո | Միսի Կրայդեր, Տիմ Էբել, Կադիմ Հարդիսոն, Ջիլ Ջեյկոբսոն |
2002 | Թեժ օր | Scorcher | Ռայան Բեկետ | Մարտական, Թրիլեր, Դրամա, Արկածային | Ջեյմս Սիլ | Ջոն Ռիս-Դևիս, Տամարա Դեյվիս, Մարկ Ռոլսթոն, Ռուտգեր Հաուեր |
2003 | Օրորոցից մինչև գերեզման | Cradle 2 the Grave | Yao Ling | Մարտական, Թրիլեր, Դրամա, Քրեական | Անջեյ Բարտկովյակ | Ջեթ Լի, DMX, Էնթոնի Անդերսոն, Կելի Խու, Թոմ Առնոլդ |
2004 | Կրտսեր օդաչու | Junior Pilot | Կատո | Ընտանեկան | Ջեյմս Բեկետ | Վերոնիկա Ալիսինո, Թոմ Այերս, Ալեն Բարտոն, Ջորդի Կաբալերո, Ադամ Գեգլի |
2004 – 2009 | Աստղային դարպասներ։ Անտլանտիդա | Stargate: Atlantis | Թայր | Սերիալ, Ֆանտաստիկ, Մարտական, Դրամա, Արկածային | Մարտին Վուդ Էնդի Միկիտա Ուիլյամ Վարինգ | Ջո Ֆլենիգան, Ռեյչել Լաթրել, Դևիդ Հյուլեթ, Ջեյսոն Մոմոա, Տորի Հիգինսոն |
2005 | Քոչվոր | Кочевник | Շիրիշ | Դրամա, Ռազմական, Պատմական | Սերգեյ Բոդրով Իվան Պասեր Տալգատ Տեմենով | Կունո Բեքեր, Ջեյ Էռնանդես, Ջեյսոն Սքոթ Լի, Դոսխան Ժոլժաքսինով, Այանատ Եսմագամբետովա |
2006 | Փրկարարական առաքելություն | The Hunt for Eagle One | լեյտենանտ Մեթ Դենիելս | Մարտական, Ռազմական | Բրայան Կլայդ | Տերեզա Ռենդլ, Ռուտգեր Հաուեր, Ջո Սյուբա, Զեկ Մակգոուն |
2006 | Միայն քաջերը | Only the Brave | սերժանտ Սթիվ 'Զակի' Սեզնակի | Դրամա, Ռազմական | Լեյն Նիշիկավա | Տեմլին Թոմիտա, Լեյն Նիշիկավա, Գրեգ Վատանաբե, Կիփ Սիոտանի |
2006 | Արևային հարված | Solar Strike | Lucas Foster | Ֆանտաստիկ, Մարտական, Թրիլեր | Պոլ Զիլեր | Ջոենն Կելի, Քևին Ջուբինվիլ, Սուգիտ Վարուխեսե, Կրեյգ Էլդրիջ |
2006 | Փրկարարական առաքելություն 2։ Հարվածի կետ | The Hunt for Eagle One: Crash Point | կապտիան Մեթ Դենիելս | Մարտական, Թրիլեր, Արկածային, Ռազմական | Գենրի Կրամ | Թերեզա Ռենդլ, Ջեֆ Ֆեյի, Ջո Սյուբա, Զեկ Մակգոուն |
2007 | «Մաքրող» մականունով անձը | Code Name: The Cleaner | Էրիկ Հանկ | Մարտական, Կատակերգություն, Քրեական | Լես Մեյֆիլդ | Սեդրիկ «Ռազվլեկատել», Լյուսի Լյու, Նիկոլեթ Շերիդան, Կալում Կիտ Ռեննի |
2007 | Այլմոլորակայինների գործակալը | Alien Agent | Ռիկեր | Ֆանտաստիկ, Մարտական, Դրամա, Քրեական | Ջեսի Ջոնսոն | Ամելիա Կուկ, Էմմա Լախանա, Ուիլյամ ՄակԴոնալդ, Կիմ Կոուտս |
2007 | Ես զինվոր եմ | I Am Omega | Ռենչարդ | Սարսափ, Ֆանտաստիկ, Մարտական, Թրիլեր | Գրիֆ Ֆերսթ | Ջոֆ Միդ, Ջենիֆեր Ուիգգինս, Ռայան Լլոյդ, Ջոշուա Շլեգել |
2008 | 2008 Asian Excellence Awards | Փաստագրական | Նիկոլաս Ռիչ | Կերի Էնն Ինաբա, Բոբբի Լի, Դևոն Աոկի, Ռեյկո Էյլսվորտ, Կարեն Ջին Բեկ | ||
2008 – 2010 | Կամեն Ռայդեր։ Վիշապ ասպետը | Kamen Rider: Dragon Knight | վարպետ | Սերիալ, Մարտական | Սթիվ Վանգ Ջոն Ֆազանո Մարկ Ալեն | Ստեֆեն Լունսֆորդ, Մեթ Մալինզ, Իվոն Արիաս, Տեյլոր Էմերսոն, Ուիլյամ Օ’Լիրի |
2008 | Լեգենդ Բրյուս Լիի մասին | Li Xiao Long chuan qi | թայլանդացի բոքսյոր | Սերիալ, Կենսագրական | Լի Վեն Կի | Կվոկ-Կուեն Չան, Միշել Միսթի Լենգ, Թեդ Ե. Դյուրան, Հազեն ՄակԻնտայր, Լոյուն Վանգ |
2008 | Միդլմեն | The Middleman | սենսեյ Պինգ | Սերիալ, Ֆանտաստիկ, Դրամա, Կատակերգություն | Ջերիմայյա Ս. Չեչիկ Մայքլ Ցինբերգ | Մեթ Կիսլար, Նատալի Մորալես, Բրիթ Մորգան, Մերի Պետ Գլիսոն, Ջեյկ Սմոլեթ |
2009 | Սերբիայի սպիները | Serbian Scars | Պիտեր Օլսեն Օբլիչ | Մարտական, Թրիլեր, Դրամա, Ռազմական | Բրենտ Հաֆ | Վլադիմիր Ռայչիչ, Մայքլ Մեդսեն, Սթիվ Էգնյու, Յանա Միլիչ |
2009 | Վուլֆսբեյն։ Մարդագայլ | Wolvesbayne | Վոն Գրեմ | Սարսափ, Ֆենտեզի | Գրիֆ Ֆերսթ | Յանսի Բատլեր, Ռեթ Ջիլզ, Քրիստի Կարլսոն Ռոմանո, Ջերեմի Լոնդոն |
2010 | Ստվերներ դրախտում | լեյտենանտ Մարկ Ֆորեստեր | Մարտական | Ջ. Սթիվեն Մոնդեր | Արմանդ Ասանտե, Թոմ Սայզմոր, Բրյուս Բոքսլայտներ, Սոֆյա Սկայա | |
2010 | Սուլթանի գաղտնիքը | Sultanin Sirri | Մարտական | Հական Սախին | Էմանուել Բեթենկուրտ, Սինան Ալբայրակ, Burak Sergen, Zeynep Beserler | |
2011 – | Մահացու մենամարտ։ Ժառանգություն | Mortal Kombat | Կունգ Լաո | Սերիալ, Մարտական, Ֆենտեզի, Թրիլեր, Քրեական | Քևին Տանչարաոեն | Կասպեր Վան Դին, Յեն Էնթոնի Դեյլ, Սամանտա Ջո, Կիմ Դու Նգույեն |
2012 | Նախագահ Լինկոլն։ Վամպիրների ոսորդները | Abraham Lincoln: Vampire Hunter Sequels | Միլլարդ Ֆիլմոր | Կարճամետրաժ, Կատակերգություն | Նիկ Կորիրոսի Չարլզ Ինգրեմ | Ջեյկ Բյուզի, Ջո Չանդլեր, Ադամ ՄակԿեյբ, Դինկ Օ’Նիլ |
2013 | Կորսված մեդալիոնը | The Lost Medallion: The Adventures of Billy Stone | Կոբրա | Արկածային | Բիլ Մյուիր | Ալեքս Քենդրիկ, Ջեյմս Հոնգ, Բիլի Անգեր, Սեմի Հանրաթի |
2013 | Զ.Ր.Ա.Հ.-ի գործակալները | Agents of S.H.I.E.L.D. | միսթեր Գիրեյա | Սերիալ, Ֆանտաստիկ, Մարտական, Թրիլեր, Դրամա | Վիս Միսիանո, Բիլ Ջիրհարտ, Բոբբի Ռոտ, այլք | Կլարկ Գրեգ, Մինգ Նա, Բրետ Դալթոն, Քլոյա Բենետ |
2014- | Չիկագոյի ոստիկանները | Chicago P.D. | Ջիմմի Շի | Սերիալ, Մարտական, Դրամա | Մարկ Տինկեր, Նիկ Գոմես, Սենֆորդ Բուքստավեր, այլք | Ջեյսոն Բեխ, Ջոն Սեդա, Սոֆիա Բուշ, Մելիսա Սեյջմիլեր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.