Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Կարատե (ճապ.՝ 空手道, [ka'ɽate]; կարատե-դո՝ «դատարկ ձեռքի ճանապարհ»), ճապոնական մարտարվեստ։
Այլ անվանումներ | Karate-dō (空手道) |
---|---|
Ծագման երկիր | Ռյուկյուի թագավորություն / Ճապոնիա (Ռյուկյու կղզիներիտեղական մարտարվեստներ և չինական կենպո և հետագա զարգացում Ճապոնիայում) |
Ստեղծող | Կանգա Սակուկավա, Սոկոն Մացումարա, Անկո Յոցու, Սեյշո Արակակի, Հիգաոնա Կանրիո, Գիչին Ֆունակոշի, Մոտոբու Չոկի |
Մարզիկներ | կարատեիստ |
Օլիմպիական սպորտ | 2005-ին ընտրված չէ (2012-ի համար), 2009-ին ընտրված չէ (2016-ի համար) |
Կարատեն ձևավորվել է Ճապոնիայի Օկինավա կղզում։ Կարատեն համարվում է Օլիմպիական խաղերում ընդգրկվելու թեկնածուներից մեկը։ Սակայն դրան խոչընդոտում է մարզիկների վնասվածք ստանալու մեծ հավանականությունը։
Կարատե մարտական արվեստն իր ծագումն ու զարգացումն ապրել է Տայշո ժամանակաշրջանում, Րյուկյու կղզիներում, որտեղ հիմա գտնվում է Օկինավա պրեֆեկտուրան։ Ճապոնիա է բերվել 1922 թ., երբ երկրի կրթության նախարարը Տոկիո հրավիրեց Գիչին Ֆունակոշիին։ 1922 թ. Կեյո համալսարանում բացվեց առաջին կարատե ակումբը, իսկ տասը տարի անց այդպիսի ակումբներ կային արդեն Ճապոնիայի համալսարաններից շատերում։
Կարատեի համաշխարհային ֆեդերացիան (WKF) ճանաչում է 1930-ականներին ստեղծված կարատեի հետևյալ չորս ոճերը՝
1924 թ-ին Շոտոկան կարատեի հիմնադիր Գիչին Ֆունակոշին ընդունեց Ձյուդոյի հիմնադիր Ջիգորո Կանոյի մտցրած դաների համակարգը, որում օգտագործում են գոտու գույները։ Կարատեում վարպետության աստիճանները լինում են սովորողների՝ կյու և վարպետների՝ դան, որոնք թվով տասական հատ են։ Կյուի համարը վարպետությունն աճելու հետ նվազում է, դանինը՝ աճում։ Առաջին դանին ասում են շոդան և այն ունեցողը կրում է սև գոտի։
Գիչին Ֆունակոշին կարատե-դո բառի «կարա»-ին տալիս է այն մեկնաբանությունը, որ այն մաքրում է եսասիրությունից և չար մտքերից։ Միայն մաքուր խղճով և մտքերով կարող է պարապողը հասկանա իր ձեռք բերած գիտելիքի իմաստը, նա պետք է լինի ներսից համեստ և արտաքինից՝ հարգալից։ Միայն համեստություն ունենալով է հնարավոր ընկալել կարատեի դասերը։ Սրան կարելի է հասնել լսելով և ընդունելով քննադատությունը։ Ֆունակոշին համոզված էր, որ բարեկիրթ լինելն ամենակարևորն է։ Նա ասում էր, որ կարատե պարապողը երբեք չպետք է հեշտությամբ ներքաշվի կռվի մեջ։ Դրա տակ հասկացվում էր այն, որ իրական վարպետի մի հարվածը կարող է նշանակի դիմացինի մահը։ Պարզ է, որ նրանք, ովքեր ճիշտ չեն կիրառում իրենց սովորածը, զրկում են իրենց հարգանքից։
Կարատե-դոն ինքնակատարելագործման գնացող մարդու ճանապարհ է։ Այն ունիվերսալ արվեստ է, որը շատ կարևոր, էական դեր է կատարում ոչ միայն մարդու առողջության, ֆիզիկական կոփվածության, այլ նաև նրա հոգևոր ու կամային հատկանիշների ձևավորման գործում։ Ավանդական կարատեն օժտում է գնահատելու, հարգելու և տիրապետելու ունակությամբ այնպիսի լավագույն մարդկային արժեքների, ինչպիսիք են ազնվությունը, բարեկրթությունը, առողջ դատողությունը, ինքնավստահությունը, համեստությունը, աշխատասիրությունը, պարտքի ու պատասխանատվության զգացումը, քաղաքացիական արիությունը։
Ավանդական Կարատեն թույլ է տալիս մարդուն կողմնորոշվել կյանքում և ճիշտ որոշել իր անելիքը, իր ճշմարիտ ապրելաձևը։ Նա մշտապես ձգտում է իր անձը, իր կյանքը ավելի լավացնել, հասնել ավելի բարձր մակարդակի, կարողանում է իրեն նայել կողքից տեսնելու և շտկելու համար իր թերությունները, կարողանում է ճիշտ ընտրել նպատակին հասնելու միջոցներն ու ուղիները։
Ճշմարիտ կարատեիստն ուժեղ է, նա չի կռվում, նա պայքարում է ու հաղթում։
Կարատեն հոգու, մտքի ու մարմնի ստեղծագործության ճանապարհ է և դրանով է այն արվեստ, ինչը թույլ է տալիս մարդու հոգևոր և ֆիզիկական հատկանիշների դաստիարակումը, նրան առողջ, գեղեցիկ, ուժեղ, կիրթ, բարոյապես բարձր, ազատ կամքի և ոգու տեր ու իսկական մարդկային արժեքների համար պայքարելու պատրաստ դարձնելը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարատե» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.