From Wikipedia, the free encyclopedia
Ջիգորո Կանո ( ճապ. ՝ 嘉納 治五郎 Կանո ՝ Jigoro ), ( հոկտեմբերի 28, 1860 - մայիսի 4,1938 ) - մարտարվեստի վարպետ, ձյուդոյի ստեղծող, Կոդոկան դպրոցի հիմնադիր։
Ջիգորո Կանո ճապ.՝ 嘉納 治五郎 | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1860[1] |
Ծննդավայր | Mikage |
Մահացել է | մայիսի 4, 1938[2][3] (77 տարեկան) |
Մահվան վայր | Hikawa Maru, Yamashitachō, Naka-ku |
Գերեզման | Yahashira Cemetery |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Կրթություն | Tokyo University?, Toyo University? և Nishogakusha University? |
Մասնագիտություն | ձյուդոիստ, դաստիարակ, պրոֆեսոր, թարգմանիչ և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Fifth High School?, Tokyo Higher Normal School?, Gakushūin?, Toyo University?, Առաջին բարձրագույն դպրոց, Kobun Institute? և Kodokan? |
Զբաղեցրած պաշտոններ | member of the House of Peers? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Միջազգային օլիմպիական կոմիտե և Japan Sport Association? |
Երեխաներ | Risei Kano? |
Kanō Jigorō Վիքիպահեստում |
Կանոն ծնվել է 1860 թվականի հոկտեմբերի 28-ին Միկագե քաղաքում ( ճապ.՝ 御影村, ներկայումս Հիգաշինադա-կու, Կոբե ), Կիոտոյի մոտ։ 1871 թվականին, երբ Կանոն 10 տարեկան էր, նրա մայրը մահացավ, և նրա ընտանիքը տեղափոխվեց Տոկիո։ Կանոն լեզուներ սովորելու ունակություն ուներ, և 15 տարեկանում նա սկսեց հաճախել Տոկիոյում օտարալեզու դպրոց։ 1877 թվականին Կանոն ընդունվել է Տոկիոյի համալսարան, որտեղ սովորել է փիլիսոփայություն և քաղաքագիտություն։
Կանոն պատանեկության տարիներին ֆիզիկապես թույլ էր և լավ կազմվածք չուներ, ինչը ծաղրի առիթ էր տալիս իր հասակակիցների կողմից։ Կանոն որոշեց ինքնուրույն զարգանալ և 17 տարեկանում սկսեց զբաղվել ջյուջուցուով (ջիու-ջիցու)։ Ջուջուցուն այդ ժամանակ Ճապոնիայում մարտարվեստի տարածված ձև էր, սակայն Մեյձիի վերականգնումից հետո այն դժվար ժամանակներ ապրեց։ Հետագայում ձյուդոյի տեխնիկան հիմնված էր ջուջուցուի ըմբշամարտի տարրերի վրա։
Կանոն սկզբում մոտեցավ Ռյուշի Կատագիրիին ՝ խնդրելով նրան սովորեցնել ջյուջուցու։ Բայց նա իր առաջին լուրջ ուսուցումն ստացավ Հաչինոսուկե Ֆուկուդայից, ում դոջոյում նա ուսումնասիրեց Թենջին Շինյո-րյու ոճը։ Այնուհետև Կանոն շարունակեց իր ուսումը Մասամոտո Իսոյի մոտ, իսկ 1881 թվականին վարպետ Ցուտենոշի Ինկուբոյի ղեկավարությամբ սկսեց ուսումնասիրել Կիտո-րյու ոճը[5]։
Նետելու տեխնիկան մշակելիս Կանոն եկավ այն մտքին,որ ջուջուցուն բարեփոխելու գաղափարին։ Կանոն ցանկանում էր գիտական դիտարկումների վրա հիմնված նոր տեխնիկայի օգնությամբ հասնել իր ուսանողների մտքի և ոգու միավորմանը։ Կանոն ծրագրից բացառեց վտանգավոր տեխնիկան, որը հանգեցնում է վնասվածքների՝ փորձելով ստեղծել մարտի նոր, արդյունավետ տեսակ։
1881 թվականին Կանոն ավարտեց համալսարանը և շուտով դարձավ գրականության ուսուցիչ արտոնյալ ընտանիքների երեխաների դպրոցում։ 1882 թվականի փետրվարին Կանոն բացեց իր դոջոն, այս ամսաթիվը համարվում է Կոդոկան ձյուդոյի հիմնադրման տարեթիվը։ Հենց սկզբում Կանոն ուներ ինը աշակերտ և 12 տատամիի չափ դահլիճ[5]։
Ձյուդոյի նոր արվեստը սկսեց տարածվել միայն այն ժամանակ, երբ Կանոյի աշակերտները 1885-1888 թվականներին , Տոկիոյի ոստիկանության հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ժամանակ, կարողացան բազմիցս հաղթել մրցումներում ջուջուցուի տարբեր դպրոցների ներկայացուցիչների հետ[6]։ Նման հաջողությունների կապակցությամբ ձյուդոյի դպրոցը բավականին արագ սկսեց տարածվել ամբողջ Ճապոնիայում։ 1907 թվականին ձյուդոն, քենդոյի հետ մեկտեղ, մտցվեց միջնակարգ դպրոցների ուսումնական ծրագրում[7], իսկ հետո այն աստիճանաբար լայն տարածում գտավ ոստիկանությունում և բանակում։
Կանոն շատ էր շեշտը դնում կարգապահության վրա և շատ խիստ էր։ Մյուս կողմից, նրա աշակերտները ստիպված չէին վճարել իրենց ուսման համար և վճարում էին բրնձով ու թեյով։ Նա նույնիսկ իր ուսանողներին տրամադրեց մարզման հագուստ, որն ինքն էր պատրաստում։
1891 թվականին նա ամուսնացել է Կորեայում Ճապոնիայի նախկին դեսպանի դստեր՝ Սումակո Տակեզոյի հետ։
1909 թվականին Ջիգորո Կանոն՝ որպես ճապոնական ամենաազդեցիկ սպորտային կազմակերպության ղեկավար, ընտրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ[8]։
1911 թվականին Կանոն հիմնադրեց Ճապոնիայի սպորտային ասոցիացիան և ընտրվեց որպես նրա նախագահ[9]։
1919 թվականին նշանակվել է Ճապոնիայի մարզական կազմակերպության նախագահ։
1938թ . մայիսի 4-ին Կանոն մահացավ թոքաբորբից 77 տարեկանում՝ վերադառնալով Ճապոնիա Կահիրեում ՄՕԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելուց հետո՝ Հիկավա Մարու նավի վրա ( Յոկոհամա նավահանգիստ ժամանելուց երկու օր առաջ)[10][11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.