Ծնվել է Բաշ-Շիրակ գյուղում։ Պապը՝ Սիմոն աղան, զտարյուն հույն էր։ Ազգանունը ստուգաբանվում է որպես «անգին գանձ»։ Սիմոն աղան երիտասարդ տարիներին եղբոր հետ սիրահարվում է հայուհի Գյուլիզարին, սակայն հայրը հավանությունը տալիս է Սիմոնի օգտին՝ որպես ավագ որդու։ Գյուլիզարի ծնողները պայման են դնում, որ նրանք ամուսնանան Հայ առաքելական եկեղեցում և ընդունեն առաքելական հավատը։ Հետո հունական Ասլամազ ազգանվանը ավելացվում է հայկական «յանը» և դառնում Ասլամազյան[5]։
Հայրը՝ Արշակ Սիմոնի Ասլամազյանը զբաղվել է ջրաղացներ կառուցելով։ Ընկերություն է արել Ավետիք Իսահակյանի հետ, Նիկողայոս Մառի հետ մասնակցել է հնագիտական պեղումների[6]։
Մարիամ Ասլամազյանն ունեցել է յոթ քույր և մեկ եղբայր։ Այս առիթով նա նշել է.
Յուրաքանչյուր հայկական նահապետական ընտանիքում ուրախությամբ են սպասում որդու ծննդյանը։ Իսկ մեր մոտ ծնվում էին միայն աղջիկներ և, վերջապես, վեցերորդ աղջկանից հետո, ծնվում է տղա՝ Սիմոն Արշակի Ասլամազյանը։ Աստված իմ, ինչպիսի ուրախություն էր տիրում տանը և ջրաղացներում, դժվար է նկարագրելը։ Տան դռները բաց էին հյուրերի համար, սեղանները՝ բացված։ Այսպես տոնեցին այդ ծնունդը շուրջ մեկ ամիս[7]։
- Մարիամ Ասլամազյան
Քույրերն են՝ Աշխեն, Անահիտ, Երանուհի, Հասմիկ, Սեդա, Թամարա[8]։
Միջնակարգ կրթությունը ստացել է Ալեքսանդրապոլում։ Գեղանկարչության մեջ իր առաջին քայլերը Մարիամն արել է Լենինականի գեղարվեստական ստուդիայում, որտեղ գեղանկարչություն է դասավանդել նկարչուհի Յուլիա Վերժբիցկայան, իսկ նկարչություն՝ Ելիզավետա Պատկանյանը[9]։ 1928 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումը (ԵԳԱՏ)։ Այստեղ աշակերտել է Ստեփան Աղաջանյանին, Սեդրակ Առաքելյանին։ 1927 թվականին առաջին անգամ մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխության 10-ամյակին նվիրված ցուցահանդեսին։ Տեխնիկումն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մոսկվայի Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտում՝ ռուս հայտնի նկարիչներ Ս. Գերասիմովի, Կ. Իստոմինի, Մ. Ռոդիոնովի, Ա. Դրևինի, Ն. Ուդալցովայի մոտ։ 1930 թվականին տեղափոխվել է Լենինգրադի կերպարվեստի ինստիտուտ, որն ավարտել է 1932 թվականին։ Այստեղ նրան դասավանդել են Կուզմա Պետրով-Վոդկինը, Ալեքսանդր Սավինովը[10]։
Մարիամի ստեղծագործություններն արված են դեկորատիվ–հարթային լուծումով և կոմպոզիցան էլ կառուցված է արևելյան սկզբունքով` առարկաները բաշխված են ըստ գույնի լուսավորության։ Ստեղծագործությունների կրեդոն ազգայինի և առատության գաղափարների բովանդակության գովերգումն էր։ Նա իր ստեղծագործություններում որպես ազգային գույն` կարևորում է կարմիրը։ Մարիամ Ասլամազյանն իր արվեստի մեջ սեփական տեսանկյունից փորձել է վերանայել Խորհրդային և հետպատերազմյան տարիները, իր վերաբերմունքն է արտահայտել այդ տարիների հետևանքների վերաբերյալ։
Մ. Ասլամազյանը մահացել է 2006 թվականին հուլիսի 16-ին։ Դին տեղափոխվել և հուղարկավորվել է Երևանում։
Մ. Ասլամազյանի աշխատանքները պահվում են բազմաթիվ թանգարաններում`Բեռլին, Լենինգրադ, Վենետիկ, Տոկիո, Դելի և այլն։ Հնդկաստանին նվիրված ստեղծագործությունների ցուցահանդեսի համար արժանացել է Ջ. Ներուի անվան մրցանակի, 1970-1971 թվականների դափնեկրի կոչման, Համալ Աբդենասերի մրցանակի /1976/[12]։
1972-Ջավահարլալ Ներուի անվան միջազգային մրցանակի դափնեկիր
1976-Համալ Աբդել Նասերի անվան միջազգային մրցանակի դափնեկիր
1990-ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ
1932-Սոչի քաղաքի «Վորոշիլովի» անվան առողջարանի նկարազարդման համար փակ մրցույթի ընթացքում առաջին մրցանակ, «Խաղողի բերքահավաքը» 1931 թվականին
1936-Լենինգրադի նկարիչների միության կազմակերպության /ԼՆՄԿ/ երկրորդ մրցանակ, Հայաստանին նվիրված էտյուդներ
1937-ԼՆՄԿ-ի ցուցահանդեսի երկրորդ մրցանակ՝ «Հայաստանի գորգագործուհիները» կտավի համար
1938-ԼՆՄԿ-ի ցուցահանդեսի երկրորդ մրցանակ `«Երիտասարդի դիմանկարը» կտավի համար»
1939-2-րդ մրցանակ` «Զանգեզուրի կոլտնտեսուհին» հեղինակային լիթոգրաֆիայի գունային լուծման համար
1940-2-մրցանակ` Մոսկվայի ՌՍՖՍՀ երիտասարդ նկարիչների ցուցահանդեսում մի շարք դիմանակարների համար
1941-ԼՆՄԿ ցուցահանդեսի 1-ին կարգի մրցանակ` «Միկոյանը Հայաստանի խաղողի այգիների ֆերմաներում»
1944- Գերագույն Խորհրդի հրամանագրով մայիսի 1-ից պարգևատրվել է «Կովկասի պաշտպանության շքանշանով»՝ «Հերոսի վերադարձը» կտավի համար
1945-Գերագույն Խորհրդի հրամանագրով 1945 թվականի հունիսի 6-ին պարգևատրվել է «Հանուն Մեծ հայրենական պատերազմի տարած քաջարի աշխատանքի» շքանշանով՝ մի շարք նկարների և պաստառների համար՝ «Հերոսի վերադարձը», «Հերոսի երգը», «Պաշտպանության հիմնադրամ»
1946- մրցանակ Կահիրեում ՝ «Հերոսի երգը» նկարի համար
1948-Մասնակցել է Փարիզի «Կինը, նրա կյանքն ու ձգտումները» միջազգային ցուցահանդեսին և համարվում է «Հակաֆաշիստական կոնգրեսի» պատվիրատուն Փարիզի «Խորհրդային միության կանանց հանձնաժողովի» կողմից։
1949-Պարգևատրվել է Մոսկվայի նկարիչների խորհրդի կազմակերպության /ՄՆԽԿ/ անվան պատվոգրով գեղարվեստական նկարազարդման մեջ՝ լավ աշխատանք կատարելու համար
1950-Արժանացել է պատվոգրի` գեղարվետական նկարազարդման մեջ գերազանց աշխատանք ցուցաբերելու համար։
1951-Արժանացել է պատվոգրի և շնորհակալագրի Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարության կողմից` սահմանապահների դիմանկարների համար։
1956-Պարգևատրվել է «Լավ աշխատանքի համար» շքանշանով՝ Մոսկվայի ցուցահանդեսում ցուցադրվող «Գարուն» նկարի համար
1957-«Աղջիկների տոնը» ստեղծագործության ցուցադրման համար արժանացել է շնորհակալականի՝ 6-րդ «Երիտասարդների համաշխարհային փառատոնի» շրջանակներում։
1957-Պարգևատրվել է ՄՆԽԿ կողմից շնորհակալագրով «Համաշխարհային սեմինարի» շրջանակում կազմակերպված կին-արվեստագետների ցուցահանդեսին մասնակցության համար`«Հայաստանի ծխախոտագործուհիները» կտավի համար
1961-Սովետական սոցիալիստական Հայաստանի հանրապետության «Գերագույն խորհրդի» հրամանով մայիսի 15-ից շնորհվել է Սովետական սոցիալիստական Հայաստանի հանրապետության վաստակավոր նկարչի կոչում
1961-Ստացել է 2-րդ կարգի դիպլոմ՝ «Արվեստ և կենցաղ» խեցեգործական իրերի ցուցահանդեսի ժամանակ։
1965-Սովետական սոցիալիստական Հայաստանի հանրապետության Գերագույն խորհրդի հրամանագրով հունվարի 7-ից «Սովետական սոցիալիստական Հայաստանի հանրապետության ժողովրդական նկարչի» կոչմանն է արժանացել։
1967-«Մոսկվայի նկարիչները` Հոկտեմբերի 50-ամյակին» ցուցահանդեսին մասնակցելու համար արժանացել է դիպլոմի։
1969-Պարգևատրվել է շնորհակալագիր- վկայականով՝ «Կանանց համաշխարհային կոնգրեսին» մասնակցելու համար։
1972-Սովետական սոցիալիստական Հայաստանի հանրապետության գերագույն խորհրդի հրամանագրով փետրվարի 2-ից պարգևատրվել է պատվոգրով՝ Երևանում կազմակերպված անհատական ցուցահանդեսի համար։
1972-Սովետական սոցիալիստական Հայաստանի հանրապետության մշակույթի նախարարության կողմից և Սովետական սոցիալիստական Հայաստանի հանրապետության «Նկարիչների խորհրդի հասցեի» կողմից շնորհվել է պատվոգիր՝ Երևանում կազմակերպված անհատական ցուցահանդեսի համար։
1972- «Խորհրդային միության բարեկամության» և արտասահմանյան երկրների մշակութային կապերի կողմից արժանացել է պատվոգրի։
1972- Արժանացել է պատվոգրի` Մոսկվայի «Բարեկամության տան» մեջ կազմակերպված մի շարք անհատական ցուցահանդեսների համար։
1972 թվականի փետրվարին լույս տեսած “Правда” թերթի մեջ հրատարակվել է Ջավահարլալ Ներուի անվան միջազգային մրցանակի դափնեկրի շնորհման մասին ինֆորմացիա
1973 թվականի մարտի 22-ին պարգևատրվել է շքանշանով, արժանացել պատվոգրի ՝ Հնդկաստան կատարած այցի համար, համարվում է Ջավահարլալ Ներուի անվան միջազգային մրցանակի դափնեկիր
1976 թվականի հունվարի 13-ից “Правда” թերթի մեջ հրատարակվում է ինֆորմացիա Համալ Աբդել Նասերի անվան մրցանակին արժանանալու համար Մոսկվայի «Բարեկամության տան» անհատական ցուցահանդեսի ժամանակ, որը նվիրված էր Եգիպտոսին։
1976 թվականի դեկտեմբերի 7-ին Եգիպտոսի կառավարության հրավերով մեկնում է Կահիրե` ստանալու իր մրցանակը
1990 թվականի հունվարի 19-ին ՄՆԽԿ –ան կողմից շնորհվում է «Տարվա միջսեկցիոն» մրցանակ
1997-Պարգևատրվել է «Մոսկվայի 850-ամյա հիշատակին» նվիրված շքանշանով
1997 թվականի հոկտեմբերի 20-ին «Տրետյակովյան պետական պատկերասրահում» բացվում է նրա անհատական ցուցահանդեսը
Բորիս Նիկոլաևիչ Ելցինի կողմից ստանում է շնորհավորանքներ՝ իր 90-ամյակի և ստեղծագործական կյանքի 70-ամյակի կապակցությամբ։
Շնորհավորանքներ՝ Դումայի կողմից
Յ. Մ. Լուժկովի անձնական շնորհավորանքները
Մոսկվայի կառավարության կողմից շնորհվել է պատվոգիր
Հայաստանի հանրապետության նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի կողմից՝ շնորհավորանքներ հայերեն լեզվով
Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի կառավարիչ Ա. Դ. Գոմցյանի կողմից՝ շնորհավորանքներ
«Արևելյան ժողովրդների թանգարանի» աշխատակիցների կողմից շնորհավորանքներ
Պատմամշակութային «Կումայրի» արգելոցի աշխատակիցների կողմից՝ շնորհավորանքներ
Գյումրի քաղաքի քաղաքապետի որոշման համաձայն 17.10.1997 թվականից սկսած` Մարիամ Արշակի Ասլամազյանն արժանացել է «Գյումրու պատվավոր քաղաքացի տիտղոսի»՝ Մարիամի 90-ամյակի և Գյումրու մշակութային կյանքի մեջ իր ստեղծագործական ժառանգության համար։
1998-Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանով պարգևատրվել է «Բարեկամություն» շքանշանով։
Մարիամ Ասլամազյանի կիսանդրին Կոմիտասի անվան պանթեոնում
. Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրեր պատկերասրահի պաշտոնական էջից.{{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 563)։
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.