Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Մադուրայ ( թամիլերեն՝ மதுரை ), քաղաք Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգում, որը նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է, նահանգի մշակութային մայրաքաղաքը և խոշորագույն բնակավայրերից մեկը. 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 1.017.865[1] [Ն 1] . այդ ցուցանիշով 33-րդ տեղն է գրավում Հնդկաստանում և 3-րդ տեղը՝ նահանգում[3] Վայգայ գետի ափերին տարածված քաղաքը խոշոր բնակավայր է եղել առնվազն երկու հազարամյակ և ունի երկուսուկես հազար տարվա վկայված պատմություն[4][5] Կառուցվել է Պանդյան Ռաջա Կուլասեխարայի կողմից և եղել է Հարավային Հնդկաստանի Պանդյան տիրակալների նախկին մայրաքաղաքը։ Քաղաքի գլխավոր տեսարժան վայրը հինդուիստների կողմից պաշտվող Մինակշի տաճարն է։
Բնակավայր | ||
---|---|---|
Մադուրայ | ||
Երկիր | Հնդկաստան | |
Համայնք | Մադուրա | |
Մակերես | 147,97 կմ² | |
ԲԾՄ | 101±1 մետր | |
Բնակչություն | 1 561 129 մարդ (2015) | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 452 | |
Փոստային դասիչ | 625001 | |
Պաշտոնական կայք | maduraicorporation.in | |
| ||
Քաղաքը հայտնի է տարբեր անուններով՝ Մադուրայ, Կուդալ, Մալիգաի Մաանագար, Նաանմադակուդալ և Թիրուավայ։ «Մադուրայ» բառը ծագել է մադուրա («քաղցրություն») բառից. դա ակնարկում է աստվածային նեկտարը, որը քաղաքի վրա թափվել է Շիվա աստծու մազերից [6]։ Մեկ այլ վարկածի համաձայն, «Մադուրայ» անունը ծագել է մարութամ բառից, որը նշանակում է լանդշաֆտի հատուկ տեսակ, որն առանձնացվել է Սանգամի ժամանակաշրջանում։ Հարևան Դինդիգալ շրջանում կա մի քաղաք, որը կոչվում է Վադա Մադուրայ («Հյուսիսային Մադուրայ»), Սիվագանգայ շրջանում էլ հայտնի է Մանամադուրայ քաղաքը։ 7-րդ դարի բանաստեղծ Պարանջոթի Մունիվարի « Thiruvilayaadal puraanam » պոեմում թվարկված են այլ անուններ, որոնցով հայտնի էր քաղաքը [6] [7]։ Կուդալ նշանակում է գիտնականների ժողով կամ համայնք. Նաանմադակուդալ նշանակում է չորս աշտարակների միացում և վերաբերում է քաղաքի չորս գլխավոր ամրոցներին [6]։ Մադուրայը հաճախ պատկերավոր կերպով անվանվում է "Thoonga Nagaram", ինչը նշանակում է "քաղաք, որը երբեք չի քնում".[8]
Քաղաքի ներկայիս տարածքը բնակեցված է եղել առնվազն մ.թ.ա. երրորդ դարից։ . ե. [9] . Թերեւս Մադուրայը Մեթորան է, ուր մ.թ.ա. 3-րդ դարում. այցելել է Մեգասթենեսը [10]։ Քաղաքը հիշատակում է նաև Կաուտիլյան (Ք.ա. 370-283 թթ.) [11] Արտաշաստրաում [10]։ Սանգամի գրական հուշարձանները, ինչպես, օրինակ, « Mathuraikkansi »-ն, նշում են Մադուրայի կարևորությունը որպես Պանդյա պետության մայրաքաղաքի [12]։ Մադուրայը հիշատակվում է նաև հին հռոմեացի պատմաբաններ Պլինիոս Կրտսերի (մ.թ. 61 - մոտ 112), Պտղոմեոսի (մոտ 90 - մոտ 168 թթ.), աշխարհագրագետ Ստրաբոնի (մ.թ.ա. 64/63 - մոտ մ.թ. [13] երկերում, ինչպես նաև Էրիթրեական ծովի Պերիպլուս-ում [14]։
Սանգամյան ժամանակաշրջանի ավարտից հետո ժամանակակից Թամիլ Նադուի մեծ մասը, ներառյալ Մադուրայը, անցել է Կալաբրա պետության վերահսկողության տակ, որին հետագայում՝ մոտ 590 թվականին տիրել է Պանդյա պետությունը. [15] [16]
9-րդ դարի սկզբին Մադուրայն անցել է Չոլա պետության [17] վերահսկողության տակ և այդ կագավիճակում գտնվել մինչև 13-րդ դարի սկիզբը, երբ երկրորդ Պանդյա կայսրությունը Մադուրայը դարձրել է իր մայրաքաղաքը [17]։ Կուլասեքարա Պանդյայի մահից հետո (1268–1308) Մադուրայն ընկել է Դելիի սուլթանության վերահսկողության տակ [17], սակայն կարճ ժամանակ անց Մադուրայի սուլթանությունը անջատվել է Դելիի սուլթանությունից և գոյություն ունեցել որպես անկախ պետություն մինչև որ 1378 թվականից սկսած՝ աստիճանաբար նվաճվել է Վիջանայագարի կայսրության կողմից։ [18] 1559 թվականին՝ Նայակ արքայատոհմի օրոք Մադուրայը վերականգնել է իր անկախությունը [18]։ Նայակների իշխանությունն ավարտվել է 1736 թվականին, և Մադուրայը 18-րդ դարի կեսերին հաջորդաբար գրավվել է Չանդա Սահիբի (1740–1754), Կառնատիկի Նավաբի և Մուհամմադ Յուսուֆ Խանի (1725–1764) կողմից [10] :
1801 թվականին Մադուրայն անցել է բրիտանական արևելյան հնդկական ընկերության անմիջական վերահսկողության տակ և միացվել Մադրասի նախագահությանը [19] [20]։ Իր կառավարման սկզբնական շրջանում բրիտանական կառավարությունը նվիրատվություններ ՝ արել Մեենակշիի տաճարին, մասնակցել հինդուիստական տոներին [21]։ 19-րդ և 20-րդ դարերի ընթացքում Մադուրայը զարգանալով՝ դարձել է քաղաքական և արդյունաբերական կենտրոն, դարձել նաև Մադուրայ շրջանի վարչական կենտրոնը [21]։ 1837 թվականին անգլիացիներն ավերեել են քաղաքային բերդի ամրությունները [22]։ Խրամը ցամաքեցվել է, շինարարական աղբը օգտագործվել նոր փողոցներ կառուցելու համար [23]։ Քաղաքը մունիցիպալ կարգավիճակ է ստացել 1866 թվականին [24]։
Հենց Մադուրայում է, որ Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման նշանավոր առաջնորդ Մահաթմա Գանդին 1921 թվականին առաջին անգամ սկսել է օգտագործել կոնքակապը որպես իր հագուստի մաս՝ այն տեսնելով տեղի գյուղացիների վրա [25] : 1939 թվականին Մադրասի նախագահությունը Չակրավարտի Ռաջգոպալարիայի ղեկավարությամբ օրենք ընդունեց տաճար ընդունելու և փոխհատուցում վճարելու մասին՝ վերացնելով հինդուիստական տաճարներ շանարների ու դալիթների կաստաների ներկայացուցիչների մուտք գործելու սահմանափակումները [26] [27]։
Մադուրայը գտնվում է Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգի հարավում, նահանգի մայրաքաղաք Չեննայից 498 կմ հարավ-արևմուտք։ Քաղաքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 101 մ է։ Մադուրայով հոսում է Վայգայ գետը՝ բաժանելով այն գրեթե 2 հավասար մասերի։ Քաղաքի մակերեսը կազմում է 52 կմ², իսկ ագլոմերացիայիը՝ 178 կմ²։
Քաղաքի կլիման արևադարձային է, բավականին տաք և չոր։ Տեղումներ մեծ մասամբ լինում են հյուսիսարևելյան մուսսոնի ժամանակ (հոկտեմբեր - նոյեմբեր ամիսներին)։
Մադուրայ, India (1981-2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 39.1 (102.4) |
38.5 (101.3) |
41.7 (107.1) |
42.1 (107.8) |
44.5 (112.1) |
42.2 (108) |
40.6 (105.1) |
40.0 (104) |
39.8 (103.6) |
40.0 (104) |
38.0 (100.4) |
37.0 (98.6) |
44.5 (112.1) |
Միջին բարձր °C (°F) | 30.8 (87.4) |
33.3 (91.9) |
36.0 (96.8) |
37.2 (99) |
37.9 (100.2) |
37.2 (99) |
36.5 (97.7) |
36.2 (97.2) |
35.1 (95.2) |
33.1 (91.6) |
30.6 (87.1) |
30.0 (86) |
34.5 (94.1) |
Միջին ցածր °C (°F) | 19.6 (67.3) |
21.5 (70.7) |
23.4 (74.1) |
25.6 (78.1) |
26.3 (79.3) |
26.2 (79.2) |
25.9 (78.6) |
25.5 (77.9) |
24.6 (76.3) |
23.7 (74.7) |
22.7 (72.9) |
21.3 (70.3) |
23.9 (75) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 15.6 (60.1) |
14.5 (58.1) |
16.9 (62.4) |
19.4 (66.9) |
17.8 (64) |
17.8 (64) |
19.4 (66.9) |
20.6 (69.1) |
18.5 (65.3) |
18.9 (66) |
17.2 (63) |
16.7 (62.1) |
14.5 (58.1) |
Տեղումներ մմ (դյույմ) | 8.5 (0.335) |
11.0 (0.433) |
18.3 (0.72) |
60.1 (2.366) |
80.6 (3.173) |
34.3 (1.35) |
56.9 (2.24) |
93.9 (3.697) |
121.5 (4.783) |
185.8 (7.315) |
147.2 (5.795) |
51.3 (2.02) |
569.4 (22.417) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 0.8 | 1.1 | 1.2 | 3.3 | 4.0 | 2.2 | 2.9 | 4.6 | 6.6 | 9.7 | 6.8 | 3.4 | 46.6 |
% խոնավություն | 77 | 77 | 76 | 72 | 70 | 68 | 70 | 71 | 71 | 76 | 78 | 78 | 74 |
Աղբյուր #1: {{{աղբյուր 1}}} | |||||||||||||
Աղբյուր #2: Weather Atlas[28] |
Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ Մադուրայի բնակչությունը կազմում էր 1,017,865 մարդ՝ յուրաքանչյուր 1000 տղամարդու դիմաց 999 իգական սեռի ներկայացուցչի հարաբերակցությամբ, ինչը զգալիորեն ավելի բարձր է, քան ազգային ցուցանիշ 929-ը [29]։ Մինչև վեց տարեկան 100 324 երեխա կա, որից 51 485 տղա և 48 839 աղջիկ։ Գրագիտության մակարդակը կազմում է 81,95% [30]։ Ագլոմերացիայի բնակչությունը կազմում է 1 462 420 մարդ։ Քաղաքի ագլոմերացիան մեծությամբ երրորդն է Թամիլ Նադու նահանգում և 31-րդը՝ երկրում [31] [32]։
Ամենատարածված լեզուն թամիլերենն է (տեղական բարբառը) [6] [33] [34]։
2001 թվականին բնակիչների 32,6%-ն ապրում էր տնակային թաղամասերում, գռիհներում. դա զգալիորեն գերազանցում է ազգային մակարդակը՝ 15,05%-ը։ [35] [36]
Մադուրայի օդանավակայանը գտնվում է քաղաքի երկաթուղային կայարանից 12 կմ հեռավորության վրա և ընդունում է ինչպես տեղական թռիչքներ Չենայ, Մումբայ, Բանգալոր և Դելի քաղաքներից, այդպես էլ՝ միջազգային թռիչքներ, օրինակ՝ Շրի Լանկայից ( Կոլոմբո )[37]։
Չորս ավիաընկերություններ Մադուրայի օդանավակայանից թռիչքներ են իրականացնում տեղական ու միջազգային ավելի քան 180 ուղղություններով՝ տեղափոխելով տարեկան մոտ 500 հազար ուղևոր և 0,025 միլիոն տոննա բեռ։
Մադուրայի օդանավակայանն ունի երկու տերմինալ և երկու հիմնական թռիչքուղի։
Մադուրայը ավանդաբար եղել է գյուղատնտեսական շրջան, որտեղ բրինձը հիմնական մշակաբույս է։ Բամբակի մշակությունը ներդրվել է 16-րդ դարում՝ գյուղատնտեսական եկամուտները մեծացնելու նպատակով [38]։ Գյուղատնտեսությամբ զբաղվող տեղի բնակիչների եկամտի լրացուցիչ աղբյուրները ներառում են կաթնային անասնապահությունը, թռչնաբուծությունը, աղյուսի արտադրությունը, գորգագործությունն ու փայտագործությունը . Մադուրայի շրջակայքը հայտնի է նաև հասմիկի տնկարկներով [39] . իզուր չէ, որ այն պատկերավոր կերպով կոչվում է հասմիկի քաղաք։
Մադուրայը հարավային Հնդկաստանում կաուչուկի արտադրության սակավաթիվ կենտրոններից է [40], որն արտադրում է ձեռնոցներ, մարզական ապրանքներ, գորգեր, այլ կենցաղային իրեր և ավտոմեքենաների մասեր։ Ավտոմեքենաներ արտադրողները, ինչպիսիք են General Motors-ը, Ford-ը, Toyota-ն և Honda-ն, քաղաքի կաուչուկի արդյունաբերության հիմնական սպառողներն են [41]։
Քաղաքում է գործում Հնդկաստանում մոտոցիկլետների առաջատար արտադրողներից մեկը՝ TVS խումբը։ Կան նաև թեթև և քիմիական արդյունաբերության բազմաթիվ ձեռնարկություններ, գրանիտի մշակման արտադրամասեր [42]։
Ջանքեր են գործադրվում քաղաքում ՏՏ ոլորտը զարգացնելու ուղղությամբ. գործում են ծրագրային ապահովման ընկերություններ, որոնցից է Honeywell Technology Solutions-ը [43]։ Նահանգի կառավարությունը Մադուրայում ՏՏ զարգացման համար ստեղծել է երկու հատուկ տնտեսական գոտի, որոնք ներկայումս ամբողջությամբ զբաղեցված են [44] [45]։
Վիքիճամփորդն ունի Maduraiին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադուրայ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.