Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Հոնկոնգ[6] հատուկ վարչական շրջան[Ն 1] (չինարեն գրությամբ՝香港特別行政區, ՝ 香港特别行政区, կրճատ՝ 香港), Չինաստանի հատուկ վարչական շրջան, Ասիայի և աշխարհի առաջատար ֆինանսական կենտրոններից մեկը։
Տեղակայված է Կոուլունի թերակղզու վրա, արևմուտքից, հարավից և արևելքից շրջապատված է Հարավ-Չինական ծովով, ինչպես նաև ավելի քան 260 կղզիների վրա, որոնցից ամենախոշորը Հոնկոնգ (այնտեղ են գտնվում կենտրոնական իշխանության մարմինները և ֆինանսական հաստատությունները), Լանտաու և Լամմա կղզիներն են։ Հյուսիսից Հոնկոնգը սահմանակից է Գուանդուն նահանգի Չենչժեն հատուկ տնտեսական գոտուն։
Հոնկոնգն ընդունված է բաժանել երեք մասի՝ բուն Հոնկոնգ կղզին, Կոուլուն և նոր տարածքներ։ Հոնկոնգը մտնում է Չժուցյան գետի ճյուղաբերանի տարածաշրջանի մեջ՝ գտնվելով նրա գետաբերանի ձախ ափին։
1842 թվականին Հոնկոնգը գրավվել է Անգլիայի կողմից։ Մնացել է որպես Անգլիայի գաղութ մինչև 1997 թվականը, երբ տարածքի նկատմամբ գերիշխանությունը փոխանցվել է Չինաստանին։ Չինաստանի և Մեծ Բրիտանիայի կողմից ընդունված համատեղ հռչակագրի և Հոնկոնգի հիմնական օրենքի համաձայն մինչև 2047 թվականը տարածքին տրված է լայն ինքնավարություն։ Չինաստանին է պատկանում պաշտպանության և արտաքին քաղաքականության տնօրինումը, մինչդեռ Հոնկոնգին են վերապահված ներքին օրենսդրության, ոստիկանության, ֆինանսական քաղաքականության, հարկային և մաքսային քաղաքականության ոլորտները։
Հոնկոնգը գտնվում է Չինաստանի հարավ-արևելքում Հարավ-Չինական ծովի ափին։ Կազմված է հիմնական Հոնկոնգ և Լանտաու կղզիներից, Կոլուն և Նոր տարածքներ թերակղզիներց։ Հոնկոնգը կազմված է 260 ավելի փոքր կղզիներց։ Հոնկոնգի տարածքի մեծ մասն զբաղեցնում են լեռները։ Տարածքի մի մասն էլ ծածկված է կանաչ հարթավայրերով։ Հոնկոգը գտնվում է 60 կմ հեռավորության վրա Մակաոից` Չժուցզյան գետի դելտայի ափին։ Հյուսիսում սահմանակցում է Շենժեն քաղաքին, որը գտնվում է Գուանդուն նահանգում։ Ամենաբարձր կետը Տայմոշան լեռն է (958 մ), որը գտնվում է Նոր տարածքներ թերակղզու վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.