Հարավչինական ծով

ծով From Wikipedia, the free encyclopedia

Հարավչինական ծովmap

Հարավչինական ծով (մալայերեն՝ Laut China Selatan, վիետ․՝ Biển Đông, չինարեն՝ 南海, ինդոն.՝ Laut Cina Selatan), կիսափակ ծով Խաղաղ օվկիանոսի արևմուտքում, Հարավարևելյան Ասիայի ափերի մետ՝ Հնդկաչին թերակղզու, Կալիմանտան, Պալիվան, Լուսոն և Թայվան կղզիների միջև։ Հյուսիսում Թայվանի նեղուցով միանում է Արևելաչինական ծովին, հյուսիս-արևելքում՝ Բաշի և Լուսոն նեղուցներով՝ Խաղաղ օվկիանոսին, հարավ-արևմուտքում՝ Սինգապուրի նեղուցով՝ Հնդկական օվկիանոսին, հարավում՝ Գելասի և Կարիմատա նեղուցներով՝ Ճավայի ծովին։ Մակերեսը՝ 3537 հազար կմ2, խորությունը՝ մինչև 5560 մ։

Խոշոր ծոցերն են Բակբոն (Տոնկինի) և Սինամին։ Խոշոր կղզին է Հանյանը։ Հարավչինական ծովն են թափվում Սիցզյան, Հանգհա, Մեկոնգ, Մենակ Չաո Պրայա գետերը։ Գլխավոր նավահանգիստներն են Բանգկոկը (Թաիլանդ), Հոշիմինը, Հայֆոնը (Վիետնամ), Սյանգանը (Սյանգան), Գուանչժոուն (Չինաստան), Մանիլան (Ֆիլիպիններ

Անվանում

Չինարեն անվանումն է նանհայ (նան ― «հարավ», հայ ― «ծով», այսինքն՝ «հարավային ծով»)։ Այդպես է կոչվել Չինաստանի հարավային ափերի մոտ գտնվելը նկատի ունենալով[2]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.