հայ արձակագիր, խմբագիր, թարգմանիչ From Wikipedia, the free encyclopedia
Հմայակ Սիրաս (Հմայակ Սահակի Ոսկանյան, 1902, փետրվարի 15 - 1983, օգոստոսի 14), հայ արձակագիր, թարգմանիչ, «Կալեվալա» ընկերության (Ֆինլանդիա) պատվավոր անդամ (1974), ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1924 թվականից։ Գրական անուն է ընտրել Հենրիկ Սենկևիչի «Յո՞ երթաս» վեպի հերոս Սիրասի անունը։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Հմայակ Սիրաս | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1902 |
Ծննդավայր | Աղրի, Թուրքիա |
Վախճանվել է | օգոստոսի 14, 1983 (81 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թարգմանիչ, խմբագիր և արձակագիր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան և Երևանի պետական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Hmayak Siras Վիքիպահեստում |
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի գավառի Կարաքիլիսե գյուղաքաղաքում։ Սովորել է տեղի ութամյա դպրոցում։ Առաջին աշխարհամարտի ժամանակ ընտանիքով գաղթել և բնակություն է հաստատել Թիֆլիսում։ Եղել է գրաշար։ 1921 թվականին տեղափոխվել է Երևան։ 1922-1925 թվականներին սովորել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետում։ 1925-1929 թվականներին որպես քարտուղար աշխատել է Ախտայի (հետո՝ Հրազդան), Եղեգնաձորի և Արտաշատի շրջանային կուսակցական կոմիտեներում։ 1932 թվականին աշխատել է Մոսկվայի ժուռնալիստիկայի ինստիտուտում։ 1928-1933 թվականներին որպես խմբագիր աշխատել է (ընդմիջումներով) Լենինականի «Բանվոր» թերթում։ 1933-1934 թվականներին եղել է Երևանում լույս տեսնող «Հարվածային բանվոր» թերթի խմբագիրը։ 1934-1940 թվականներին և 1954-1957 թվականներին եղել է «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիրը, 1939-1941 թվականներին և 1946-1948 թվականներին՝ Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։
Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել է ռազմական թղթակից, ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր քաղաքական վարչությունում հայկական հրատարակչությունների խմբագիր, թարգմանիչ։
Նրա առաջին պատմվածքը տպագրվել է 1922 թվականին, Երևանի «Մուրճ» ամսագրում։ Ռուսերեն լույս է տեսել Սիրասի «Անահիտ» (Մոսկվա, 1949, 1958), «Արարատ» (Մոսկվա, 1956, 1962, 1971), «Երգը» (Երևան, 1952), «Նախօրյակին» (Մոսկվա, 1965, 1973), «Անանուն աղջիկ» (Մոսկվա, 1968), «Հայրենի աշխարհ» (Մոսկվա, 1979), քրդերեն՝ «Մամեն ու Աշեն» (Երևան, 1935), «Լաթիֆե» (Երևան, 1936) գրքերը։
Մահացել է Երևանում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.