Կարլեն Արամի Աբգարյան (սեպտեմբերի 4, 1928(1928-09-04)[1][2], Ամասիա, Շիրակի մարզ, Հայաստան[1][2] - փետրվարի 4, 1995(1995-02-04), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[3]), հայ խորհրդային մաթեմատիկոս, մեխանիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1968), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1987)։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կենսագրություն

Ծնվել է Ամասիա գյուղում (այժմ՝ Շիրակի մարզ)։ Ավարտել է Մոսկվայի ավիացիայի ինստիտուտը (1952), Մոսկվայի պետական համալսարանը (1964)։ 1977-1979 թթ.՝ ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի, 1979-1986 թթ.՝ ՀՀ ԳԱԱ և ԵՊՀ հաշվողական կենտրոնի տնօրեն։ 1986-1994 թթ. աշխատել է Մոսկվայի ավիացիայի ինստիտուտում։

Աշխատանքները վերաբերում են մատրիցաների տեսությանը, դիֆերենցիալ և ինտեգրալ-դիֆերենցիալ հավասարումների ասիմպտոտիկ ինտեգրման և մեխանիկայի տարբեր խնդիրներում (շարժման կայունություն և կառավարվող համակարգերի դինամիկա) դրանց կառավարման հարցերին։ Մահացել է Սանկտ Պետերբուրգում[4]։

Ընտանիք

  • Դուստր՝ Կարինե Աբգարյան, Մոսկվայի ավիացիայի ինստիտուտի դոցենտ[5]
  • Որդի՝ Վարդան Աբգարյան (1958), ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (1980), Մոսկվայի ավիացիայի ինստիտուտի գիտաշխատող[6]
  • Որդի՝ Արամ Աբգարյան (1955), ավարտել է Մոսկվայի ավիացիայի ինստիտուտը (1978)[7]

Երկեր

  • Абгарян К. А. и Рапопорт И. М. Динамика ракет, М., 1969
  • Матричные и асимптотические методы в теории линейных систем, М., 1973.
  • Опыт моделирования уровня эстетической культуры студентов - 82 с ил. 22 см, М. Изд-во Моск. ун-та, 1979.
  • Введение в теорию устойчивости движения на конечном интервале времени - М : Наука, 1992.
  • Матричное исчисление с приложениями в теории динамических систем - М.: Вуз. книга, 2004. - 543 с.

Աղբյուրներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.