From Wikipedia, the free encyclopedia
Կառլո Սականդելիձե (վրաց.՝ კარლო საკანდელიძე, 1 ապրիլի 1928, Վանի շրջան, ԱԽՖՍՀ - 29 հոկտեմբերի, 2010, Թբիլիսի, Վրաստան), թատրոնի և կինոյի վրացի դերասան, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1974)։
Կառլո Սականդելիձե վրաց.՝ კარლო ილიას ძე საკანდელიძე | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1928 |
Ծննդավայր | Զեդա Բզվանի, Վրացական ԽՍՀ |
Մահացել է | հոկտեմբերի 29, 2010[1] (82 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրաստան |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կառլո Սականդելիձեն ծնվել է 1928 թվականի ապրիլի 1-ին։ Նա դեռ երեք տարեկան էր, երբ մահացել է մայրը։ Հայրը ձերբակալվել է, իսկ Կառլո Սաքանդելիձեին ավագ քույրերը տարել են իրենց մոտ՝ Թբիլիս։
1947 թվականից Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան է, որի բեմում խաղացել է ավելի քան 60 դեր։ Ֆիլմում առաջին անգամ նկարահանվել է 1955 թվականին՝ «Մագդանայի Լուրջան» ֆիլմում կատարելով Միխոյի դերը։ Ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացել է Ոսկե արմավենու ճյուղի։ Հայտնի է նաև «Մի՛ անհանգստացիր», «Միմինո», «Ռաչա, սեր իմ» և այլ ֆիլմերում կատարած դերերով։
1974 թվականին Կառլո Սականդելիձեն արժանացել է Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման, իսկ 1998 թվականին պարգևատրվել է Վրաստանի Պատվո շքանշանով կինոյի ու թատերական արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար։
Մահացել է 2010 թվականի հոկտեմբերի 29-ին Թբիլիսիում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.