Remove ads
հայ հրապարակախոս, թարգմանիչ, բանաստեղծ, գրող From Wikipedia, the free encyclopedia
Լևոն Ռաֆիկի Բլբուլյան (հունիսի 15, 1949, Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս։
Լևոն Բլբուլյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս և գրող |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1971) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1990) |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Ավանգարդ |
Կայք | levonblbulyan.do.am |
Լևոն Բլբուլյան Վիքիդարանում |
Երգահան, դերասանուհի Ժաննա Բլբուլյանի եղբայրն է։
Ծնվել է 1949 թվականի հունիսի 15-ին, Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) քաղաքում։ 1971 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի մեքենայացման ֆակուլտետը։ Լրագրությամբ և գրականությամբ սկսել է զբաղվել 1970-ական թվականներից։ Աշխատել է շրջանային «Լենինյան դրոշով» թերթում, Հանրապետական ռադիոյի «Երիտասարդություն» ռադիոկայանում, «Երկիր», «Երկիր Նաիրի» թերթերում, 10 տարի վարել է «Ավանգարդի» գրականության ու արվեստի բաժինը։ 1989-1990 թվականներին գրողների միության գործուղումով սովորել, գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական երկամյա բարձրագույն դասընթացները։ Հայաստանի գրողների և լրագրողների միությունների անդամ է, 2014 թվականից Համահայկական գրական հիմնադրամի գործադիր տնօրենն է[1]։
1999 թվականին ճանաչվել է «Հայացք Երևանից» ամսագրի տարվա լավագույն հեղինակ։ 2002 թվականին հրատարակել է «Ժամանակ և դեմքեր» գիրքը, որտեղ ներկայացված են հարցազրույցներ հայ մտավորականների, արվեստի և գրականության ճանաչված գործիչների հետ։ Բանաստեղծական, թարգմանական, երգիծական բազմաթիվ գրքերի հեղինակ է[2]։ Թարգմանություններ է կատարել Վլադիսլավ Խոդասևիչից, Վլադիմիր Վիսոցկուց, Աննա Ախմատովայից, Բուլատ Օկուջավայից, ժամանակակից մի շարք ռուս բանաստեղծներից։ Պարսիկ մեծ բանաստեղծ Օմար Խայամի քառյակների թարգմանական հատորի համար 2018-ին արժանացել է Հայաստանի գրողների միության Հովհաննես Մասհեյան թարգմանական մրցանակին:Բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ է։ Համագործակցել է Կոնստանտին Օրբելյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Մարտին Վարդազարյանի, Երվանդ Երզնկյանի, Արամ Սաթյանի և այլ կոմպոզիտորների հետ։ Քրոջ՝ երգահան Ժաննա Բլբուլյանի հետ համատեղ թողարկել են «Հանդիպման տանգո» (1993) «Խաչված սրտեր» (2003) ալբոմները։ Արամ Սաթյանի՝ հայկական առաջին փոփ օպերան («Լիլիթ») ստեղծվել է Բլբուլյանի խոսքերով ( 2003)։ Տարբեր կոմպոզիտորների հետ նրա ստեղծած երգերի ընտրանին թողարկվել է «Արևոտ անձրև» ալբոմով (2006)։
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.