Մարտին Վարդազարյան
հայ կոմպոզիտոր, ջազ երաժիշտ From Wikipedia, the free encyclopedia
Մարտին Ցոլակի Վարդազարյան (ապրիլի 4, 1938, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջազային երաժիշտ, Հայաստանի ժողովրդական արտիստ (2011), պրոֆեսոր։ Երաժշտություն է գրել ավելի քան 100 թատերական պիեսների համար, 5 մյուզիքլի և 40 ֆիլմի երաժշտության հեղինակ է[2]։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարտին Վարդազարյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1938[1] (86 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Ժանրեր | Ջազը Հայաստանում |
Մասնագիտություն | ջազ երաժիշտ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Անդամակցություն | Հայաստանի կոմպոզիտորների միություն |
Պարգևներ |
Կենսագրություն

Մարտին Վարդազարյանը ծնվել է 1938 թվականի ապրիլի 4-ին Երևանում։ Նրա հայրը՝ երաժիշտ Ցոլակ Վարդազարյանը եղել է հայկական ջազի հիմնադիրներից։ 1956-1958 թվականներին աշխատել է «Նաիրի» կինոթատրոնի նվագախմբում՝ որպես դաշնակահար։ 1961 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային, և 1970 թվականին՝ կոմպոզիտորական բաժինը։ 1956-1960 թվականներին նվագել է Հայաստանի պետական ռադիոկոմիտեի կվինտետում։ 1961-1963 թվականներին ղեկավարել է «Մոսկվա» կինոթատրոնի նվագախումբը։ Նվագախմբեր է ձևւավորել «Երևան նախագծին» և Պետական համալսարանին առընթեր։ 1966-1972 թվականներին զբաղեցրել է Հայաստանի պետական ռադիոյի և հեռուստատեսության էստրադային անսամբլի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ 1971-1974 թվականներին դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի արվեստի ֆակուլտետում։ 1974-1989 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների տան գեղարվեստական ղեկավարը։ 1990 թվականից Հայաստանի հանրային հեռուստառադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի խմբավարն է և խորհրդատուն։ 1994 թվականից «Հայկական երաժշտական համաժողով» հասարակական կազմակերպության անդամ է։ Դասավանդում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-էստրադային ֆակուլտետում[3] 2009 թվականից ընտրվել, 2013 թվականին վերընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ ՀՀԿ համամասնական ընտրացուցակով[4]։
Պարգևներ
- ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1990)
- Հայաստանի ժողովրդական արտիստ (2011)[5]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան (2017)[6]
- Երևանի պատվավոր քաղաքացի (2007)
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.