From Wikipedia, the free encyclopedia
Լուչանո Բերիո (իտալ.՝ Luciano Berioհոկտեմբերի 24, 1925[1][2][3][…], Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա և Oneglia, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա[4] - մայիսի 27, 2003[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4]), իտալացի կոմպոզիտոր։
Լուչանո Բերիո | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1925[1][2][3][…] Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա կամ Oneglia, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա[4] |
Երկիր | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մահացել է | մայիսի 27, 2003[1][2][3][…] (77 տարեկան) Հռոմ, Իտալիա[4] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | դասական կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, դաշնակահար, երաժիշտ և կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան, Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա և Ջուլիարդ դպրոց |
Լեյբլ | Գերմանական գրամոֆոն |
Կրթություն | Միլանի կոնսերվատորիա |
Անդամակցություն | Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ամուսին | Քեթի Բերբերյան |
Պարգևներ | |
Կայք | lucianoberio.org |
Luciano Berio Վիքիպահեստում |
Ծնվել է երաժիշտների ընտանիքում։ Դաշնամուրի առաջին դասերը ստացել է հորից ու պապից, որոնք եղել են երգեհոնահարներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեկնել է ռազմաճակատ, որտեղ առաջին իսկ օրը վիրավորվել է։ Պատերազմից հետո սովորել է Միլանի կոնսերվատորիայում Ջուլիո Չեզարե Պարիբենիի, Ջորջո Ֆեդերիկո Գեդինիի և Կառլո Մարիա Ջուլինիի մոտ (դիրիժորություն)։ Ձեռքի վնասվածքը նրան անհանգստացրել է դաշնամուր նվագելու ժամանակ, և նա ավելի շատ ժամանակ է նվիրում կոմպոզիցիային։ 1947 թվականին հրատարակվել է նրա առաջին ստեղծագործությունը՝ դաշնամուրի սյուիտը։ Այդ ժամանակ Բերիոն վաստակում էր կոնսերվատորիայի վոկալ դասարաններում նվագակցելով, որտեղ էլ ծանոթացել էր իր առաջին կնոջ՝ ամերիկացի սոպրանո Քեթի Բերբերյանի հետ։
1951 թվականին մեկնել է ԱՄՆ, որտեղ սովորել է Լուիջի Դալլապիկոլայի Թենգլվուդյան երաժշտական կենտրոնում, որը նրա հետաքրքրությունն է առաջացրել դոդեկաֆոնիսում։ 1954-1959 թվականներին նոր երաժշտության դասընթացներ է հաճախել Դարմշտադտում, որտեղ ծանոթացել է Պիեր Բուլեզի, Կառլհայնց Շտոքհաուզենի, Դյորդ Լիգետիի և ավանգարդի այլ առաջատար կոմպոզիտորների հետ։ Հետաքրքրվելով էլեկտրոնային երաժշտությամբ՝ 1955 թվականին հիմնադրել է «երաժշտական հնչյունաբանության ստուդիան» (իտալ․՝ Studio di Fonologia Musicale)։ Ստուդիա էին հրավիրվել հայտնի կոմպոզիտորներ, մասնավորապես Ջոն Քեյջը։ Նաև սկսել է թողարկել էլեկտրոնային երաժշտության ամսագիր՝ Incontri Musicali-ը։ 1966 թվականին արժանացել է Laborintus II իտալական մրցանակի ստեղծագործության համար։ 1968 թվականին մեծ հաղթանակով տեղի է ունեցել «Սիմֆոնիայի» առաջին կատարումը, որը հետագայում դարձել է կոմպոզիտորի ամենահայտնի ստեղծագործությունը[7][8]։ Այն գրվել է ութ ձայնի և Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի 125-ամյակի առթիվ և այն նվիրված է Լեոնարդ Բերնսթայնին։ Պրեմիերան իրականացվել է Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի և The Swingle Singers-ի կողմից՝ հենց հեղինակի ղեկավարությամբ։ 1965-1972 թվականներին եղել է Նյու Յորքի Ջուլիարդի երաժշտության դպրոցում նոր երաժշտության անսամբլի հիմնադիր և կոմպոզիցիայի պրոֆեսոր։
1972 թվականին կրկին վերադարձել է Իտալիա։ 1974-1980 թվականներին եղել է Փարիզում IRCAM էլեկտրակուստիկ երաժշտության բաժնի տնօրեն։ 1987 թվականին Ֆլորենցիայում հիմնադրել է` Tempo Reale կենտրոնը , որը նման է IRCAM-ին։ 1994-2000 թվականներին եղել է Հարվարդի համալսարանի պատվավոր կոմպոզիտորը (անգլ.՝ «distinguished composer in residence»)։
Լուչանո Բերիոն մահացել է 2003 թվականին Հռոմի հիվանդանոցում։ Նա եղել է աթեիստ[9]։
Բերիոյի ստեղծագործությանը բնորոշ են նոր ակուստիկ միջավայրի և երաժշտական տեքստուրայի ավանգարդիստական որոնումները սերիական տեխնիկայի, էլեկտրոնային երաժշտության օգտագործումը։ «Մագնիֆիկատ»-ը երկու սոպրանոյի, խառը երգչախմբի, երկու դաշնամուրի, ութ փայտի և հարվածային գործիքների համար առաջին հերթին հասարակության ուշադրությունը գրավել է 25-ամյա կոմպոզիտորի վրա։ Արդեն «Մագնիֆիկատ»-ի գործիքակազմում բացահայտվել է Բերիոյի հակումը ձայնային փորձերի նկատմամբ։
Բերիոյի գործիքային հնչյունները զուգորդել է էլեկտրոնային ձայների և մարդկային խոսքի հնչյունների հետ, օրինակ Thema - Omaggio a Joyce (1958) պիեսում ձայնի և մագնիտոֆոնի համար։ Այս ստեղծագործության մեջ, ինչպես և իր մյուս աշխատանքներում, Բերիոն երկխոսության մեջ է մտել ժամանակակից գրականության հետ։
Արվեստի և բնության տարբեր ոլորտները նոր հնչող ձևով միավորվելու ցանկությունը հանգեցրել է այն բանին, որ Բերիոն կրկին ու կրկին անդրադարձել է ամենատարբեր երաժշտական նյութի մեջբերումներին։ Այսպիսով, իր «Սիմֆոնիայում» (1968) ութ ձայնի և նվագախմբի հետ նա երրորդ մասում մեջբերել է Գուստավ Մալերի դո֊մինոր սիմֆոնիայից մի սկերցո։ Սակայն Բերիոն 60-ական թվականների այլ ժամանակակից կոմպոզիտորների հետ միավորել է ոչ միայն կոլաժի այս տեխնիկան, այլև բեմական երաժշտության և փորձարարական թատրոնի հանդեպ հակվածությունը։ Արդեն նրա «Շրջաններ» ստեղծագործությունը, որն ավարտվել է 1960 թվականին, այն արտահայտել է բեմական գաղափար, որը կառուցվել է երգչուհու բեմում ժեստերի ու շարժման հիման վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.