Երգեհոնը (հունարեն՝ ` ὄργανον organon, երգեհոն բառից), երաժշտական ստեղնաշարային գործիք։ Այն կազմված է մի քանի ստեղնաշարերից։ Երգեհոն նվագում են ոտքերով և ձեռքերով։ Երգեհոնն աշխարհում ամենահին երաժշտական գործիքներից մեկն է, առաջացել է Արևմտյան Եվրոպայում։ Ենթադրվում է, որ այն ստեղծել է (կամ մասնակցություն է ունեցել ստեղծմանը) հույն Կտեսիբիոսը՝ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից, ում անվան հետ էլ կապվում է նվագարանի առաջին հիշատակությունը։ Երգեհոնը կարևոր նշանակություն ունի կաթոլիկ եկեղեցու ժամերգության մեջ։
Երգեհոն | |
---|---|
Որակավորում | երգեհոն, sets of open flutes with internal duct without fingerholes?, sets of oboes with conical bore? և wind instrument with keyboard? |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 421.222.11+421.222.3+412.1 |
Ընդհանուր ակնարկ
Խողովակավոր երգեհոնները ձայնը տարածում են գործիքի վերին մասին գտնվող խողովակների միջոցով։ 16-րդ դարից սկսած, երգեհոններ պատրաստելիս սկսեցին օգտագործել տարբեր խողովակներ, որոնք հնարավորություն էին տալիս փոփոխել ձայնի որակը։ Ընդհանրապես, երգեհոնն ամենամեծ չափեր ունեցող երաժշտական գործիքն է։ Մինչ արդյունաբերական հեղափոխությունը, երգեհոնը համարվում էր մարդկության ամենամեծ հայտնագործություններից մեկը։ Ժամանակակից երգեհոնն ունի 2 կամ 3 ձեռքի ստեղնաշար՝ կազմված 5 օկտավայից կամ 62 ստեղնից և 2,5 օկտավայից կազմված ոտքի ստեղնաշար` կազմված 32 ոտնակներից։ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը երգեհոնն անվանում էր «երաժշտական գործիքների թագուհի»։
Պատմություն
Երգեհոնն ամենահին երաժշտական գործիքներից է։ Նրա պատմությունը գալիս է մի քանի հազարամյակ առաջվանից։ Ենթադրվում է, որ երգեհոնը ստեղծել է հույն հայտնագործող Ցտետիբուսը՝ մ.թ.ա. 290-280-ական թվականներին։ Մեծ չափեր ունեցող երգեհոններ սկսել են ստեղծվել 4-րդ դարում, ավելի կատարելագործված ձևերը՝ 7-8-րդ դարերում։
Երգեհոններ ստեղծելու մշակույթը սկիզբ է առել Իտալիայում, որտեղից էլ 9-րդ դարում տարածվեց Ֆրանսիայում։ Ավելի ուշ այս մշակույթը տարածվեց նաև Գերմանիայում։ Ամբողջ Եվրոպայում երգեհոնը տարածվեց 14-րդ դարից։ Միջնադարյան երգեհոնի ամենահին օրինակը հայտնաբերվել է Նորլանդիայում (վանական համալիր Հոլանդիայում), որը թվագրվում է 1370-1400 թվականներին։ Այն այժմ պահվում է Ստոկհոլմի պատմության ազգային թանգարանում։
Աղբյուրներ
- Barnes, William Harrison (2007). The Contemporary American Organ - Its Evolution, Design And Construction. Barnes Press. p. 376. ISBN 978-1-4067-6023-1.
- Hunt, Henry George Bonavia (2008). A Concise History of Music. BiblioLife. p. 137. ISBN 0554753871.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երգեհոն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 543)։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.