Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Լեոնարդ Բերնսթայն (անգլ.՝ Leonard Bernstein. /ˈbɜːrnstaɪn/ BURN-styne;[10] օգոստոսի 25, 1918[1][2][3][…], Լորենս, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1][4] - հոկտեմբերի 14, 1990[2][3][5][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտության ուսուցանող, դիրիժոր։ Նրա ստեղծագործություններից են «Կանդիդ» (Candide, 1956) օպերետը, «Վեսթսայդյան պատմություն» (West Side Story, 1957) մյուզիքլը, «Պատարագը» (1971) և այլն։ Առաջին ամերիկացի դիրիժորն է, որը միջազգային ճանաչում է ստացել։ Ըստ «Նյու Յորք թայմս» պարբերականի արվեստաբան, քննադատ Դոնալ Հենահանի՝ Բերնսթայնը «ամերիկյան պատմության մեջ ամենատաղանդավոր և հաջողակ երաժիշտներից մեկն է»[11][12]։
Լեոնարդ Բերնսթայն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Leonard Bernstein |
Ի ծնե անուն | անգլ.՝ Louis Bernstein |
Ծնվել է | օգոստոսի 25, 1918[1][2][3][…] Լորենս, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1][4] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 14, 1990[2][3][5][…] (72 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Գերեզման | Գրին-Վուդ գերզմանոց |
Ժանրեր | սիմֆոնիա, դասական երաժշտություն և օպերա |
Մասնագիտություն | դիրիժոր, դաշնակահար, կոմպոզիտոր, երաժշտագետ և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Բրանդեյսի համալսարան |
Լեյբլ | Columbia Records, Գերմանական գրամոֆոն և Philips Records |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Քերտիսի անվան երաժշտական ինստիտուտ և Eliot House? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբ |
Ամուսին | Felicia Montealegre?[6] |
Պարգևներ | |
Կայք | leonardbernstein.com |
Ստորագրություն | |
Leonard Bernstein Վիքիպահեստում |
Որպես կոմպոզիտոր՝ նա բազմաժանր ստեղծագործող էր. գրել է սիմֆոնիկ ու նվագախմբային երաժշտություն, բալետ, երաժշտություն կինոյի ու թատրոնի համար, երգչախմբային գործեր, օպերա,կամերային երաժշտություն, ստեղծագործություններ դաշնամուրի համար... Բերնսթայնի առավել հանրահայտ երկը շարունակում է մնալ Վեսթսայդյան պատմություն մյուզիքլը, որը մեր ժամանակներում ևս կանոնավոր կերպով բեմականացվում է աշխարհի տարբեր վայրերում և վերածվել է նաև օսկարակիր կինոնկարի (1961 թ.):
Բերնսթայնը ծնունդով ամերիկացի առաջին դիրիժորն էր, ում վստահվել է ամերիկյան նվագախումբ ղեկավարել[13]։ Նա Նյու Յորքի ֆիլհարմոնիկի երաժշտական տնօրենն էր, նվագավարել է աշխարհահռչակ բազմաթիվ նվագախմբերի կատարումները, որոնցից շատերը ձայնագրվել են կամ տեսանկարահանվել[14]։ Բերնսթայնը զգալի դեր է կատարել Գուստավ Մալերի երաժշտության վերազարթոնքն ապահովելու գործում (այդ կոմպոզիտորի ստեղծագործության նկատմամբ առանձնահատուկ կրքոտ հետաքրքրություն է դրսևորել)[15]։
Նա առաջին մեծահամբավ երաժիշտն էր, որ երաժշտության դասեր է վարել հեռուստատեսությամբ, հանդիսականների լայն զանգվածներին հաղորդակից դարձրել երաժշտարվեստի նրբություններին, կրթել բազմաթիվ շնորհալի պատանիների։ Դրան նպաստել են նաև նրա հեղինակած հանրամատչելի գրքերը, կազմակերպած միջազգային երաժշտական խոշոր փառատոները։
Լինելով իր ողջ էությամբ մեծ մարդասեր՝ Բերնսթայննն ամեն կերպ աջակցել է հանուն մարդու իրավունքների շարժման ծավալմանը[16], բողոքել վիետնամական պատերազմի դեմ[17], պայքար մղել միջուկային զինաթափման համար, գումարներ հանգանակել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հաղթահարման միջոցների հայտնաբերման նպատակով։ Նա նվագավարել է 1989 թ. սուրբծննդյան տոնի օրը Բեռլինում Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի պատմական կատարումը՝ ի նշանավորումն բեռլինյան պատի անկման, կատարում, որը հեռարձակվել է աշխարհով մեկ[18]։
Բերնսթայնն արժանացել է բազում պարգևների ու պատվավոր կոչումների. տասնմեկ «Էմմի» մրցանակ[19], մեկ «Թոնի»[20], տասնյոթ «Գրեմմի»[21] (այդ թվում մեկը՝ ստեղծագործական ողջ կյանքում ձեռք բերած նվաճումների համար), ինչպես նաև՝ Քենեդու անվան կենտրոնի պատվավոր մրցանակ[22]։
Լեոնարդ Բերնսթայնը ներառվել է նաև Ամերիկյան թատրոնի փառքի սրահ[30] և Հեռուստատեսության փառքի սրահ[31], 2015 թվականին էլ՝ Legacy Walk[32]:
2010 թվականի նոյեմբերին բրիտանական BBC Music Magazine ամսագիր անցկացրած հարցումների արդյունքներով Լեոնարդ Բերնսթայնը աշխարհի բոլոր ժամանակների լավագույն դիրիժորների տասնյակում գրավել է 2-րդ տեղը[33]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.