Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Բեռլինի պատ (գերմ.՝ Berliner Mauer), արգելապատ, որը բաժանում էր Բեռլինը 1961-1989 թվականներին[1]։ Կառուցել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը (ԳԴՀ, Արևելյան Գերմանիա) 1961 թվականի օգոստոսի 13-ից։ Պատը ամբողջությամբ բաժանում էր (ցամաքը) Արևմտյան Բեռլինը Արևելյան Բեռլինից և Արևելյան Գերմանիայից մինչև 1989 թվականի նոյեմբեր, երբ կառավարությունը պաշտոնապես քանդեց այն[2]։ Պատի ապամոնտաժումը սկսվել է 1990 թվականի հունիսի 13-ից և ավարտվել 1992 թվականին[3]։ Արգելապատը ներառում է խոշոր բետոնե պատերի երկայնքով տեղակայված պահակային աշտարակներ[4], որոնք ընդարձակ տարածք էին զբաղեցնում , որոնք հետագայում հայտնի դարձան «մահվան գոտի» անվամբ։ Արևելյան բլոկը պնդում էր, որ պատը կառուցվել է բնակչությանը ֆաշիստական տարրերից պաշտպանելու համար։ Գործնականում պատը ծառայում էր որպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևելյան Գերմանիայից և կոմունիստական Արևելյան բլոկից մասսայական արտագաղթի և դասալքության արգելք։
Բեռլինի պատը ԳԴՀ-ի կողմից պաշտոնապես կոչվել է «Հակաֆաշիստական պաշտպանական պատ» (գերմ.՝ Antifaschistischer Schutzwall), նկատի ունենալով, որ ՆԱՏՕ-ի երկրները՝ մասնավորապես Արևմտյան Գերմանիան, համարվում են «ֆաշիստներին» հավասար։ Արևմտյան Բեռլինի կառավարությունը հաճախ այն անվանում էր «Ամոթի պատ» (եզրը առաջարկել է քաղաքապետ Վիլի Բրանդտը)։ Գերմանիայի ներքին սահմանի հետ, որը սահմանագծում էր Արևելյան և Արևմտյան Գերմանիայի մինչև սահմանը, այն խորհրդանշում էր Սառը պատերազմի ընթացքում Արևմտյան Եվրոպան և Արևելյան բլոկը բաժանող «Երկաթյա վարագույրը»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.