Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Լուի-Ֆերդինանդ Սելին (ֆր.՝ Louis-Ferdinand Céline, մայիսի 27, 1894[2][3][4][…], Կուրբևուա, Սենա, Ֆրանսիա[1] - հուլիսի 1, 1961[2][3][4][…], Մեդոն, Օ դը Սեն, Ֆրանսիա[1]), ֆրանսիացի գրող՝ մասնագիտությամբ բժիշկ։ Սելինը մինչ այժմ մնում է ֆրանսիական գրականության ամենահակասական կերպարներից մեկը, որի պատճառը նրա հակասեմական հայացքներն են[7] և Հոլոքոստի ժխտումը[8][9]։
Լուի Ֆերդինանդ Դետուշը ծնվել է Կորբևուայում։ Նա Ֆերդինանդ Դետուշի միակ որդին էր։ Ծնվել է փոքրիկ առևտրականի ընտանիքում։ 1894 թվականի մայիսի 28-ին կնքվելուց հետո նրան հանձնել են ստնտուին։ Նրա հայրը աշխատում էր ապահովագրական ընկերությունում և թղթակցությունում վարող քարտուղար էր։ Ելնելով գրողի խոսքերից նա սերում էր ազնվական տոհմից։ Մայրը վաճառողուհի է եղել ժանյակների մի փոքրիկ խանութում, որը գտնվում էր Շուասյոլի անցումում։ 1897 թվականին ծնողները տեղափոխվում են Փարիզ, այնուհետև սկզբում Բաբիլոնի փողոց, հետո՝ ավելի ուշ Գաններոն փողոց և վերջում՝ ամառվա ընթացքում 1899 թվականին Շուասյոլի՝ Օպերայի շրջակայքում, որտեղ էլ Սելինը անցկացնում է իր ամբողջ մանկությունը, որը նա անվանում է իր «գազի զանգը» նկատի ունենալով 20-րդ դարի սկզբին մեծ քանակությամբ գազային լապտերներով լուսավորվող թանգարանը։ 1900 թվականին ընդունվում է տեղի դպրոցը, որը գտնվում էր Լուվուա հրապարակում։ Հինգ տարի հետո ընդունվում է կաթոլիկ դպրոց, սակայն մեկ տարի հետո կրկին վերադառնում է տեղական դպրոց։ Նա ստացել է բավականին սեղմ կրթություն չնայած երկու լեզուների փոխանակմանը սկզբում Գերմանիա՝ Դիպհոլց, հետո՝ Կարլսրուե, այնուհետև Անգլիա։ Նա փոքրիկ աշխատանքով էր զբաղվում մինչև չափահաս դառնալը։ Սկզբում աշխատում էր զարդերի խանութում։ 1912 թվականի սեպտեմբերի 28-ին՝ 18 տարեկան հասակում երեք տարով աշխատանքի է ընդունվում ֆրանսիական բանակում՝ առաջ ընկնելով զորակոչից[10]։
Առաջին Համաշխարհային պատերազմից հետո Լուի-Ֆերդինանդ Սելինը հաստատվում է Ռենում։ Քենտենում 1919 թվականի օգոստոսի 10-ին ամուսնանում է Էդիթ Ֆոլլեի՝ Ռենի բժշկական դպրոցի տնօրենի աղջկա հետ։ Այստեղ էլ ծնվում է իր միակ աղջիկը՝ Կոլետ Դետուշը (1920 հուլիսի 15-2011 մայիսի 9)[11]։ Սելինը նախապատրաստվում է ավարտական քննությունններն, որոնք հաջողությամբ հանձնում է 1919 թվականիան և որից հետո շարունակում է բժշկական կրթությունը 1920-ից 1924 թվականներին օգտվելով պատերազմի մասնակիցների համար նախատեսված Արդեններում բժիշկների փոխանակման ծրագրից, որը կենտրոնացած էր Բրետանում[12]։ Բժշկական թեզի պաշտպանությունը Իգնաց Ֆիլիպպի Զեմմելվեյսի կյանքն ու ստեղծագործություններն էին, որը հետո դարձավ իր առաջին գրական ստեղծագործությունը։ Հետո նա լույս ընծայեց իր բժշկական գիրքը՝ «Քենտենի թերպիան» (1925)։
1926 թվականին Սելինը Ժնևում հանդիպում է Էլիզաբեթ Քրեգին (1902-1989)` ամերիկացի պարուհի, որը նրա կյանքի մեծ սերն էր։ Նա էր որին Սելինը անվանեց «կայսրուհի» և նրան նվիրեց «Ճամփորդություն գիշերից անդին» վեպը։ Նա իր կյանքը շարունակեց Փարիզում՝ Լեպիկի 98 հասցեում[13], բայց այն լքում է 1933 թվականին՝ «Ճամփորդություն գիշերից անդին» վեպի հրատարակվելուց հետո։ Սելինը որոնումներով մեկնում է Կալիֆորնիա, բայց իմանում է, որ Էլիզաբեթը ամուսնացել է Բեն Տանկելի հետ, որը հետո պարզվում է հրեա է։ Այդ ամենից հետո Էլիզաբեթի մասին տեղեկություններ չկան մինչև 1988 թվականը։ Հետո ամերիկացի ակադեմիկոս Ալֆոնս Ժույանդը գտնում է Էլիզաբեթին ՝Ժան Մոնիեին[14] դատապարտելուց հետո, որն իր ազդեցության տակ էր[15]։ Էլիզաբեթը հավաստում է իր հարցազրույցներից մեկում, որ վախենում է տարիքի հետո կորցնել գեղեցկությունը և վերջացնում է հարցազրույցը առանց որևիցե բան իր մասին ասելու։
Ինչպես շատ գրողներ Սելինը ևս հմտորեն առասպերներ է հյուսել իր անձ շուրջ[16]։ «Ճամփորդություն գիշերից անդին»-ի հետ միաժամանակ Սելինը գրում էր հոդվածներ բժշկական ամսագրի համար (La Presse médicale), որոնք չեն համապատասխանում անարխիզմ ասվածին, որը տեղի է ունեցել իր հետ։ 1928 թվականի մայիսին ամսագրում հրատարակվել են առաջին երկու հոդվածները։ Սելինը բարձր էր գնահատում ամերիկացի արդյունաբերող Հենրի Ֆորդի մեթոդները, որոնք վերաբերվում էին «ֆիզիկապես և հոգեպես թույլ աշխատողների» աշխատանքի ընդունմանը, որոնց Սելինը անվանում է նաև «գոյության անդամալույծներ»։ Այսպիսի բանվորական դասակարգը Սելինը նշում է, որ «զուրկ են քննադատելուց և նույնիսկ տարրական դատարկությունից», շարունակում է «կայուն աշխատուժ են և նրանք են ովքեր շուտ են համակերպվում քան ուրիշները»։ Սելին դժգոհում է, որ Եվրոպայում նման բան չկա, «ավանդական, գրական, միշտ անվնաս և գրեթե ողորմելի պատրվակներով»։
Կյանքի այս շրջանում իր հայտնի «Ճամփորդություն գիշերից անդին» վեպում (1932 թվական, օգոստոսի 15) նա պատմում է իր հակահերոսի ՝ Ֆերդինանդ Բարդամյուի արկածները։ Նրա առաջի գիրքը մեծ արձագանք ստացավ[17]։ Սկանդալային և տարակուսած արձագանքներին մախառնվում էին խանդավառ գովասանքները[18]։ Վեպը ստացում է Ռենոդո մրցանակ՝ Գոնկուրյան մրցանակը բաց թողնելուց հետո[19]։ Գիրք մեծ հաջողություն է ունենում գրախանութներում։ 1933 թվականի սեպտեմբերի 27-ին լույս է տեսնում «L'Églisе»[20] պիեսը, որը գրվել է 1926-ից 1927 թվականներին[21], այստեղ երևում են Սելինի հակասեմական հայացքները[22]։ Գրքի վաճառքը համեստ էր[23]։ Այդ շրջանում «Ճամփորդություն գիշերից անդին» վեպի հրատարակման պատճառով Սելինը հատկապես արժևորում է ձախերի միջավայրը, որտեղ նրանում տեսնում էին մամլո խոսնակի և ռազմատենչ հակամիլիտարիստի[24]։
1933 թվականի հոկտեմբերի 1-ին, Սելինը Մեդանին իր կարծքին է հայտնում Լյուսեն Դեկավի հրավերքի՝ «Հարգանաց հավաստիքը Զոլային»[25] ամենամյա խորագիրի շուրջ։ Այդ օրվա խոսքը եղավ միակ հրապարակային ելույթը իր ամբողջ գրականագիտական կյանքում[26]։ «Արմատական վատաստես» էր Սելինը ըստ Անրի Գոդարի[27]։ Սելինը դատապարտում էր ֆաշիստական հասարակություններին քան բուրժուազիային և մարքսիստներին։ «Նրանք թաղում են իրենց սուտը անընդհատ և ունեն միայն մի նպատակ ՝ պատերազմ»[28]։ Էլզա Տրիոլեն մասնակցում էր «Ճամփորդություն գիշերից անդին» վեպի ռուսերեն թարգմանությանը[29]։ Այն ԽՍՀՄ-ում լույս է տեսնում 1934 թվականի հունվարին` բազմաթիվ կրճատումներով[30]։ 1936 թվականի մայիսի 12-ին բազմաթիվ բախումներից հետո հրատարակչի որոշմամբ կրճատումներով լույս է տեսնում Սելինի երկրորդ՝ «Պարտքով մահ» վեպը[31]։ Գիրքը լավ վաճառվում է հաշվի չառնելով հայտարարությունները[32]։ Ըստ Ֆրանսուա Ժիբոի «Հասարակությունը բանականություն ունի ամենուր՝ ֆրանսիական հասարակությունը բազմաթիվ մասնատումներից, գաղափարախոսական իրարանցումներից հետո գովազդում է մտածողներին և փիլիսոփաներին, բայց ոչ վիպագիրներին[33]։ Քննադատները ինչպես ձախականները այնպես էլ աջերը՝ պահպանողականները պայքարում են գրքերի դեմ[34]։ Մի կողմից քննադատում են ոճը[35], մյուս կողմից Սելինի հակվածությունը դեպի մարդուն նվաստացնելը[36]։ Գրողները չեն ընդունում Սելինին իրենց հավասար[37]։ «Ճամփորդություն գիշերից անդին» գիրքը գովաբանողները՝ Լյուսեն Դեկավը, Լեոն Դոդենը լռում են[38]։ Սելինը վիրավորվեց «Պարտքով մահ»-ի դեմ ուղղված պոռթկումից[39]։ Որոշ կենսաբաններ այդտեղ են տեսնում իր երազկոտ անձնավորության ոչնչացման պատճառը[40]։ Այս ամենը պատճառ դարձավ նրան, որ Սելինը նվիրեց իր ամբողջ ժամանակը պարսավագրությանը[41]։ Դեկտեմբերի 28-ին նա լույս է ընծայում «Mea culpa» («Իմ մեղքը»)՝ մարդկային բնության ապոկալիպտիկական տեսլականը[42]։ Սելինի համար լավատեսության ցանկացած տարբերակ խաբեբայություն է և մարդիկ երբեք չեն ազատվի եսասիրությունից ուստի մարդկության ճակատագիրը երբեք չի բարելավվի։ Այս փոքրիկ պարսավագրում հեղինակն արտահայտում է իր նոխկանքը կապիտալիզմի և բուրժուազիայի շուրջ։ Այս ամենին հաջորդում է Զեմմելվեյսի բժշկական թեզը[43]։
1930-ական թվականների վերջին նա համագործակցում է Արթուր Պֆանշտիլի[44] հետ, որը արվեստի քննադատ ու թարգմանիչ էր և աշխատում էր Welt-Dienst-ի համար (համաշխարհային կազմակերպություն, որը պրոպագանդում է հակամասսոնական ֆաշիզմ և հակասեմականություն)։ Սելինը արագ հրատարակում է երկու հակասեմական պարսավագրություններ՝ Bagatelles pour un massacre (1937) և L'École des cadavres (1938)։ Նա ներկայացնում է սեփական աշխատանքները Վալտեր Շտրաուսին իր նամակներից մեկում՝
«Ես հենց հիմա հրապարակում եմ մի զզվելի հակասեմական գիրք, կուղարկեմ ձեզ։ Ես հրեաների համար մեկ թշնամին եմ[45]»։
1930-ականների վերջին Սելինը և Ռոբեր Դենյոլը որոշում են վաճառքի հանել Bagatelles pour un massacre և L'École des cadavres պարսավագրերը։ 1936 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ՝ օրենիքի ուժ ունեցող Մարշանդոյի դեկրետով արդարացվում է լույս տեսնելը։ Վերջինս աննպատակ չէր։ Դրա նպատակ էր պաշտպանել ռասայական փոքրամասնություններին, կանխարգելել ռասիստական եւ հակասեմական հրապարակումների հետ կապված խռովությունները[46]։
1951 թվականի ապրլի 20-ին Ժան-Լուի Տիկսե Վինյանկուռը (Սելինի փաստաբանը մինչև 1948 թվականը[47]) ստացավ Սելինի համաներման թերթիկ «պատերազմի մեծ վետերան» վեռնագրով (մինչև 1914 թվականը)։ Սելինը Լուի-Ֆերդինանդ Դետուշ անունով ներկայացրեց իր հիվանդաթերթիկը առանց որևէ դատավորի ստուգման[48] ·[49] ·[50]։ Հաջորդ ամռանը՝ 1943 թվականի փետրվարի 15-ին վերադառնալով Կոպենհագենից Սելինը և իր նշանածը ամուսնանում են Փարիզում։ Լյուսեթը (Լյուսի Ալմանսոր, ծնվել է 1912 թվականի հուլիսի 20-ին Փարիզում) 1951 թվականի հուլիսին բնակություն է հաստատում ընկերների մոտ՝ Նիս քաղաքում։ Սելինի խմբագիր Ռոբեր Դենոելը սպանվում է 1945 թվականին։ Նա Գաստոն Գալլիմարի հետ կնքում է 5 միլիոն ֆրանկի պայմանագիր (նա նրան առաջարկում է 18%-ը[51]) մեկ ուրիշ անգամվա «Féerie» հրատարակման համար, որը պետք է վերահրատարակեր «Ճամփորդություն գիշերից անդին», «Պարտքով մահ» և այլ ստեղծագործություններ[52]։ Նա երկար տարիներ ապրում է Գալլիմարի տված կանխավճարներով մինչև 1957 թվականը երբ լույս է տեսնում իր «Trilogie allemande» գիրքը[53], որը վերականգնում է նրա փառքը։ Գիրքում վիպական ձև է հաղորդվում իր աքսորին։ Մեկը մյուսի հետևից, առանձին հրատարակվում են «D'un château l'autre» (1957), «Nord» (1960) և «Rigodon» (1969)գրքերը, որոնք մեկ վեպի 3 մասերն են։ Հետո Սելինն անձամբ ինքն է բեմադրում ներկայացում որտեղ ինքը և հեղինակն է, և հերոսը։
Լուի-Ֆերդինանդ Դեստուշը մահացել է Մյոդոնի իր տանը՝ 1961 թվականի հուլիսի 1-ին ըստ վարկածի ուղեղային աթերոսկլերոզից կան նաև այլ պաթոլոգիաներ։ Նա հանգչում է Մյուդոնի «Longs-Réages» գերեզմանատանը։ Գերեզմանատան տարածքը այրեն են 1968 թվականի մայիսին ոչնչացնելով նրա նամակներն ու ձեռագրերը։
Լուի-Ֆերդինանդ Սելինի ոճը համարվում է հեղափոխություն գրականության մեջ[54]։ Նա իր ժամանակներում նոր շունչ է հաղորդել վեպերի ավանդական գրելաձևին՝ խաղալով ռիթմի և հնչունության հետ, որը անվանում են «փոքրի երաժշտություն»[55]։ Ժառգոնային բառապաշարը իր ազդեցություն ունեցավ Ժեն Պոկի հետ փոխանակումներից և ինչպես գիտական ոճը դարձավ խոսակցական և նրբաճաշակ։ Ոճային հեղափոխության և իրական աբստամբության մեջ այն օգնություն էր սարսափելի պայծառատեսությանը, անկայուն հուսահատությանը և հումորին, բռնությանը և քնքշությանը (գրաքննադատ Գեդան Պիկոն նկարագրում է «Ճամփորդություն գիշերից անդին»-ը որպես «ծանր պոռթկում, որը մարդը երբեք չի կարող հետ հրել»)։ Նրա յուրօրինակ բառապաշարը կարող է նմանակման տեղի տալ[56]։ 1936 թվականին գրված «Պարտքով մահը» նկարագրում է Ֆերդինանդ Բարդամյուի մանկությունը, Սելինի գրական ալտեր էգոյին, որը նրա ոճը դարձնում է ավելի լիակատար, հատկապես՝ կարճ, շատ հաճախ բացականչական նախադասությունների օգտագործումը իրարից անջատված կախման կետերով։ Այս գրելու տեխնիկան լցոնում է գրավոր և բանավոր խոսքը և զգացմունքներ է առաջացնում։ Այս վեպ լի է իր պատանեկության տարիների հիշողություններով։ Սելինը նկարագրում է քաոտիկ և հակահերոսական տեսարաններ, երբեն զավեշտալի և ողբերգական մարդկային հատկանիշներով։ Գիրքը այդ ժամանակ քիչ ճանաչում ուներ և քննադատության էր արժանանում «Ճամփորդություն գիշերից անդին» վեպի քննադատների կողմից։ Մինչդեռ Էլի Ֆորը գնահատելով «Ճամփորդություն գիշերից անդին»-ը ուղղակիորեն կարծիք հայտնելով ասել է, որ Սելինը «ճզմված է կեղտի մեջ»։ Ոճային տեսանկյունից առաջընթաց է երևում նրա առաջին վեպի և վերջին եռերգության մեջ։ Ահա թե ինչու նրա պատմություններիը ներխուժում են գրականության ասպարեզի այն կետը որտեղ իրադարձություններ այլևս անցյալում չեն, այլ ընհակառակը այն պահին են կատարվում երբ հեղինակը գրում է։ Այսպիսով տեքստը աստիճանաբար մոտենում է քրոնիկայի ժանրին՝ ընթերողի մոտ տպավորություն է առաջանում թե իրադարձությունները տեղի են ուենում «կենդանի» ՝ իր աչքի առաջ։ Հետաքրքրական է որ նրան ավելի մոտ իր ժամանակակիցը՝ Ռամուզին Սելինին համարել է «գրավոր և բանավոր խոսքի փոխանցման նորարար»։
Ֆրանսիայի պարտությունից,գերմանացիների կողմից օկուպացիայից հետո՝ 1940 թվականին Սելինը գրում է իր հաջորդ պարսավագրությունը՝ «Դժվար կեցություն» ֆր.՝ Les Beaux Draps, որտեղ նա դատապարտում է ոչ միայն հրեաներին և մասսոններին այլ նաև ֆրանսիացիների մեծամասնությանը։ Պարսավարգրերը ամբողջությամբ պահանջում էին այլ նկատառումներից ելնելով աշխատաժամանակի կրաճատում (35 ժամ գործարաններում սկսելու համար)։ Այս ամենը չափազանց տհաճ էր Վիշիի վարչակարգին։ Սելինը ուղարկում է քառասուն բաց նամակ հրատարակված վտանգավոր օրգանների կողմից, այնուամենայնիվ վճռականորեն անդամակցում էր որևէ դավաճան շարժման՝ օգտվելով պահի իրադրությունից։ Իր նամակում նա իրեն ներկայացնում է ինչպես ռասիզմի հայր և ցավում է հերանների, մասսնոնների, կոմունիստների և գոլիստների դեմ կիռարվող ճնշամիջոցների պակասությունից։ 1942 թվականի մարտին նա Ժակ Դորիոյի գրում է նամակ, որտեղ նա ափսոսանք է զգում հրեական համայնքի առաջ, պատասխանատվություն է զգում իրենց «չափազանդ մեծ հաղթանակի» դիմաց։«Հրեաները միայնակ չեն բեմում։ Մի հրեան ամբողջ հրեություն է։ Հրեան միայնակ գոյություն չունի ինչպես տերմիտը մի ամոբղջ տերմիտանոցում՝ փայտոջիլ մի ամբողջ տանը[57]»:
Դիակների դպրոցը ֆր.՝ L'École des cadavres (1938)
Հրեաները ռասսայականորեն հրեշներ են, հիբրիդներ, մեռած գայլեր են որոնք պետք է վերանան․․․մարդկության բազմացման մեջ նրանք չկան, ամբողջ խաբեության մասը ապօրինի փտախտավորներն, ավերիչներն ու փչացածներն են։ Հրեաները երբեք հալածված չեն եղել արիացիների կողմից։ Իրենք իրենց են հալածել։ Նրանք կատաղության անեծքն են, իրենց մարմնի հիբրիդը>
— Դիակների դպրոցը ֆր.՝ L'École des cadavres, Փարիզ,Դոնյոլ, 1938, էջ 108 Կամ՝
Ես ինձ շատ ընկերական եմ զգում Հիտլերի, բոլոր գերմանացիների հետ, ես գտնում եմ որ նրանք իմ եղբայրներն են, որ նրանք ճիշտ են ռասիստ լինելով։ Ես ցավ կզգամ եթե երբևէ նրանք պարտվեն։ Ես կարծում եմ որ մեր իրական թշնամիները հրաներն ու մասսոններն են և որ սա հրեաների և մասսոնների պատերազմն է և ոչ մեր բոլորինը։ Սա ոճրագործություն է, որը մեզ պարտավորեցնում է պահել բանակ մեր ռասսային հակառակ մարդկանց դեմ։ Մեզ ոչ ոք չի խնդրում, սա արվում է միայն գետտոյի թալանիչներին հաճույք պատճառելու համար և այս ամենը անկում է ստորության վերջին աստիճանից։
— Դիակների դպրոցը ֆր.՝ L'École des cadavres, Փարիզ, Դոնյոլ, 1938, էջ 151
«Դուք գրավեցի՞ք երկինքը Ֆերդինանդ։ Արդյո՞ք Աստված սիրում է կապույտ արյուն։ Ռասսիզը քո մեջ աղտոտեց տաղանդը։ Դուք լավ պարոն չեք[59]»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.