From Wikipedia, the free encyclopedia
«Լեդի Բըրդ» (անգլ.՝ Lady Bird), ռեժիսոր և սցենարիստ Գրետա Գերվիգի ամերիկյան կատակերգական-դրամատիկ ֆիլմը, որն էկրան Է բարձրացել 2017 թվականին։ Գլխավոր դերերը կատարել են Սիրշա Ռոնանը, Լորի Մետկաֆը, Թրեյսի Լեթսը և Լուկաս Հեջեսը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Թիլուրիդի միջազգային կինոփառատոնում, ամերիկյան վարձույթում ֆիլմը թողարկվել է A24-ի կողմից 2017 թվականի նոյեմբերի 3-ին։
Լեդի Բըրդ անգլ.՝ Lady Bird | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | հումորային դրամա, տրագիկոմեդիա, դրամա և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Թվական | 2017, մարտի 2, 2018, ապրիլի 19, 2018, մարտի 1, 2018[1], սեպտեմբերի 1, 2017[2], նոյեմբերի 3, 2017[2] և դեկտեմբերի 1, 2017[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Գրետա Գերվիգ |
Պրոդյուսեր | Սքոթ Ռուդին |
Սցենարի հեղինակ | Գրետա Գերվիգ |
Դերակատարներ | Սիրշա Ռոնան, Լորի Մեթքալֆ, Օդեյա Ռաշ, Քեթրին Նյուտոն, Թիմոթի Շալամե, Թրեյսի Լեթս[3], Լուկաս Հեդջես[3], Ջեյք ՄակԴորման[3], Լաուրա Մարանո[3], Լուիս Սմիթ[3], Սթիվեն Հենդերսոն[3], Ջորդան Ռոդրիգես[3], Քրիսթեն Քլոուք[3], Ջոն Քարնա[3], Դենիել Ձովատտո[3], Բինի Ֆելդշտեյն և Սաբրինա Շլոս[4][5][6] |
Օպերատոր | Սեմ Լևի |
Երաժշտություն | Ջոն Բրայոն |
Մոնտաժ | Նիք Հյուի |
Պատմվածքի վայր | Սակրամենտո[7] և Նյու Յորք[7] |
Կինոընկերություն | A24 |
Տևողություն | 93 րոպե |
Բյուջե | 10 000 000 $[8] |
Շահույթ | 78 986 478 $[9] և 48 958 273 $[9] |
Lady Bird (film) Վիքիպահեստում |
Ֆիլմն արժանացել է «Ոսկե գլոբուսի» երկու մրցանակի՝ «Լավագույն ֆիլմ՝ կատակերգություն կամ մյուզիքլ» և «Լավագույն կին դերասանուհի՝ կատակերգություն կամ մյուզիքլ» (Սիրշա Ռոնան) անվանակարգերում, ինչպես նաև ստացել է «Երկրորդ պլանի կին լավագույն դերասանուհի՝ կինոֆիլմ» (Լորի Մետկալֆ) և «Լավագույն սցենար» (Գրետա Գերվիգ) անվանակարգերում երկու մրցանակ։ Բացի այդ, այն առաջադրվել է հինգ «Օսկարի»՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» (Գրետա Գերվիգ), «Լավագույն կին դերսանուհի» (Սիրշա Ռոնան), «Երկրորդ պլանի լավագույն կին դերասանուհի» (Լորի Մետկալֆ) և «Լավագույն օրիգինալ սցենար» (Գրետա Գերվիգ) անվանակարգերում։
Քրիստին «Լեդի Բըրդ» Մակֆերսոնը 2002 թվականին Կալիֆոռնիայի Սակրամենտո քաղաքի կաթոլիկ դպրոցի շրջանավարտ է։ Ցանկանում է ուսումը շարունակել ԱՄՆ-ի արևելյան ափին գտնվող «մշակութային քաղաք» հեղինակավոր քոլեջում։ Այնուամենայնիվ, նրա ընտանիքը ֆինանսական դժվարություններ է ունենում, քանի որ հայրը մնացել է առանց աշխատանքի, իսկ մայրը բուժքույր էր և շատ չէր վաստակում։
Լեդի Բըրդը և նրա լավագույն ընկեր Ջուլին միանում են դպրոցական թատրոնին, որտեղ Լեդի Բըրդը հանդիպում է Դենի Օ'Նիլ անունով մի տղայի։ Նրանք ռոմանտիկ հարաբերություններ են ունենում։ Լեդի Բըրդը համաձայնում է Դենի հրավերին՝ տոնելու Գոհաբանության օրը իր տատիկի շքեղ առանձնատանը։ Նրանց սիրավեպն ավարտվում է, երբ Լեդի Բըրդը հայտնաբերում է, որ Դենին տղաների զուգարանում համբուրում է մի տղայի։
Լեդի Բըրդը աշխատանքի է ընդունվում սրճարանում, որտեղ ծանոթանում է երիտասարդ երաժիշտ Քայլի։ Նրա հետ հարաբերություններ սկսելուց հետո, Լեդի Բյոդը դադարում է շփվել Ջուլիի հետ։ Ուսուցիչը, քույր՝ Սառան, նկատողություն է անում Ջեննային՝ դպրոցում ամենահայտնի աղջիկներից մեկին՝ մինի կիսաշրջազգեստ կրելու համար։ Լեդի Բըրդը առաջարկում է Ջեննային վրեժխնդիր լինել ուսուցչուհուց, և նրանք զարդարում են նրա մեքենան հարսանեկան հարմարանքով և «Պարզապես ամուսնացել է Հիսուսի հետ» մակագրությամբ։
Լեդի Բըրդը լքում է թատրոնի ակումբը։ Սրճարանում նա հանգստացնում է Դենին, ով վախենում է քամինգ աութից և խոստովանում, որ գեյ է։ Ջեննան անսպասելիորեն որոշում է այցելել Լեդի Բըրդին, սակայն պարզում է, որ ընկերուհին իրեն սխալ հասցե է տվել։ Լեդի Բըրդը Քայլի հետ սեռական հարաբերություն է ունենում, որը պնդում էր, որ կույս է, բայց սեքսից հետո հերքում է դա։
Լեդի Բըրդը դիմում է ուղարկում ԱՄՆ-ի Արևելյան ափի քոլեջ ընդունելության համար, թեև նրա մայրը պնդում է, որ ընտանիքը նման ծախսեր չի կարող կատարել։ Ի ուրախություն Լեդի Բըրդի, աղջիկը հայտնվում է Նյու Յորքի քոլեջներից մեկի սպասման ցուցակում։ Գնում է ավարտական երեկոյին Քայլի, Ջեննայի և Ջեննայի ընկերոջ հետ, բայց հետո Քայլը առաջարկում է դրա փոխարեն գնալ երեկույթի։ Լեդի Բըրդը սկզբում համաձայնվում է, բայց հետո խնդրում է տանել նրան Ջուլիիի մոտ։
Լեդի Բըրդի մայրը բացահայտում է, որ ուսումնական տարվա ավարտից հետո դուստրը պետք է գնա համալսարան և տեղափոխվի Նյու Յորք, դադարում է խոսել նրա հետ։ Լեդի Բըրդի տասնութերորդ տարեդարձի օրը հայրը տորթ է տալիս իր դստերը և կատակներ անում, որ չի բաժանվի մորից։ Տարեդարձը նշելու համար Լեդի Բըրդը գնում է մի տուփ ծխախոտ, վիճակախաղի տոմս և Playgirl ամսագիր։ Նաև հաջողությամբ անցնում է վարորդական իրավունքի վկայականը։ Լեդի Բըրդը տեղեկանում է, որ ընդունվել է Նյու Յորքի քոլեջ, և որ կարող է ուսում ստանալ՝ շնորհիվ իր հոր կրթաթոշակի։
Լեդի Բըրդի հայրը նրան ուղղեկցում է դեպի օդանավակայան սակայն նրա մայրը հրաժարվում է իր աղջկան ճանապարհել։ Շուտով փոխում է միտքը և վերադառնում օդանավակայան, սակայն Լեդի Բըրդը արդեն մեկնած է լինում։
Նյու Յորքում Լեդի Բըրդը ճամպրուկում ծրար է գտնում իր մոր ձեռագրով։ Նորից սկսում է օգտագործել իր իրական անունը։ Մի երեկույթի ժամանակ Քրիստինը հայտնվում է հիվանդանոցում ալկոհոլի ազդեցության տակ։ Հիվանդանոցը լքելուց հետո մասնակցում է կիրակնօրյա եկեղեցական ծառայության, որից հետո զանգում է տուն և ներողություն է խնդրում իր մայրիկից։
Դերակատար | Դեր |
---|---|
Սիրշա Ռոնան | Լեդի Բըրդ |
Լորի Մետկաֆ | Մերիոն Մակֆերսոն |
Թրեյսի Լետս | Լարի Մակֆերսոն |
Լուկաս Հեջես | Դենի Օ'Նիլ |
Տիմոտի Շալամե | Քայլ Շեյբլ |
Բինի Ֆելդշտեյն | Ջուլի Ստեֆֆանս |
Լոիս Սմիտ | Քույր Սառա Ջոան |
Օդեյա Ռաշ | Ջեննա Ուոլթոն |
Պարոն Բրունո | Պարոն Բրունո |
Գերվիգը սցենարը գրել է մի քանի տարի։ Ինչ-որ պահի նրա էջերի քանակը գերազանցել է 350-ը, իսկ կինոնկարն ունեցել է «Մայրեր և դուստրեր» աշխատանքային վերնագիրը։ 2015 թվականին Գերվիգը և նրա թիմը ֆինանսավորում են ստացել IAC Films ընկերությունից, ֆիլմի պրոդյուսերությամբ զբաղվել է Սքոթ Ռուդինը Scott Rudin Productions ընկերության հետ համատեղ։ Մենեջեր Գերվիգը, Էվելին Օ'Նիլը, նույնպես հանդես է եկել որպես ֆիլմի պրոդյուսեր։
Գերվիգը նկարագրել է ֆիլմը որպես կիսա-ինքնակենսագրական, բայց միևնույն ժամանակ նշեց, որ «այդ ֆիլմից ոչինչ չի կատարվել իմ կյանքում, սակայն դրանում կա ճշմարտության հիմք, որը ռեզոնանս է առաջացնում այն բանի հետ, ինչ ես գիտեմ»։ Դերասաններին և նկարահանող խումբին նախապատրաստելու համար Հերվիգը նրանց տվել է իր դպրոցական ալբոմները, լուսանկարները, ամսագրերը և Ջաան Դիդոնի աշխատանքները, ինչպես նաև կազմակերպել է շրջայց իր հայրենի քաղաքում։ Նա օպերատոր Սեմ Լևիին ասել է, որ ցանկանում է, որ ֆիլմը «հիշողություն» թվա, և որ նա ձգտում է ստեղծել այնպիսի ֆիլմ, ինչպիսիք են՝ «Չորս հարյուր հարվածը» և «Պատանեկությունը», բայց գլխավոր դերում պետք է լինի կին։ Սա Հերվիգի կողմից նկարահանված առաջին ֆիլմն է։
2015 թվականի սեպտեմբերին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում, Հերվիգը հանդիպեց Սիրշա Ռոնանին, որտեղ նրանք համապատասխանաբար ներկայացրել են իրենց «Մեգի ծրագիրը» և «Բրուքլին» ֆիլմերը, և Հերվիգը հասկացել է, որ Ռոնանը ճիշտ ընտրություն կլինի գլխավոր դերի համար։ 2016 թվականի հունվարին Ռոնանը պաշտոնապես միացել է ֆիլմի նկարահանումներին։ Գերվիգը հանդիպել է Լուկաս Հեդջսի հետ և նրան հրավիրել է ընտրություն կատարել տղամարդկանց դերերից։ Նա ընտրել է Դենիի դերը՝ հավատալով, որ նա անհամոզիչ տեսք կունենա Քայլի դերում, և նաև այն պատճառով, որ Դանն ավելի մոտ է իրեն։ Լոռի Մեթքալֆը միացել է ֆիլմին այն բանից հետո, երբ Հերվիգը տեսել է իր կատարումը թատրոնում։ Թիմոթի Չալամետը, Բեյնի Ֆելդշտեյնը և Ջաոն Կարնան միացել են դերասանական կազմին 2016 թվականի սեպտեմբերին։
Նկարահանումները պետք է սկսվեին 2016 թվականի մարտին, բայց հետաձգվել է մինչև օգոստոս, քանի որ Ռոնանը զբաղված էր նկարահանելով Արթուր Միլլերի «Կոշտ փորձարկում» պիեսը։ Նկարահանումների գործընթացը սկսվել է 2016 թվականի օգոստոսի 30-ին Կալիֆոռնիայի Սակրամենտո քաղաքում։ Ֆիլմի առանձին տեսարաններ նկարահանվել են նաև Լոս Անջելեսում և Նյու Յորքում[10][11]։
Դերի համար Ռոնանը ներկել է մազերը կարմիր գույնով։ Հերվիգը, օգտագործելով այն մեթոդը, որը նա սովորել է Ռեբեկա Միլլերից, նկարահանումներին ժամանել մյուսներից մեկ ժամ շուտ՝ նախապես բացատրելով ֆիլմի թիմին, թե ինչպես է անցնելու օրը։ Նա նաև արգելել է նկարահանման հրապարակում օգտագործել սմարթֆոններ՝ այդ գաղափարը վերցնելով Նոյ Բաումբախից։
2017 թվականի հուլիսին A24-ը ձեռք է բերել ֆիլմի ցուցադրության իրավունքը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Թիլուրիդի միջազգային կինոփառատոնում[12]։ Այն ցուցադրվել է նաև 2017 թվականի սեպտեմբերի 8-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում[13] և 2017 թվականի հոկտեմբերի 8-ին Նյու Յորքի կինոփառատոնում[14]։ Միջազգային վարձույթի իրավունք է ստացել Focus Features ընկերությունը[15]։ Ֆիլմի պրեմիերան Միացյալ Նահանգների թատրոններում տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 3-ին[16], 2018 թվականի փետրվարի 23-ին՝ Իռլանդիայում, իսկ 2018 թվականի մարտի 15-ին՝ Ռուսաստանում[17]։
«Լեդի Բըրդը» ԱՄՆ ում և Կանադայում հավաքել է 49 մլն դոլար, մնացած երկրներում՝ 30 մլն դոլար։ Սա դարձել է ամերիկյան վարձույթում A24 ստուդիայի ամենաեկամտաբեր ֆիլմը։
Մրցանակներ և անվանակարգեր | |||||
---|---|---|---|---|---|
Մրցանակ | Տարի | Անվանակարգ | Հավակնորդ | Արդյունք | Ծան. |
AACTA | 2018 | Լավագույն ֆիլմ | «Լեդի Բըրդ» | Առաջադրված | [18] |
Լավագույն ռեժիսոր | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Առաջադրված | |||
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Առաջադրված | |||
Լավագույն սցենարիստ | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Օսկար | 2018 | Լավագույն ֆիլմ | «Լեդի Բըրդ» | Առաջադրված | |
Լավագույն ռեժիսոր | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Առաջադրված | |||
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Առաջադրված | |||
Լավագույն օրիգինալ սցենար | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտ | 2017 | Տասնամյակի լավագույն ֆիլմ | «Լեդի Բըրդ» | Հաղթանակ | [19] |
BAFTA | 2018 | Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Առաջադրված | |
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Առաջադրված | |||
Լավագույն օրիգինալ սցենար | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Բոստոնի կինոքննադատների միություն | 2017 | Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Հաղթանակ | [20] |
Լավագույն սցենարիստ | Գրետա Գերվիգ | Հաղթանակ | |||
Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիա | 2017 | Լավագույն ֆիլմ | «Լեդի Բըրդ» | Հաղթանակ | [21][22] |
Լավագույն սցենարիստ | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Լավագույն դերսանուհի | Սիրշա Ռոնան | Հաղթանակ | |||
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Հաղթանակ | |||
Լավագույն օրիգինալ սցենար | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Առավել խոստումնալից ռեժիսոր | Գրետա Գերվիգ | Հաղթանակ | |||
Critics’ Choice Movie Awards | 2018 | Լավագույն ֆիլմ | «Լեդի Բըրդ» | Առաջադրված | [23] |
Լավագույն ռեժիսոր | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Առաջադրված | |||
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Առաջադրված | |||
Լավագույն դերասանական կազմ | «Լեդի Բըրդ» | Առաջադրված | |||
Լավագույն օրիգինալ սցենար | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Լավագույն կատակերգություն | «Լեդի Բըրդ» | Առաջադրված | |||
Կատակերգության լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Առաջադրված | |||
Dallas Fort Worth կինոքննադատների ասոցիացիա | 2017 | Լավագույն սցենարիստ | Գրետա Գերվիգ | Հաղթանակ | [24] |
Դենվերի միջազգային կինոփառատոն | 2017 | Rare Pearl Award | Գրետա Գերվիգ | Հաղթանակ | [25] |
Դետրոյթի կինոքննադատների միություն | 2017 | Լավագույն ռեժիսոր | Գրետա Գերվիգ | Առաջադրված | [26] |
Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Առաջադրված | |||
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Առաջադրված | |||
Լավագույն դերասանական կազմ | «Լեդի Բըրդ» | Առաջադրված | |||
Լավագույն սցենար | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Ոսկե գլոբուս | 2018 | Լավագույն կատակերգություն / մյուզիքլ | «Լեդի Բըրդ» | Հաղթանակ | [27] |
Լավագույն սերիալի դերասանուհի (կատակերգություն/մյուզիքլ) | Սիրշա Ռոնան | Հաղթանակ | |||
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Առաջադրված | |||
Լավագույն սցենար | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Gotham Awards | 2017 | Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Հաղթանակ | [28] |
Լավագույն սցենար | Գրետա Գերվիգ | Հաղթանակ | |||
Տարվա ռեժիսորական առաջխաղացում | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Hollywood Music in Media Awards | 2017 | Outstanding Music Supervision — ֆիլմ | Բրայան Ռոսս | Հաղթանակ | [29] |
Հյուսթոնի կինոքննադատների միություն | 2018 | Լավագույ ֆիլմ | «Լեդի Բըրդ» | Հաղթանակ | [30] |
Լավագույն ռեժիսոր | Գրետա Գերվիգ | Հաղթանակ | |||
Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Առաջադրված | |||
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Առաջադրված | |||
Լավագույն սցենար | Գրետա Գերվիգ | Հաղթանակ | |||
Independent Spirit | 2018 | Լավագույն ֆիլմ | «Լեդի Բըրդ» | Առաջադրված | [31] |
Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Առաջադրված | |||
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Առաջադրված | |||
Լավագույն սցենար | Գրետա Գերվիգ | Հաղթանակ | |||
Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիա | 2017 | Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Հաղթանակ | [32] |
Նոր սերունդ | Գրետա Գերվիգ | Հաղթանակ | |||
Կինոփառատոն Միլլ Վալիում | 2017 | ԱՄՆ կինեմատոգրաֆ. հանդիսատեսի ճանաչում Արծաթե մրցանակ | Գրետա Գերվիգ | Հաղթանակ | [33] |
ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդ | 2017 | Տասնամյակի լավագույն ֆիլմ | «Լեդի Բըրդ» | Հաղթանակ | [34] |
Լավագույն ռեժիսոր | Գրետա Գերվիգ | Հաղթանակ | |||
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Հաղթանակ | |||
New York Film Critics Circle | 2017 | Լավագույն ֆիլմ | «Լեդի Բըրդ» | Հաղթանակ | [35] |
Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Հաղթանակ | |||
Նյու Յորքի առցանց կինոքննադատներ | 2017 | Տասնամյակի լավագույն ֆիլմ | «Լեդի Բըրդ» | Հաղթանակ | [36] |
Palm Springs միջազգային կինոփառատոն | 2017 | Desert Palm Achievement Award | Սիրշա Ռոնան | Հաղթանակ | [37] |
Սան Դիեգոյի կինոքննադատների միություն | 2017 | Լավագույն ֆիլմ | «Լեդի Բըրդ» | Առաջադրված | [38][39] |
Լավագույն ռեժիսոր | Գրետա Գերվիգ | Հաղթանակ | |||
Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Առաջադրված | |||
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Հաղթանակ | |||
Լավագույն օրիգինալ սցենար | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Գեղարվեստական առաջընթաց | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Լավագույն դերասանական կազմ | «Լեդի Բըրդ» | Առաջադրված | |||
Սան Ֆրանցիսկոյի կինոքննադատների միություն | 2017 | Լավագույն ռեժիսոր | Գրետա Գերվիգ | Առաջադրված | [40] |
Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Առաջադրված | |||
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Հաղթանակ | |||
Լավագույն օրիգինալ սցենար | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Սպուտնիկ | 2018 | Հեղինակային մրցանակ | Գրետա Գերվիգ | Հաղթանակ | [41] |
Լավագույն ֆիլմ | «Լեդի Բըրդ» | Առաջադրված | |||
Լավագույն ռեժիսոր | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Առաջադրված | |||
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Առաջադրված | |||
Լավագույն օրիգինալ սցենար | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Լավագույն օպերատորական աշխատանք | Սեմ Լավի | Առաջադրված | |||
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ | 2018 | Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Առաջադրված | [42] |
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Առաջադրված | |||
Լավագույն դերասանական կազմը խաղային կինոյում | «Լեդի Բըրդ» | Առաջադրված | |||
Սիեթլի կինոքննադատների միություն | 2018 | Լավագույն ֆիլմ | «Լեդի Բըրդ» | Առաջադրված | [43] |
Լավագույն ռեժիսոր | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Հաղթանակ | |||
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Հաղթանակ | |||
Լավագույն սցենար | Գրետա Գերվիգ | Հաղթանակ | |||
Լավագույն մոնտաժ | Նիկ Հյուի | Առաջադրված | |||
Լավագույն դերասանական կազմ | «Լեդի Բըրդ» | Առաջադրված | |||
Սենտ Լուիսի կինոքննադատների միություն | 2018 | Լավագույն ֆիլմ | «Լեդի Բըրդ» | Առաջադրված | [44] |
Լավագույն ռեժիսոր | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Առաջադրված | |||
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Հաղթանակ | |||
Լավագույն սցենար | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Տորոնտոյի կինոքննադատների միություն | 2017 | Լավագույն ռեժիսոր | Գրետա Գերվիգ | Հաղթանակ | [45] |
Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Առաջադրված | |||
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Հաղթանակ | |||
Լավագույն սցենար | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Վաշինգտոնի կինոքննադատների միություն, Կոլումբիայի շրջան | 2017 | Լավագույն ֆիլմ | «Լեդի Բըրդ» | Առաջադրված | |
Լավագույն ռեժիսոր | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Առաջադրված | |||
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Հաղթանակ | |||
Լավագույն օրիգինալ սցենար | Գրետա Գերվիգ | Առաջադրված |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.