Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
AACTA կինոմրցանակ (Australian Academy of Cinema and Television Arts Award (AACTA Awards), Ավստրալիայի կինո և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի կողմից շնորհվող մրցանակ։ Շնորհվում է կինոյի և հեռուստատեսության բնագավառներում ձեռք բերված ակնառու նվաճումների համար և համարվում է բարձրագույն պարգև այդ ասպարեզներում[1]՝ համեմատվելով ամերիկյան «Օսկարի» և բրիտանական BAFTA-ի հետ (հաճախ պարզապես կոչվում է «ավստրալիական Օսկար»[2]):
Մրցանակը տրվում է սկսած 1958 թվականից։ Սկզբնապես կոչվել է ավստրալիական կինոինստիտուտի մրցանակ (AFI Awards) և ներառել է 6 ոլորտի 30 անվանակարգ։ 1986 թվականից կարգը որոշակի փոփոխության է ենթարկվել, և մրցանակաբաշխությունը ներառել է ոչ միայն կինոն, այլև հեռուստատեսությունը[3]։ 2011 թվականից պարգևը վերանվանվել է Ավստրալիայի կինո և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի մրցանակ՝ AACTA Awards[4][5]: 2012 թվականի հունվարի 27-ին սահմանվել են AACTA-ի միջազգային մրցանակներ, որոնք շնորհվում են յուրաքանչյուր տարվա հունվար ամսին, Լոս Անջելեսում[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.