ռուս արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, լուսանկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Իլյա Էրենբուրգ (ռուս.՝ Илья́ Григо́рьевич Эренбу́рг, հունվարի 14 (26), 1891[1][2][3][…], Կիև, Ռուսական կայսրություն[4][5] - օգոստոսի 31, 1967[4][6][7][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4][5]), ռուս արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, լուսանկարիչ։
Իլյա Էրենբուրգ ռուս.՝ Илья́ Григо́рьевич Эренбу́рг | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Илья Гиршевич (Гершевич) Эренбург |
Ծնվել է | հունվարի 14 (26), 1891[1][2][3][…] |
Ծննդավայր | Կիև, Ռուսական կայսրություն[4][5] |
Վախճանվել է | օգոստոսի 31, 1967[4][6][7][…] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[4][5] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց[8] |
Մասնագիտություն | լրագրող, գրող, բանաստեղծ, վիպասան, սցենարիստ, թարգմանիչ, քաղաքական գործիչ, մանկագիր, արձակագիր, հրապարակախոս և վիպասան |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի 1-ին գիմնազիա |
Ժանրեր | վիպակ, ակնարկ, էսսե և պոեզիա |
Ուշագրավ աշխատանքներ | The Extraordinary Adventures of Julio Jurenito?, The Thaw?, Սև գիրք և People, Years and Life? |
Անդամակցություն | Հրեական հակաֆաշիստական կոմիտե, ԽՍՀՄ Գրողների միություն, Խաղաղության համաշխարհային խորհուրդ և Գերագույն խորհուրդ |
Կուսակցություն | Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն |
Պարգևներ | |
Ամուսին | Լյուբով Կոզինցովա |
Զավակներ | Իրինա Էրենբուրգ |
Իլյա Էրենբուրգ Վիքիդարանում | |
Ilya Ehrenburg Վիքիպահեստում |
1895 թվականից ապրել է Մոսկվայում։ Գիմնազիայում ուսանելիս ականատես է եղել 1905 թվականի հեղափոխական դեպքերին, 1906 թվականին դարձել գիմնազիայի ընդհատակյա բոլշևիկյան կազմակերպության անդամ։ 1908 թվականին բանտարկվել է և երաշխավորությամբ ազատվելուց հետո մեկնել Պոլտավա, ապա՝ Փարիզ։ Այստեղ լույս է տեսել նրա «Բանաստեղծություններ» (1910) անդրանիկ ժողովածուն։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին որպես զինվորական թղթակից եղել է ֆրանս–գերմանական ռազմաճակատում։ «Բանաստեղծություններ նախօրեների մասին» (1916) ժողովածուում գերիշխում են ցավագին բեկման երանգը, հին աշխարհի կործանման սպասումը։ 1917 թվականին վերադարձել է Ռուսաստան, 1918 թվականին հրապարակել է «Աղոթք Ռուսաստանի համար» բանաստեղծությունների գիրքը։ Որպես սովետական մամուլի թղթակից 1921 թվականին մեկնել է արտասահման, այնտեղ գրել իր առաջին արձակ գիրքը՝ «Խուլիո Խուրենիտոյի և նրա աշակերտների արտասովոր արկածները...» (1922) փիլիսոփայական–երգիծական վեպը, պատկերել Եվրոպայի և Ռուսաստանի խայտաբղետ կյանքը Առաջին համաշխարհային պատերազմի, ապա հեղափոխության տարիներին։ 1921–24 թթ. ապրել է Բեռլինում, տպագրել «Ռուս բանաստեղծների դիմանկարները» (1922)։ 1924–26 թթ. ստեղծել է «Գռփողը» և «Պրոտոչյան նրբանցքում» վեպերը։ 1920-30-ական թթ. փիլիսոփայական և գեղագիտական հայացքների բեկման տարիներ էին։ Իսպանիա, Գերմանիա և այլ երկրներ կատարած շրջագայությունների ժամանակ նա տեսավ ֆաշիզմի գրոհը և տագնապ ապրեց։ 1932–33 թթ. Փարիզում հրատարակեց «Երկրորդ օրը» վեպը, որը պատկերում է նոր մարդու հոգևոր հարստության ծնունդը։ 1936–39 թթ. Իսպանիայում եղել է «Իզվեստիա»-ի թղթակիցը։ Մասնակցել է մշակույթի պաշտպանության միջազգային կոնգրեսներին (1935, 1937), հանդես եկել որպես լրագրող, հրապարակախոս, բանաստեղծ։ Փարիզում ականատես է եղել Ֆրանսիայի կապիտուլյացիային ֆաշիստական Գերմանիայի առջև և դա արտացոլել «Փարիզի անկումը» (1941, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1942) վեպում։ Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից լայնորեն հայտնի դարձավ նրա մարտական հրապարակախոսությունը։ Պարբերականներում լույս տեսած նրա հոդվածներն ու պամֆլետները ամփոփվել են «Պատերազմ» (1942-44) եռահատոր գրքում։ Պատերազմի տարիներին մտահղացել է «Փոթորիկ» վեպը (1946-47, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1948)։ «Իններորդ ալիք» վեպում (1951-52) արտացոլել է Եվրոպայի և Ամերիկայի կյանքը ետպատերազմյան տարիներին (1948-51)։ 1952 թվականինին նրան շնորհվել է «ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» լենինյան միջազգային մրցանակ։ 1954 թվականին լույս է տեսել «Ձնհալ» վիպակը, որը սուր վեճերի առիթ է տվել։ Նրա վերջին նշանակալի ստեղծագործությունը «Մարդիկ, տարիներ, կյանք» (գիրք 1-6, 1961-66) ինքնակենսագրական վեպն է։ Այստեղ և այլ գործերում բազմիցս անդրադարձել է հայ գրականության ու մշակույթի նշանավոր գործիչներին, տվել Մարտիրոս Սարյանի և Ավետիք Իսահակյանի դիմանկարները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.