From Wikipedia, the free encyclopedia
Էլիզբիետա «Իզաբելա» Դորոտա Չարտորիյսկայա (լեհ.՝ Elżbieta "Izabela" Dorota Czartoryska, ծնյալ՝ Ֆլեմինգ, մարտի 3, 1746[1][2][3][…], Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա - հունիսի 17, 1835[4][3][5][…], Wysocko, Gmina Laszki, Jarosław County, Լեհաստան), լեհ արքայադուստր, գրող, արվեստի հավաքորդ ու լեհական լուսավորության ականավոր գործիչ։
Իզաբելա Չարտորիյսկայա | |
---|---|
Ծնվել է՝ | մարտի 3, 1746[1][2][3][…] |
Ծննդավայր | Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա |
Մահացել է՝ | հունիսի 17, 1835[4][3][5][…] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Wysocko, Gmina Laszki, Jarosław County, Լեհաստան |
Երկիր | Ռուսական կայսրություն և Ռեչ Պոսպոլիտա |
Տոհմ | House of Flemming? |
գրական սալոնի տեր, գրող, արվեստի կոլեկցիոներ, բարեգործ և կազմակերպության հիմնադիր | |
Հայր | Georg Detlev von Flemming? |
Մայր | Antonina Czartoryska? |
Երեխաներ | Teresa Czartoryska?, Princess Maria Czartoryska?, Ադամ Չարտորիսկի, Konstanty Adam Czartoryski?, Zofia Czartoryska?, Gabriela Czartoryska? և Cecylia Beydale? |
Ստորագրություն |
Ադամ Կազիմիր Չարտորիյսկու կինն էր ու ազդեցիկ Familia քաղաքական կուսակցության անդամ։
Հիմնադրել է Լեհաստանում առաջին՝ Չարտորիյսկի թանգարանը, որն այժմ գտնվում է Կրակով քաղաքում։
Կոմս Գեորգ Դետլև ֆոն Ֆլեմինգի ու արքայադուստր Անտոնինա Չարտորիյսկայայի դուստրն էր[6]։
1761 թվականի նոյեմբերի 18-ին Վոլչինում ամուսնացել է արքայազն Ադամ Կազիմիր Չարտորիյսկու հետ ու դարձել արքայադուստր[7]։
Լուրեր էին շրջանառվում, որ նա սիրավեպ է ունեցել Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Վասիլևիչ Ռեպնինի հետ, որից, ինչպես ենթադրվում էր, ունեցել է իր որդուն՝ Ադամ Չարտորիսկիին[8]։
Սիրավեպ է ունեցել նաև դուքս դե Լոզունի հետ, որից, ինչպես վերջինս է նշել իր «Հուշագրություններում», ունեցել է իր երկրորդ որդուն՝ Կոնստանտին Ադամին։
1772 թվականին Փարիզում հանդիպել է ամերիկյան հեղափոխության ապագա առաջնորդ Բենջամին Ֆրանկլինին ու ֆրանսիացի փիլիսոփաներ Ժան-Ժակ Ռուսոյին ու Վոլտերին, ովքեր նոր գաղափարներ էին բերում հին հասարակարգ։
1775 թվականին ամուսնու հետ Չարտորիյսկայան ամբողջովին ձևափոխել է Պուլավիի իրենց պալատն ու այն դարձրել մտավորականների և քաղաքական հանդիպումների վայր։ Նրա արքունիքը Համագործակցության ամենաազատական և առաջադեմ արքունիքներից մեկն էր, չնայած նրա վարքի որոշ կողմեր նույնպես սկանդալների պատճառ էին դառնում[9]։
Իզաբելան հայտնաբերել է երիտասարդ նկարիչ Ալեքսանդր Օռլովսկու տաղանդը և ֆինանսավորել նրան։
Իր դստեր՝ Մարիա Վիրտեմբերսկայի հետ, վերջինիս ամուսնության հարցով գտնվելով Պրուսիայում, թագավոր Ֆրիդրիխ II-ին պատմել է ամուսնու թունավորման հետ կապված իր վախերի մասին, որի պատճառով իր ու Ստանիսլավ Օգոստոս Պոնյատովսկու միջև քաղաքական պառակտում էր առաջացել։ Թագավորը ծիծաղել ու պատասխանել է, որ միայն միապետներին են թունավորում, ու ամբողջ արքունիքով մեկ տարածել այդ խոսակցությունն ի վնաս Իզաբելայի[10]։
1784 թվականին անդամագրվել է Հայրենասիրական կուսակցությանը։
Տադեուշ Կոստյուշկոյի ապստամբությունը ճնշելուց հետո նրա որդիներ Ադամ Գեորգն ու Կոնստանտին Ադամը Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա Երկրորդի կողմից վերցվել են որպես քաղաքական պատանդներ։
1796 թվականին Իզաբելան հրամայել է վերակառուցել ավերված պալատը Պուլավիում ու թանգարան հիմնել։ Ցուցադրված առաջին նմուշների թվում եղել են թուրքական գավաթները, որոնք Լեհաստանի թագավոր Յան III Սոբեսկիի բանակն առգրավել էր 1683 թվականի Վիեննայի ճակատամարտում։ Ցուցադրված էին նաև լեհական թագավորական գանձեր և լեհական ընտանեկան պատմական մասունքներ։ 1801 թվականին Իզաբելան բացել է Սիբիլի տաճարը, որը նաև կոչվել է «Հիշողության տաճար»[11][12]։ Այն պարունակում էր մարդկային կյանքի փառքին ու տառապանքներին վերաբերող սենտիմենտալ նշանակության առարկաներ։ 1830 թվականի նոյեմբերյան ապստամբության ժամանակ թանգարանը փակվել է։ Փարիզ աքսոր մեկնող Իզաբելայի որդին՝ Ադամ Գեորգը, տարհանել է թանգարանից փրկած ցուցանմուշները դեպի Լամբեր հյուրանոց։ Նրա որդին՝ Վլադիսլավ Չարտորիյսկին, 1878 թվականին թանգարանը վերաբացելու էր Կրակովում, որտեղ էլ այն այսօր գտնվում է[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.