Թան (ալբ․՝ dhallë, պարս.՝ دوغ դուղ, արաբ․՝ شنينة shinēna, ղրղզ.՝ чалап), կովի կամ այծի կաթից պատրաստված կաթնաթթվային ըմպելիք՝ կաթնային խմորիչի, կաթնաթթվային մերանի, ջրի և աղի ավելացմամբ։ Լայն տարածում ունի Կովկասի լեռնային շրջանների բնակիչների և Միջին Ասիայի ժողովուրդների մոտ, որտեղ ավանդաբար արտադրվում է մածուն[1]։ Ծագումը հայկական է։

Thumb
Հայկական արտադրության թան

Արդյունաբերական արտադրություն

Արդյունաբերական արտադրությունն սկսվել է 20-րդ դարի 90-ական թվականներին։ Այսօր խանութներում «թան» անվանման ներքո հաճախ վաճառվում են ըմպելիքներ, որոնք հազիվ թե հիշեցնեն օրիգինալը և իրենցից ներկայացնում են ջրով հարած կաթնաթթվային ըմպելիքներ։ Սակայն չնայած և դրանք հեռու են իսկական համից, բայց ունեն կաթնամթերքի բազմաթիվ օգտակար հատկանիշներ։ Ուկրաինայում կաթնաթթվային այս ըմպելիքի՝ թանի սերիական արտադրությունն սկսեցին 2009 թվականին Կրեմենչուգի կաթնամթերման գործարանում։ Արտադրության ծավալն օրական[2] 5 տոննա է։

Պատրաստումը տնային պայմաններում

Պատրաստի մերանն ավելացվում է կովի կաթի մեջ, ինչից հետո լցվում է մի փոքր մաքուր ջուր և ավելացվում է կերակրի աղ։ Ըստ ցանկության՝ թանի մեջ կարելի է ավելացնել նաև սուր բուրմունքով ու համով կանաչեղեն՝ ռեհան կամ սամիթ։ Կենտրոնական Ասիայում որպես մերանի ստացման հումք՝ օգտագործում են նաև ուղտի կաթ[3]։

Բուժիչ հատկություններ

Ըմպելիքը պարունակում է բնական միկրոօրգանիզմների ունիկալ կոմբինացիա, որն ունի բիոքիմիական բարձր ակտիվություն։ Թանն արագ նորմալացնում է օրգանիզմի[4] աղեջրային հաշվեկշիռը։ Այն էպիդեմիայի և ոչ նպաստավոր էկոլոգիական պայմանների դեպքում օգտագործվում է որպես կանխարգելիչ միջոց։ Լավացնում է նյութափոխանակությունը, ակտիվորեն նպաստում է քաշի նվազեցմանը և նրանում առկա հակաօքսիդանտների առկայության շնորհիվ հանդիսանում է զարթխումի սինդրոմի դեմ պայքարի հրաշալի միջոց։ Այն խորհուրդ է տրվում կիրառել նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո։ Դրական ազդեցություն է թողնում աղեստամոքսային տրակտի, նյութափոխանակության, անոթային համակարգի վրա, բարձրացնում է նյարդային համակարգի տոնուսը, ինչպես նաև նպաստում է ինչպես բուսական, այնպես էլ կենդանական սպիտակուցների յուրացմանը, կիրառվում է գաստրիտների և հաստ աղիքների բորբոքումների դեպքում, դրականորեն ազդում խոլեցիստիտի և ալերգիկ հիվանդությունների[5] վրա։ Թանն առանձնակի նշանակություն ունի ինչպես երեխաների մոտ առաջացած դիսբակտերիոզի բուժման գործում, այնպես էլ հետվիրահատական շրջանում գտնվող հիվանդների դեպքում, ովքեր ավելի հակված են այս հիվանդությանը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.