Remove ads
վիտամիններով և օրգանիզմի համար օգտակար բազմաթիվ տարրերով հարուստ կաթնամթերք From Wikipedia, the free encyclopedia
Մածուն, կաթնամթերք, որի պատմությունը ձգվում է հազարամյակներ։ Օժտված է բարձր բիոքիմիական ակտիվությամբ և պարունակում է կենդանի կաթնաթթվային մանրէներ, որոնք չեզոքացնում են օրգանիզմում առկա բացասական բակտերիաների ազդեցությունը։ Հարուստ է նաև վիտամիններով և օրգանիզմի համար օգտակար բազմաթիվ տարրերով։
Կաթնամթերք | |
Հայկական | |
Ծագում | |
Ենթատեսակ | կաթնամթերք |
Առաջացման երկիր | Հայաստան |
Matsoni Վիքիպահեստում |
Մածունի հայրենիքը համարվում է Հայկական լեռնաշխարհը[1][2]։ Մածուն բառի հիմքում ընկած է մած արմատը, որից և կազմվել են մածանել, մածնուլ բայերը՝ կպչել, թանձրանալ, մակարդվել իմաստներով[3]։
Հայաստանում սննդի մեջ կաթնամթերքների, մասնավորապես՝ մածունի լայն գործածության մասին են վկայում հնագիտական բազմաթիվ գտածոները։ Նախնադարում մարդիկ կաթի ավելցուկը թողել են երկար ժամանակ, կաթը վերափոխվել է «թթու կաթի»՝ մածունի։ Պատահական այդ հայտնագործությունն էլ աստիճանաբար լայն կիրառություն է ձեռք բերել։
Այսօր էլ մածունի ստացման՝ մածուն մերելու եղանակը նույնն է, ինչ հազարամյակներ առաջ։ Եռացրած կաթի մեջ քիչ քանակությամբ թթված մածուն խառնելով՝ մակարդում են կաթը։ Շնորհիվ մանրէասպան հատկության, 5-6 օրական մածունը հրաշալի դեղամիջոց է աղեստամոքսային հիվանդությունների, թունավորումների, այրվածքների, խոցերի դեմ։
Հայտնի է, որ Կոստանդնուպոլսից հրավիրված բժիշկը մածունով է բուժել Ֆրանսիայի արքա Ֆրանցիսկ Առաջինի վաղահաս ծերությունը։ Մեր նախնիներին հայտնի է եղել նաև մածունից խնոցու մեջ հարելով կարագ ստանալը։
Հայաստանում իմացել են նաև մածունի երկարատև պահպանման միջոցները։ Ամռանը մածունը տոպրակով քամել են, լցրել կճուճների մեջ և անօդաթափանց դարձնելու նպատակով վրան ճարպ լցրել։ Պահպանման եղանակներից մեկն էլ չորթանն է, որից թանապուր են եփել։
Ավանդական հայկական մածունը բարելավում է մարսողությունը, բարձրացնում իմունիտետը։ Մածունը հանդիսանում է հայ ընտանիքի սննդակարգի անբաժանելի մասը։
Մածունի մասին առաջին գրավոր պատմությունները վկայում են միջնադարյան հայերեն ձեռագրերում Գրիգոր Մագիստրոսը (XI դար), Հովհաննես Երզնկացին (XIII դ.), Գրիգոր Տաթևացին (XIV դար) և այլք։ Մացոնին հիշատակվում է Զազա Փանասկերտելի-Ցիցիշվիլիի 15-րդ դարի վրացական Karabadini բժշկական գրքում։[4]
Հայ գաղթականներ Սարգիս և Ռոուզ Կոլումբոսյանները, ովքեր սկսել են «Colombo and Sons Creamery»-ը Անդովերում, Մասաչուսեթս, 1929 թվականին, ներկայացրել են Matzoon-ը Նոր Անգլիայի շրջակայքում ձիաքարշ վագոնում, որի վրա գրված է հայերեն «մածուն» բառը։ որը հետագայում փոխվեց «յոգուրտ»՝ արտադրանքի թուրքերեն անվանումը, քանի որ թուրքերենը լեզուն էր մերձավորարևելյան տարբեր էթնոսների ներգաղթյալների միջև, որոնք այդ ժամանակ հիմնական սպառողներն էին:[5]
2012 թվականի հունվարի 24-ին Վրաստանը գրանցեց «մածունի» աշխարհագրական նշումը։ 2022 թվականին Վրաստանն արգելեց հայկական 《մածուն》 անվամբ մածուն կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան իր տարածքով։ Ավելի ուշ հայաստանյան ընկերությունն իր արտադրանքը վերանշանակեց որպես «Հայկական լեռնային յոգուրտ»։[6]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.