From Wikipedia, the free encyclopedia
Էյմի Մալինզ (անգլ.՝ Aimee Mullins, 1976[1], Ալլենթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի մարզիկ, դերասանուհի, մոդել, առաջին անգամ հայտնի է դարձել իր մարմնամարզական ձեռքբերումների համար։ 1996 թվականի Ատլանտայի Պարալիմպիկ խաղերի մասնակից։
Էյմի Մալինզ | |
---|---|
Ծնվել է | 1976[1] |
Ծննդավայր | Ալլենթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Էդմունդ Ա. Վալշի անվան դիվանագիտական ծառայության դպրոց, Parkland High School? և Ջորջթաունի համալսարան |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, թեթևատլետ, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոռեժիսոր |
Ամուսին | Ռուփերթ Ֆրենդ |
Կայք | aimeemullins.com |
Aimee Mullins Վիքիպահեստում |
Մալինզը ծնվել է փոքր ոլորքային ոսկրի արատով (նրբոլոքային ոսկրի բացակայություն), որի պատճառով երկու ոտքերն էլ ծնկներից ներքև անդամահատվել են, երբ նա մեկ տարեկան է եղել։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Փենսիլվանիա նահանգի Ալենթաուն քաղաքում։ Սովորել և ավարտել է Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանը։ Սպորտով և դերասանական արվեստով զբաղվել է վաղ տարիքից։
Ուսումնառության տարիներին հավասար պայմաններում մրցակցել է Ուսանողական սպորտի ազգային ընկերակցության առողջ մարզիկների հետ (թեթև ատլետիկայում անձնական ռեկորդը՝ 100 մետր վազք՝ 15,77 վայրկյանում, 200 մետր՝ 34,60 վայրկյանում և 3,5 մետր երկարացատկի արդյունք)։
Ջորջթաունում ուսանելու տարիներին Մալինզն արժանացել է Պենտագոնի կողմից առաջադրված արտաքին գործերի կրթաթոշակի ծրագրին։ Հանդես է եկել որպես մոտիվացիոն խոսնակ բնածին, ձեռքբերովի հաշմանդամություն ունեցող անձնանց հետ հանդիպումների, գիտաժողովների ժամանակ։ Նրա TED համաժողովի ելույթներն ամենաշատ դիտված ելույթներն են և թարգմանվել են 42 լեզուներով։ Մալինզն այն բանախոսն է, ով ոգեշնչել է ձեռնարկատեր Քրիս Անդերսոնին գնելու TED համաժողովը Ռիչարդ Սոլ Վուրմենից[2]։ 2014 թվականին նա համարվել է TED-ի «All-Star»[3]:
Իր ընտանիքում իռլանդա-ամերիկյան առաջին սերունդն է, ով ունի և ԱՄՆ և Իռլանդիայի քաղաքացիություն։
1999 թվականին Մալինզը կարիերան սկսել է որպես հաջողակ մոդել։ Հանդես է եկել Ալեքսանդր Մքքուինի լոնդոնյան շոուում՝ ներկայանալով հացենու փայտից ձեռքով պատրաստված պրոթեզային ոտքերով և ամբողջական երկարաճիտք կոշիկներով։ Փոխելով պրոթեզային ոտքերը՝ նա կարողանում է փոխել հասակը[4]։ «People» ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի 50 ամենագեղեցիկ մարդկանցից մեկը[5][6]։
Մալինզին լուսանկարահանել են շատ հայտնի լուսանկարիչներ, այդ թվում՝ Նիք Նայթը, Սթիվեն Կլեյնը, Բրյուս Վեբերը, Վոլտեր Չինը, Ինես վան Լամսվերդը, Էլեն ֆոն Ունվերտը։ 1998 թվականին հայտնվել է Dazed & Confused ամսագրի շապիկին[7], որին հաջորդել են նորաձևության այնպիսի ամսագրեր, ինչպիսիք են Harper's Bazaar, Elle, Vogue, i-D, Another, Numero, Garage Magazine[8]: 2009 թվականին որպես «25 Years of Non-Uniform Thinking» Քենեթ Քոլ արշավի մասնակից հայտնվել է գովազդային վահանակներում[9]։ Խոշոր պայմանագիր է կնքել L’Oréal ֆրանսիական ընկերության հետ և 2011 թվականին նշանակվել է գլոբալ L’Oréal-ի դեսպան[10]։
2002 թվականին Մալինզը նկարահանվել է Մեթյու Բարնիի «Կրեմաստեր 3» ֆիլմի 6 տարբեր կերպարներում, որոնցից առավել հիշարժան է վագրակատու կնոջ կերպարը։ Նկարահանվել է նաև Օլիվեր Սթոունի «Երկնաքեր աշտարակները», Դեյվիդ Սաշեի և Էյդան Գիլանի հետ «Հինգ խոզուկները», «Մերկ ձկնամանում», «Ծառայություն ծառայության դեմ», «Հիասքանչ» ֆիլմերում։
2010 թվականի ապրիլի 15-ին հանդես է եկել ամերիկյան երգիծական «Կոլբերի հաշվետվությունը» շոուում և հայտարարել է, որ ունի 12 զույգ պրոթեզային ոտքեր, որոնց մի մասը «թանգարաններում է»[11]։
2013 թվականից Մալինզը կապված է եղել դերասան Ռուպերտ Ֆրենդի հետ[12], 2014 թվականի մայիսին նրանք նշանադրվել են[13] և մինչև 2014 թվականի դեկտեմբեր այդ լուրը գաղտնի պահել[14], 2016 թվականի մայիսի 1-ին՝ ամուսնացել։
Մուլինզը հիշատակվել է հետևյալ գրքերում՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.