Remove ads
բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Հացենի (լատին․՝ Fraxinus), ձիթենազգիների (Oleaceae) ընտանիքի տերևաթափ ծառերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։
Հացենի | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Fraxinus
L., 1753
|
||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||
| ||||||||||||
|
Բարձրությունը 20-40 մ է։ Տերևները բարդ են, հակադիր, կենտփետրաձև։ Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ միասեռ կամ երկսեռ։ Ծաղկում է ապրիլ-մայիսին՝ մինչև տերևների բացվելը։ Պտուղը միաբուն թևապտղիկ է։ Ջերմասեր է և չորադիմացկուն։ Մաքուր ծառուտներ չի առաջացնում։
Հայաստանում հայտնի է 2 տեսակ. բարձր կամ սովորական հացենի (F. excelsior), մինչև 30 մ բարձրությամբ ծառ է։ Աճում է գրեթե բոլոր անտառներում՝ կաղնու, բոխու, ղաժու և այլ տեսակների հետ։ Ցրտադիմացկուն է, ապրում է 250-300 տարի։
Աճում է կաղնու-բոխու, ղաժու, հաճարենու և այլ տեսակների հետ։ Երկրորդը հանդիպում է Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։
Առանձնացնում են 51 տեսակ[1]
Հացենի պենսիլվանյան (Fraxinus pennsylvanica Marshall), ունի 15-25 մետր բարձրություն, բնի տրամագիծը՝ 1 մետր է։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը գորշամոխրագույն է, ճաքճքված։ Ընձյուղները մոխրագույն են, ծածկված սպիտակ ոսպնյակներով։ Հայաստանում մասսայաբար օգտագործվում է կանաչապատման և անտառապատման բնագավառում։
Կլորատերև հացենին (F. rotundifoila) 15-25 մ բարձրությամբ ծառ է։ Հանդիպում է Տավուշի մարզում (Գետիկի հովիտ), Սյունիքի մարզում, Սևանի ավազանում։
Ունեն ամուր, արժեքավոր բնափայտ։ Բնափայտն ամուր է, ճկուն, գեղեցիկ նախշերով, օգտագործվում է մանր գործիքաշինության, շինարարության տարբեր բնագավառներում։ Գեղազարդիչ է, կիրառվում է կանաչապատման, անտառային մշակաբույսերի և պաշտպանական անտառաբուծության մեջ։ Ապրում է մինչև 300 տարի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.