Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ալլենթաուն (անգլ.՝ Allentown), քաղաք Փենսիլվանիա նահանգի արևելյան մասում, Լիհայ շրջանում։ Սա Փենսիլվանիայի երրորդ խոշոր քաղաքն է Ֆիլադելֆիայից և Փիթսբուրգից հետո։ 2004 թվականի դրությամբ բնակչության թվաքանակը կազմում է 106732 մարդ։ Ալլենթաունը գտնվում է Լիհայ գետի ափին և համարվում է Լիհայ շրջանի վարչական կենտրոնը։ Այն ամենամեծն է երեք հարակից քաղաքներից, որոնք կազմում են արևելյան Փենսիլվանիայի և արևմտյան Նյու-Ջերսիի կոնուրբացիան, որը հայտնի է որպես Լիհայ հովիտ և իր մեջ ներառում է Ալլենթաունը, Բեթղեհեմը և Իսթոնը։ Ալլենթաունը գտնվում է Ֆիլադելֆիայից 97 կմ հյուսիս, որը ԱՄՆ-ի բնակչության թվով վեցերորդ քաղաքն է, Հարիսբուրգից (նահանգի մայրաքաղաքը) 130 կմ դեպի արևելք և Նյու-Յորքից 140 կմ դեպի արևմուտք (երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը)։ Քաղաքում են գտնվում երկու քառամյա քոլեջներ` Սիդար Խաչը և Մյուլենբերգը։
Քաղաք | |||
---|---|---|---|
Ալլենթաուն | |||
անգլ.՝ Allentown | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Նահանգ | Փենսիլվանիա | ||
Շրջան | Լիhայ | ||
Համայնք | Լեհայ շրջան[1] | ||
Քաղաքապետ | Էդ Պավլովսկի | ||
Հիմնադրված է | 1762 թ. | ||
Առաջին հիշատակում | 1751 | ||
Այլ անվանումներ | Նորթհեմփթոնթաուն | ||
Մակերես | 46,5 կմ² | ||
ԲԾՄ | 103 մ | ||
Խոսվող լեզուներ | անգլերեն | ||
Բնակչություն | 119 104 մարդ (2013) | ||
Ժամային գոտի | UTC-5, ամառը UTC-4 | ||
Հեռախոսային կոդ | 610, 484, 835 | ||
Փոստային դասիչ | 18101, 18102, 18103, 18104, 18105, 18106, 18109, 18175, 18195 | ||
Պաշտոնական կայք | allentownpa.gov | ||
| |||
Օդային հաղորդակցությունը իրականացվում է Լիհայ Վելի օդանավակայանի միջոցով (ԻԱՏԱ` ABE, ԻԿԱՕ` KABE):
Քաղաքը հիմնադրվել է 1762 թվականին Ուիլիամ Ալենի կողմից և կրում էր Նորթհեմփթոնթաուն անվանումը, իսկ 1932 թվականին վերանվանվում է նրա հիմնադրի պատվին։
Ալլենթաուն քաղաքի և հարևան Բեթղեհեմի մասին Բիլլի Ջոելը երգում է «Ալլենթաուն» երգը։
Քաղաքում տեղակայված են հետևյալ խոշոր ձեռնարկությունների կենտրոնակայանները.
Բնակիչները հիմնականում զբաղված են սպասարկման ոլորտում, ինչպես և Փենսիլվանիայի քաղաքների մեծ մասում։
Ալլենթաուն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Կլիմայի աղյուսակ (բացատրություն) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.