From Wikipedia, the free encyclopedia
Եվրո 2020 եզրափակիչ, 2020 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ (անգլ.՝ UEFA Euro 2020 Final) , ֆուտբոլային հանդիպում, որի ժամանակ պարզ դարձավ Եվրո 2020-ի հաղթողը։ Հանդիպումը դարձավ Եվրոպայի առաջնությունների պատմության 16-րդ եզրափակիչը։ Առաջնությունը անցկացվում է ամեն 4 տարին մեկ, ՈւԵՖԱ-ի անդամ ազգային հավաքականների միջև։ Հանդիպումը կայացել է 2021 թվականի հուլիսի 11-ին՝ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում, Իտալիայի և Անգլիայի հավաքականների միջև[2]։ Հիմնական ժամանակում գրանցվել է 1։1 հաշիվը, լրացուցիչ ժամանակում հաղթողը նույնպես չի որոշվել։ Հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում 3։2 հաշվով հաղթանակ տարավ Իտալիան։
Իրադարձություն | Եվրո 2020. փլեյ-օֆ փուլ | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
(Լրացուցիչ ժամանակից հետո) Իտալիան հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց 3:2 հաշվով | |||||||
Ամսաթիվ | 11 Հուլիսի 2021 | ||||||
Մարզադաշտ | «Ուեմբլի», Լոնդոն | ||||||
Հանդիպման խաղացող | Լեոնարդո Բոնուչի | ||||||
Գոլեր | Լյուկ Շոու և Լեոնարդո Բոնուչի | ||||||
Մրցավար | Բյոռն Կյոյպերս[1] | ||||||
Հանդիսական | 67 173 | ||||||
Եղանակ | Ամպամած 19 °C (66 °F) Խոնավություն 68 % | ||||||
← 2016 2024 → |
Ի սկզբանե Եվրոպայի առաջնության հանդիպումները պետք է կայանային 2020 թվականին, սակայն COVID-19 համավարակի պատճառով տեղափոխվեց 2021 թվական։
Եվրո 2020 եզրափակիչ խաղը կայացել է Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։ 2012 թվականի դեկտեմբերի 6-ին ՈւԵՖԱ-ն հայտարարեց, որ Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը կայանալու է միաժամանակ մի քանի քաղաքներում՝ ի պատիվ մրրցաշարի 60 ամյակի[3][4]։
2014 թվականի սեպտեմբերի 19-ին ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն ընտրեց Ուեմբլին որպես մրցաշարի կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի անցկացման վայր[5][6]։
«Ուեմբլիի» կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի անցկացման վայրը հաստատվելուց հետո չեղարկվեց այնտեղ խմբային փուլի հանդիպումների անցկացման հայտը[7]։ «Եվրոստադիոնի» (արդյունքում մարզադաշտի կառուցումը չեղարկվեց) կառուցման հետ կապված խափանումների պատճառով 2017 թվականի դեկտեմբերի 7-ին ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն Բրյուսելին հանեց Եվրոպայի առաջնությունը հյուրընկալող քաղաքների ցանկից։ Այն 4 հանդիպումները, որոնք ի սկզբանե նախատեսված էին անցկացնել Բրյուսելում, տեղափոխվեցին Լոնդոն՝ «Ուեմբլի», որից հետո այս մարզադաշտը դարձավ Եվրո 2020-ի 7 հանդիպումների անցկացման վայր[8][9][10]։
Իտալիա | Խաղաշրջան | Անգլիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | Արդյունք | Խմբային փուլ | Մրցակից | Արդյունք | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Թուրքիա | 3:0 | Հանդիպում 1 | Խորվաթիա | 1:0 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Շվեյցարիա | 3:0 | Հանդիպում 2 | Շոտլանդիա | 0:0 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ուելս | 1:0 | Հանդիպում 3 | Չեխիա | 1:0 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
A խմբի հաղթողը
Տվյալները թարմացված են հունիսի 23, 2021-ի դրությամբ։ Աղբյուր՝ UEFA Որակավորման կանոններ՝ Թիմերի դասակարգման չափորոշիչները (A) Հաջորդ փուլ է անցնում; (E) Դուրս է մնացել; (H) Հյուրընկալող թիմ. |
Վերջնական աղյուսակ | D խմբի հաղթողը
Տվյալները թարմացված են հունիսի 23, 2021-ի դրությամբ։ Աղբյուր՝ UEFA Որակավորման կանոններ՝ Թիմերի դասակարգման չափորոշիչները (A) Հաջորդ փուլ է անցնում; (E) Դուրս է մնացել; (H) Հյուրընկալող թիմ. | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մրցակից | Արդյունք | Փլեյ-օֆֆ | Մրցակից | Արդյունք | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ավստրիա | 2:1 (ա․ժ․) | 1/8 եզրափակիչ | Գերմանիա | 2:0 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բելգիա | 2:1 | Քառորդ եզրափակիչ | Ուկրաինա | 4:0 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Իսպանիա | 1:1 (11 մ. 4:2) | Կիսաեզրափակիչ | Դանիա | 2:1 (ա․ժ․) |
|
|
Հանդիպման լավագույն խաղացող․ Գլխավոր մրցավարի օգնականներ[11]․ |
Հանդիպման ռեգլամենտ[12]․
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.